Posts

Showing posts with the label ԳՆԱՀԱՏՈՒՄ

Թեմատիկ գրավոր աշխատանքների կազմակերպումը և դրանց արդյունքով ուսուցիչների/դպրոցի կողմից չափորոշչի պահանջների կատարման գնահատումը:

Image
Այս ուսումնական տարվանից թեմատիկ գրավոր աշխատանքները դպրոցում կազմակերպվում են կենտրոնացված: Գրավոր աշխատանքը գեներացվում է ԿՏԱԿ-ի կողմից ստեղծված էլեկտրոնային համակարգի կողմից: Աշակերտները կարող են աշխատանքին պատասխանել գրավոր՝ տետրի մեջ և էլեկտրոնային՝ համակարգչով: Հաշվի առնելով, որ համակարգը նոր է ներդրվել, գրավոր աշխատանքները առայժմ կատարվում են տետրերում: Չնայած դրան արդյունքը անմիջապես երևում է: Առարկայական մեթոդական միավորումները հարցերը կազմել են չափորոշչի պահանջները հաշվի առնելով: Բոլոր դասավանդող ուսուցիչները, իրենց դասերի ընթացքում, հատուկ ուշադրություն են դարձնում չափորոշչի պահանջները կատարելու վրա և ակտիվ կիրառում են ուսուցանող գնահատում՝ հասկանալու համար, որ իրենց աշակերտները յուրացրել են ուսուցանվող նյութը: Հակառակ դեպքում հանձնաժողովի կողմից վերահսկվող գրավոր աշխատանքից աշակերտները կարող են ստանալ ցածր կամ անբավարար գնահատական, որը վկայելու է ուսուցչի կողմից չափորոշչի պահանջները չկատարելու հանգամանքը:  Ցավոք մեր դպրոցի որոշ աշակերտներ շտապեցին տեղափոխվել այլ ավագ...

Ուսուցանող գնահատման բաղադրիչները

Ինչպես գիտենք ուսուցանող գնահտման գործընթացը իր մեջ ներառում է նպատակին հասնելու մասին գնահատման միջոցով ապացուցված տեղեկությունների հավաքագրում և վերլուծություն, որը հնարավորություն է տաիս որոշել թե երբ և ինչպես է պետք վերանայել ուսուցման գործընթացը ուսումնական նպատակին հասնելու համար: Ուսուցանող գնահատման բաղադրիչներ են. Ուսուցման կազմակերպման մեջ անհապաղ ճշգրտումներ կատարելու համար: Ուսուցման կազմակերպման մեջ մոտ ապագայում ճշգրտումներ կատարելու համար: Ուսուցման կազմակերպման մեջ վերջին պահին ճշգրտումներ կատարելու համար: Ուսուցման կազմակերպման մեջ տակտիկական ճշգրտումներ կատարելու համար: Դասարանական մթնոլորտի բարելավում կատարելու համար: Երբ ուսուցիչը որոշում է իր աշխատանքի մեջ կիրառել ուսուցողական գնահատումը նա պետք է ընտրի, թե վերը նշված բաղդրիչներից որն է իրականացնելու: Այդ դեպքում նա հնարավորություն կստանա ապահովագրել ճշգրիտ պլանավորումը, լավ նախապատրաստվելը և վերջնական հաջողությունը: Ուսուցման կազմակերպման մեջ անհապաղ ճշգրտումներ կատարելու համար: Այս ճշգրտումները ուսուց...

Բազմաթիվ երկրորդ հնարավորություններ

Թարգմանություն Lots of Second Chances July 8, 2013 by  Walter  McKenzie   http://www.wholechildeducation.org/blog/lots-of-second-chances Իմ լավ ընկերը ասում է, որ մարդիկ արժանի են ունենալ բազմաթիվ <երկրորդ հնարավորություններ>; Իմ հարցին թե ինչու նա պատասխանեց, որ մարդիկ անում են այն ինչ կարող են և կարիք չկա նարնց գործը ավելի բարդացնել; Ցինիզմի և մրցակցության դարում երկրորդ հնարավորության գաղափարը թարմություն, նույնիսկ ինտրիգ է բերում; Բայց մի թե դա գործնականում հնարավոր է; Անհատապես կամ կոլեկտիվով ինչպես կարող ենք մեզ թույլ տալ բազմաթիվ <երկրորդ հնարավորություններ>; Մյուս կողմից արդյոք կյանքի և սովորելու արժեքները համեմատելի են; Կամ արդյոք մենք մեծացրել ենք մեր հնարավորությունները ստանալով անհրաժեշտ հնարավորություն և աջակցություն;  Երբ ետ եմ նայում, տեսնելու համար, թե իմ կյանքի ընթացքում քանի անգամ եմ ստացած հնարավորություններից և մարտահրավերներից օգտվել առաջին իսկ փորձից, ապա տեսնում եմ, որ դարնք շատ չեն; Քանի <երկրորդ հնարավորություններ...

Ուսուցանող գնահատումը ճանապարհ է հարթում

  by Jennifer Beasley  http://inservice.ascd.org/commoncore/formative-assessment-paves-the-way/ Ընդգծված տողերը ավելացված են իմ կողմից; Երբ սկսում ես որևէ ճանապարհորդության, շատ կարևոր է, որ իմանաս թե ուր ես գնում; Դասարանում դա մեր դասի նպատակն է կամ ուսուցման թեման; Այդ նպատակը կարող ենք գտնել չափորոշիչում, բայց այդ նպատակին, ինչպես ամեն մի ճանապարհորդության ժամանակ, ամեն ուսուցիչ հասնում է իր ընտրած ուղով և տարբեր ժամանակներում; Մեր ճանապարհին պետք է լինեն ճանապարհային նշաններ, որպեսզի մենք կարողանանք գտնել կորցրած ճանապարհը; Ուսուցանող գնահատումը այն գործիքն է, որով ուսուցիչը կարող է ստուգել և հասկանալ, որ բոլոր սովորողները հասել են <տեղ>; Ճանապարհային նշան համար մեկ՝ նախագնահատում; Մեր աշակերտները դասարան են գալիս տարբեր գիտելիքներով և սովորելու տարբեր մշակույթով; Ամեն աշակերտ յուրովի է մոտենում խնդրին, աշխատում նյութի վրա, համագործակցում; Մենք պետք է կարողանանք պարզել, թե ինչքանով են մեր աշակերտներից յուրաքանչյուրի գիտելիքները, կարողությունները և հմտություն...

Նորից գնահատման մասին

Գնահատման համակարգի ներդրումը էական ազդեցություն ունեցավ սովորողների և սովորեցնողների վրա: Արդեն գնահատականը չի դիտարկվում որպես թվանշան: Արդեն դժվարացել է այն աշակերտների գործը, ովքեր մի դաս սովորում էին, այդ սովորածը <տալիս> էին և դրա դիմաց <ստանում> էին գնահատական: Հերթ պահել էլ չի ստացվում, որովհետև միավորների միջինն է որոշիչ: Բայց սա միայն գնահատման նոր համակարգի վարչական բաղադրիչն է: Մինչդեռ գնահատման համակարգը ունի շատ կարևոր երկրորդ բաղադրիչը՝ ձևավորող գնահատումը: Այս բաղադրիչը մի օր վերը նշված բաղադրիչը կդարձնի ոչ կարևոր, որովհետև կապահովեի գիտելիքի արդյունավետ հաղորդում, իսկ գիտելիք ունեցողներին վերը նշված մանիպուլյացիաները չեն հետաքրքրում: Ձևավորող գնահատումը դժվարությամբ է մտնում դպրոց: Այն ուսուցիչներից պահանջում է աշխատանքային լուրջ ներդրումներ: Շատ փորձառու ուսուցիչներ այդ աշխատանքը կատարում են, հոգնում են, ուշ են գնում տուն, բայց լուրջ արդյունք են ունենում: Ցավոք շատ փորձառու ուսուցիչները շատ չեն: Ձևավորող գնահատման համար շատ կարևոր են իրականացման ...

Ինչպես հասկանալ, թե ինչ սովորեցին աշակերտները:

Այս նախագիծը սկսեցինք իրականացնել դպրոցում, որովհետև աշակերտների իրական գիտելիքները չափելու գործիք դեռևս չունենք: Ուսուցիչները իրենց աշխատանքը կատարում են սահմանված կարգով: Մեկն այդ աշխատանքը կատարում է լավ, մյուսը վատ, բայց բոլորն էլ ունեն թեմատիկ պլան, օգտվում են առարկայի ծրագրից, գնահատում են աշակերտներին, ունենում են հաջողություններ և անհաջողություններ: Բայց որևէ արտաքին ստուգման ժամանակ, երբ աշակերտները հայտնվում են նոր իրավիճակում, նոր հարցեր են տեսնում, նոր ձևաթղթերի վրա գրված թեստեր, նրանց գրավոր աշխատանքների արդյունքները նվազում են: Վերլուծությունը ցույց է տալիս, որ աշակերտները որոշ դեպքերում դժվարանում են պատասխանել առաջին կարգի բարդության հարցերին կամ առաջին կարգի բարդության հարցերի պատասխանները չիմանալու պատճառով չեն կարողանում կատարել երկրորդ կարգի բարդության առաջադրանք: Իսկ ինչու: Մի թե մենք չունենք ժամանակ դասի ընթացքում աշակերտներին տալ առաջին կարգի բարդության հարցերի պատասխանները գտնելու գիտելիքներ և հմտություններ: Պարզվում է, որ ունենք: Բայց կա մի շատ կարևոր արգելք:...