Գնահատման համակարգի ներդրումը էական ազդեցություն ունեցավ սովորողների
և սովորեցնողների վրա: Արդեն գնահատականը չի դիտարկվում որպես թվանշան: Արդեն դժվարացել
է այն աշակերտների գործը, ովքեր մի դաս սովորում էին, այդ սովորածը <տալիս> էին
և դրա դիմաց <ստանում> էին գնահատական: Հերթ պահել էլ չի ստացվում, որովհետև
միավորների միջինն է որոշիչ:
Բայց սա միայն գնահատման նոր համակարգի վարչական բաղադրիչն է: Մինչդեռ
գնահատման համակարգը ունի շատ կարևոր երկրորդ բաղադրիչը՝ ձևավորող գնահատումը: Այս
բաղադրիչը մի օր վերը նշված բաղադրիչը կդարձնի ոչ կարևոր, որովհետև կապահովեի գիտելիքի
արդյունավետ հաղորդում, իսկ գիտելիք ունեցողներին վերը նշված մանիպուլյացիաները չեն
հետաքրքրում:
Ձևավորող գնահատումը դժվարությամբ է մտնում դպրոց: Այն ուսուցիչներից
պահանջում է աշխատանքային լուրջ ներդրումներ: Շատ փորձառու ուսուցիչներ այդ աշխատանքը
կատարում են, հոգնում են, ուշ են գնում տուն, բայց լուրջ արդյունք են ունենում: Ցավոք
շատ փորձառու ուսուցիչները շատ չեն:
Ձևավորող գնահատման համար շատ կարևոր են իրականացման մեթոդները:
Քանի որ ձևավորող գնահատման հիմնական նպատակն է հասկանալ, թե ինչպես են աշակերտները
յուրացրել նյութը, ինչպես են կարողանում իրենց գիտելիքները կիրառել և հասել է արդյոք
ուսուցիչը իր նպատակին՝ դրանք բազմազան են և հիմնականում համապատասխանում են ուսուցչի
դասավանդման սկզբունքներին և ոճին:
Ուսուցիչները ձևավորող գնահատումը հիմնականում կիրառում են գրավոր
աշխատանքների արդյունքների վերլուծությամբ: Շատ հաճախ նրանք պարզապես հաշվում են այս
կամ այն միավոր ստացած աշակերտների թիվը և գոհանում, երբ բարձր գնահատականների թիվը
գերազանցում է ցածր գնահատականների թվին: Կան նաև ուսուցիչներ, ովքեր վերլուծելով այս
գրավոր աշխատանքի արդյունքները համաեմատում են աշակերտների սխալները նախորդ գրավորի
սխալների հետ: Ահա այս համեմատությունը գործողություն է ծնում: Նույնիսկ ամենաանտարբեր
ուսուցիչը տեսնելով, որ իր աշակերտները նույն սխալներն են թուլ տվել, հաջորդ դասին
բացատրում է չհասկացված նյութը: Բայց դրանով չի բավարարվում, որովհետև չի ուզում, որ
երրորդ գրավորի ժամանակ երեխաները նորից նույն սխալները թույլ տան: Նա մինչև գրավոր
աշխատանքը մի դասարանական աշխատանքի միջոցով պարզում է, թե ինչ չափով են աշակերտները
յուրացրել այսօրվա իր բացատրածը: Ահա այստեղ որակ է ծնվում: Գուցե փոքր որակ, բայց
որակը թվանշան չի՝ միավոր է: Այն սովորություն ունի գումարվել և փոքր քայլերով մեզ
տանում է մեծ հաջողությունների:
Նկարագրված օրինակը շատ հաճախ է մեր աշխատանքում հանդիպում: Այն
շատ բարդ չի: Ործես կանոն այս աշխատանքի բարդ մասը այսօր բոլոր ուսուցիչները կատարում
են: Եթե նրանք մի քայլ էլ կատարեն և վերլուծությունը տանեն ճիշտ ուղղությամբ, ապա հաջողությունը
երկար սպասել չի տա: Նրաց պետք է օգնել: Դպրոցի վարչական կազմը կարող է նման աշխատանքը
նախաձեռնել, օգնել, աջակցել, փայփայել և գովել հաջողություններ, թույլ չտալ, որ նոր
վառված կրակը մարի: Այդ ճանապարհը կարող է թվալ բարդ, նույնիսկ քարոտ,
Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր: (ՍԵՎԱԿ)
Comments
Post a Comment