ՀՊՉ վերջնարդյունք: 1-4-րդ դասարաններ: Սովորողները կարողանում են հասկանալ իրենց առջև դրված խնդիրը:
Տարրական դպրոցի կարևոր վերջնարդյունքներից մեկն այսպես է ձևակերպված․ «Հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր՝ այն լուծելու համար»։ Այս ձևակերպումը վերաբերում է երեխայի ամենօրյա ուսումնառությանը։ Ինչպե՞ս կազմակերպել աշխատանքը, երբ առաջադրանքը միանգամից հասկանալի չէ։ Ինչի՞ց սկսել։ Ի՞նչ անել, եթե առաջին փորձը չի հաջողվում։ Ինչպե՞ս հասկանալ՝ հասե՞լ ես նպատակին։ Այս կարողությունը զարգացնելու համար ուսուցիչը պետք է երեխային հնարավորություն տա հասկանալու նպատակը, որոշումներ ընդունելու և հետևելու սեփական գործողությունների արդյունքին։ Եթե գործողությունների ամբողջ հերթականությունը մշակում է ուսուցիչը, իսկ աշակերտը միայն կատարում է, ապա վերջնարդյունքի մի մասն է զարգանում։ Երեխան պետք է աստիճանաբար սովորի նաև ինքնուրույն ընտրել իր քայլերը։ Ի՞նչ է հուշում եվրոպական փորձը Ուսումնասիրված եվրոպական ծրագրերում խնդրի լուծումը դիտարկվում է որպես մտածողության և ինքնուրույն ուսումնառության կարևոր բաղադրիչ։ Ֆինլանդիայի հիմնական կրթության ծրագրում «մտածողությունը և սովորել սովորելը» զարգացվ...