Մանրամասն ...
Դասի համար ընտրված նպատակի և խնդիրների անորոշությունը միշտ ենթարկվել են քննադատության: Դրանց ձևակերպումներից հաճախ հնարավոր չի լինում հասկանալ, թե ինչ արդյունք էր ուզում ստանալ ուսուցիչը:
Նպատակի որոշումը հանդիսանում է ուսուցչի գործունեության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Նպատակը պետք է համապատասխանի պլանավորված արդյունքին:
Նպատակը այն է, ինչին ձգտում ենք, ինչը պետք է իրականացնել:
Խնդիրը այն է, ինչը պահանջում է իրագործում, իրականացում:
Նպատակին հասնելու համար պահանջվում է ժամանակի երկար հատված:
Խնդիրը գործունեության կարճ հատված է, մոտակա նպատակ և պրոբլեմային իրավիճակ:
Նպատակը գործունեության արդյունքի մտավոր պատկերացումն է: Ակընկալվող արդյունքի երևակայական պատկերը պետք է լինի հստակ, որակապես և քանակապես բնութագրված, հասանելի տվյալ ժամկետում:
Ուսուցման յուրաքանչյուր էլեմենտի բովանդակությունը որոշվում է ուսումնական նպատակով: Ուսումնական խնդիրը, լինելով դասի կառուցվածքային բաղադրիչ միևնույն ժամանակ հանդիսանում է նաև ուսումնական գործընթացի կազմակերպման միջոց: Ուսումնական խնդիրները կարող են ունենալ բովանդակային, դիդակտիկ, մեթոդական կամ հոգեբանական բնույթ:
Բ.Բլումը տարբերում է ուսուցման նպատակի երեք ուղղություններ` իմացական, էմոցիոնալ և փսիխոմոտորային:
Իմացական (կրթական) նպատակներ – գիտելիքների և մտավոր կարողությունների ձևավորում բովանդակության իմացություն-թարգմանություն-կիրառում-վերլուծություն-ձևավորում-արդյունքի գնահատում հերթականությամբ:
Էմոցիոնալ նպատակներ – շրջական աշխարհի նկատմամբ վերբերմունքի ձևավորում:
Փսիխոմոտորային նպատակներ – գործունեության ձևերի ձևավորում (գրելու, ընթերցանության հմտություններ, ֆիզիկական դաստիարակության, աշխատանքի ուսուցման):
Դասի ուսուցանող նպատակն է աշակերտների մոտ ապահովել համակարգված գիտելիքներ, հմտություններ և կարողություններ:
Գիտելիքների առաջին տիպն է առարակաների, օբյեկտների և երևույթների մասին պատկերացումները, հասկացությունները, օրենքները և օրինաչափությունները: Այսինքն գիտելիքները պարզագույն ձևից մինչև գիտելիքների բարդագույն համակարգը:
Գիտելիքների երկրորդ տիպն է գործունեության մասին գիտելիքը, գործողությունները, որ պետք է կատարել որպեսզի օգտագործելով գիտելիքների առաջին տիպը հնարավոր լինի կիրառել, վերափոխել և ստանալ նոր տեղեկություններ: Նման գիտելիքներ դպրոցում քիչ են տալիս:
Դաստիարակող նպատաը նպաստում է գիտելիքի , ուսուցման գործընթացինկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը, գաղափարների, տեսակետերի, սկզբունքների, անձնական որակների, գնահատման, ինքնագնահատման և ինքնուրույնության ձևավորմանը, ցանկացած միջավայրում համարժեք վարքի ձեռքբերմանը:
Զարգացնող նպատակները նպաստում են ընդհանուր ուսումնական և հատուկ կարողությունների, մտածողության, էմոցիոնալ զարգացմանը, խոսքի զարգացմանը, երկխոսության, հաղորդակցման, ինքնավերահսկողության և ինքնագնահատման ձևավորմանը և զարգացմանը:
Ուսուցիչը դասի նպատակը որոշելիս կարող է սկսել ձևակերպելով այն բայերը, որոնք ընդգրկում են ուսումնական նյութի բովանդակությունը, ուսուցչի գործողությունները, աշակերտի գործողությունները, որ ուղղված են դասի նպատակին հասնելուն:
Ուսուցանող նպատակ
1.ապահովել.
ա. ուսումնական նյութի ընկալումը բոլոր աշակերտների կողմից,
բ. դրա յուրացման չափորոշիչներով պահանջվող մակարդակը,
գ. գիտելիքների կիրառումը:
2.Հասնել նրան, որ
3.Ձևավորել ունակություններ,
4.Ընդհանրացնել,
5.Համակարգել:
Դաստիարակող նպատակ
1) ստեղծել պայմաններ...
2) նպաստել ... ընդունակությունների բացահայտմանը
3) առաջացնել հետքրքրություն
4) ձևավորել, ամրապնդել ... ունակություններ
5) համոզել .... նպատակահարմարության մեջ:
Զարգացնող նպատակ
1) Նպաստել .... կայացմանը և զարգացմանը
2) օգնել:
Դասի նպատակը որոշելիս ուսուցիչը պետք է հաշվի առնի ոչ միայն այն, թե ինչ նյութ է յուրացվելու, այլ նաև թե ինչ մակարդակով պետք է այդ նյութը յուրացվի: Նյութի յուրացում նշանակում է այն կիրառելու կարողություն: Վ.Պ.Բեսպալկոն տարբերում է նյութի յուրացման հետևյալ մակարդակները.
• գիտելիք-ծանոթություն [ճանաչել, տարբերել],
• գիտելիք-պատճե [հիշողությամբ կամ հասկանալով վերարտադրում],
• գիտելիք-կարողություն [գիտելիքների կիրառում նման, այսինքն ծանոթ իրավիճակում],
• գիտելիք-ձևափոխություն [գիտելիքների կիրառում անծանոթ, ոչ սովորական իրավիճակում]:
—Ուսուցիչը ,հաշվի առնելով ուսուցման կոնկրետ պայմանները, ձևակելպում է կոնկրետ ուսումնական խնդիրներ:
—Խնդիրը = նպատակ + պայման
—Միայն այն դեպքում, երբ աշակերտը հասկանում է խնդիրը և այն ընդունում է որես սեփական խնդիր, նրա գործողությունները դառնում են նպատակաուղղված և նպատակադրված:
—Որպեսզի աշակերտը ընդունի այդ նպատակը, նրան պետք է դնել այնպիսի իրավիճակի մեջ, որ նա ունենա լրացուցիչ գիտելիքի պահանջ:
—Աշակերտը նաև պետք է հասկանա, թե կոնկրետ ի՞նչ գիտելիք է իրեն հարկավոր և ի՞նչ նպատակով է կիրառելու այդ գիտելիքը:
—Բայ այս ամենը կաշխատի արդյունավետ միայն այն դեպքում, երբ ուսուցիչը պլանավորել է իր յուրաքանչյուր քայլը և ըստ այդ պլանի, քայլ առ քայլ իրականացնում է իր աշխատանքը:
—Աշակերտի և ուսուցչի նպատակների համատեղումը խոսում է ուսուցչի վարպետության մասին:
—Դասի գլխավոր պահանջը դասի ընթացքում ուսուցանվող նյութի յուրացումն է: Դասի ընթացքում սովորեցնելու կարողությունը խոսում է ուսուցչի վարպետության մասին:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1
- Ընտրեք այն թեման, որի ուսուցումը իրականացնելու եք հունվար ամսվա ընթացքում:
- Կատարեք թեմատիկ բաշխում ըստ դասերի:
- Սահմանեք յուրաքանչյուր դասի նպատակը և խնդիրները:
- Կատարված աշխատանքը տեղադրեք ՄԵԹՈԴԻԿԱ ՎԻԿԻՈՒՄ:
- Դասի նպատակը և խնդիրները գրելուց հետո ավելացրեք թե ի՞նչ կսովորի աշակերտը Ձեր դասի ընթացքում և ի՞նչ կիմանա, կկարողանա անել դասը ավարտվելուց հետո: Սա կարևոր պահանջ է` չափորոշչային պահանջ:
Comments
Post a Comment