Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման երաշխավորությունների կարգի մասին
Խնդիրներ
1.
Կարգի 15-րդ կետով բացառվում է բացի թեմատիկ գրավոր աշխատանքից որևէ
այլ տեսակի գրավոր աշխատանքի միավորային գնահատում: Սա անհասկանալի է, հաշվի
առնելով այն հանգամանքը, որ կիսամյակային գնահատականի որոշման մեխանիզմի համաձայն
ոչ մի նշանակություն չունի, թե աշակերտը գնահատականը ստացել է գրավոր աշխատանքից
թե բանավոր պատասխանից: Աշակերտը սովորում է թեմայի մի դաս: Այդ դասի բանավոր
պատասխանի համար ստանում է 8 միավոր: Այդ թեմայի մյուս դասերը չի սովորում: Թեմայի
թեմատիկ գրավոր աշխատանքից ստանում է 2 միավոր: Նրա միջին գնահատականը դառնում է
5: Ստացվում է թեման բոլորովին չյուրացրած աշակերտը թեմայից ստանում է 5 միավոր 1
միավորի փոխարեն: Գրավոր աշխատանի արժեքը պետք է էականորեն մեծ լինի:
2.
22-րդ կետում՝ բանավոր, գրավոր և գործնական աշխատանքների
ստուգումից ստացված արդյունքների միավորային բնութագրիչները սահմանված են
<Հանրակրթության պետական չափորոշչի> պահանջներին համապատասխան պահանջը չի
համապատասխանում չափորոշչի կառուցվածքին: Չափորոշչի նվազագույն պահանջը
գերազանցում է 22-րդ կետում նկարագրված նվազագույն դրական գնահատականի պահանջը:
Ստացվում է, որ չափորոշչի նվազագույնը չյուրացրած աշակերտը ստանում է դրական
գնահատական և ավարտում է դպրոցը:
3.
Միավորային գնահտումը արձանագրելու ձևի և կարգի մասին ոչինչ չի
գրված: Չի հասկացվում, որ այն պետք է գրանցվի դասամատյանում և չի կարող փոփոխվել:
4.
Ուսուցանող գնահատման դեպքու չի ասվում, թե ինչպես է այն
արձանագրվում, արձանագրվում է արդյոք ընդհանրապես և ինչպիսի փաստաթուղթ է այդ
արձանագրությունը: Եթե չի արձանագրվում, ապա ցանկացած աշխատանք, այդ թվում նաև
չկատարված աշխատանք, կարելի է ներկայացնել որպես ուսուցանող գնահատում:
5.
Միավորները նկարագրող սանդղակում նյութի յուրացման տոկոսային նկարագրությունը
ձևական է առաջացնում է տարբեր մեկնաբանություններ: Որովհետև ուսուցանվող նյութը
ավելի մեծ է, քան չափորոշչային պահանջը և աշակերտի կողմից յուրացված 30 տոկոսը ոչ
միշտ է նշանակում չափորոշչով պահանջվող նյուրի 30 տոկոս: Հաճախ չափորոշչով
պահանջվող նվազագույնը մեծ է ուսումնասիրվող նյութի անգամ 50 տոկոսից: Այս դեպքում
կստացվի, որ չափորոշչով պահանջվող նվազագույնը անգամ 50 տոկոսի չափով չյուրացրած
աշակերտը ավարտում է դպրոցը:
6.
Կարգը չի նկարագրում կիսամյակային և տարեկան գնահատականների
ձևավորման մեխանիզմը: Չի կատարվում հղում որևէ այլ կագին:
Առաջարկում եմ
- Գրավոր աշխատանքի գնահատականի
արժեքը դարձնել էականորեն ավելի մեծ բանավոր պատասխանի գնահատականի արժեքից:
- Չափորոշչային պահանջները
համապատասխանեցնել գնահատման սկզբունքներին և նոր հաստատել այս կարգը:
- Կարգում ավելացնել դրույթ միավորային
գնահտումը արձանագրելու ձևի և կարգի մասին:
- Կարգում ավելացնել դրույթ ուսուցանող
գնահտումը արձանագրելու ձևի և կարգի մասին:
- Կարգում ավելացնել դրույթ,
որը կնկարագրի կիսամյակային և տարեկան գնահատականների ձևավորման մեխանիզմը,
կամ կկատարի հղում որևէ այլ կագի:
Comments
Post a Comment