Posts

Showing posts with the label Ուսումնական նախագիծ

UNESCO-ի Վիրտուալ գիտության թանգարան․ նոր հնարավորություններ դպրոցների և ուսումնական նախագծերի համար

Image
  UNESCO-ի Վիրտուալ գիտության թանգարան․ Ժամանակակից կրթությունը պահանջում է այնպիսի գործիքներ, որոնք սովորողներին հնարավորություն կտան ոչ միայն տեղեկություններ ստանալ, այլև հետազոտել, վերլուծել, ստեղծագործել և իրականացնել իրական կյանքի հետ կապված նախագծեր։ Այդպիսի հարթակներից է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Virtual Science Museum (Վիրտուալ գիտության թանգարան) կայքը, որը բաց և անվճար միջավայր է գիտության, մշակույթի և կայուն զարգացման թեմաները ուսումնասիրման համար։ [unesco.org] Ի՞նչ է UNESCO Virtual Science Museum-ը UNESCO-ի Վիրտուալ գիտության թանգարանը ներկայացվում է որպես «թանգարան առանց սահմանների», որտեղ համախմբված են գիտական ցուցադրություններ, ոգեշնչող պատմություններ և կրթական ռեսուրսներ աշխարհի տարբեր երկրների թանգարաններից և գիտական կենտրոններից։ Հարթակը հնարավորություն է տալիս սովորողներին ծանոթանալ տարբեր տարածաշրջանների գիտական ձեռքբերումներին, տեղական գիտելիքներին և ժամանակակից նորարարություններին։ [unesco.org] Թանգարանի հիմնական նպատակներից են՝ գիտությունը հասանելի դարձնել բոլորին, խթանել ...

Ժողովրդավարության մշակույթ թվային դարում

Image
ԴԿՄ կողմից իրականացվող <Ժողովրդավարության մշակույթ թվային դարում> Եվրոպայի Խորհրդի դրամաշնորհային ծրագրի առաջին՝ մեկնարկային խորհրդակցությունը տեղի ունեցավ Ստրասբուրգ քաղաքում հունվարի 31-ին և փետրվարի 1-ին, որտեղ ԴԿՄ-ն ներկայացնում էի ես, իսկ CRRC-Armenia-ն Սոնա Բալասանյանը: Առաժին հավաքի ընթացքում ներկայացվեցին բոլոր չորս դրամաշնորհների ծրագրերը և ամեն ծրագիր քննարկեց իր աշխատանքային պլանը: Ծրագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նույն թեմայով նախագիծը մասնակցող յոթ երկները իրականացնում են յուրովի: Ընդհանուրն այն է, որ բոլորը կատարում են իրավիճակի գնահատում և պարզում են իրենց երկրներում ժողովրդավարական կոմպետենցիաների առկայությունը հասարակության մեջ և կրթական համակարգում մասնավորապես: Այդ կոմպետենցիաները 20-ն են , որոնք նկարագրված են ԵԽ կողմից: Այս կոմպետենցիաները շատ քիչ են տարբերվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ 21-րդ դարի կոմպետենցիաներից, որոնք հանրակրթության հին և նոր չափորոշիչներով պահանջվում էր իրականացնել դպրոցներում: Հիմնական պահանջներից մեկը թվային միջավայրի օգտագործում...

Նախագծերի մեթոդը դասարանում

Բաց դասարան

Image
Հիշում եմ իմ գործընկերներից մեկի խոսքը, որ կանգնելով սարի փեշին նկատում ես, որ տեսադաշտդ մեծացել է: Մի քայլ վերև անելով տեսնում ես, որ այն ավելի մեծացավ: Երբ հասնում ես գագաթին, ապա տեսնում ես թե ինչ մեծ տեսադաշտ ունես: Բայց տեսնում ես նաև, որ քիչ այն կողմի ավելի բարձր սար կա և գիտես, որ նրա գագաթին կանգնելու դեպքում ավելի մեծ տեսադաշտ կունենաս: Բայց որպեսզի հայտնվես այդ նոր սարի գագաթին պետք է իջնես այն սարից, որի վրա հիմա կանգնած ես ու բարձրանաս մի նոր սար: Սա արդեն որոշում կայացնելու խնդիր է: Այս տարի դպրոցում սկսեցինք մի շատ հետաքրքրիր գործընթաց: Այն դեռ չի ավարտվել, բայց արդեն կարող ենք տեսնել, թե ուր ենք հասնելու: Սկսեցինք դասի ընթացքում ինքնուրույն աշխատանքի կազմակերպումից: Ուսումնասիրեցինք ինքնուրույն աշխատանքի կազմակերպման մեթոդներ և սկսեցինք դրանք իրականացնել պատմության դասերին: Երկու շաբաթվա ընթացքում դրանց կիրառումը դարձավ պատմության ուսուցիչների ամենօրյա աշխատանքի մասը: Ուսուցիչները և աշակերտները գնահատեցին այն դրական արդյունքը, որ տվեց և տալիս է ինքնուրույն աշխատան...

<Վիրտուալ կենդանաբանական այգի> ուսումնական նախագի European Schoolnet Academy Future Classroom Scenarios դասընթացի ամփոփիչ աշխատանք

Image
http://learningdesigner.org/viewer.php?uri=/personal/ArtashesTorosyan/designs/fid/fb2c5befcd1b7507450a824ad9bb8b62449048431130712b6f303a1eb0c5ac4a

Ռուսերենը որպես սովորելու լեզու

Տնտեսագիտություն Քայլ 1 Ուսուցիչը աշակերտներին ծանոթացնում է Վիքիպեդիային: http://ru.wikipedia.org Աշակերտները սովորում են ինքնուրույն օգտվել Վիքիպեդիայից: Նրանք կարողանում են գտնել հայերեն և ռուսերեն լեզուներով էջերը: Նրանք կարողանում են ռուսերեն էջում որոնել և գտնել  Экономическая история   էջը: Հանձնարարություն Ծանոթանալ տեքստին և դուս գրել անծանոթ բառերը: Անծանոթ բառերից առանձնացնել տնտեսագիտական տերմինները: Օգտագործելով  http://translate.google.com/  կայքը, անծանոթ բառերը թարգմանել Հայերեն:  

Նոր ուսուցիչների ուսուցում և աջակցություն

Այս աշխատանքը ընթացքի մեջ է և ենթարկվելու է փոփոխությունների և զարգացումների:    Նոր ուսուցիչներին աջակցելու մի օրինակ է մենթորությունը [mentoring-հարմար թարգմանություն դեռ չեմ գտել], երբ փորձառու ուսուցիչները հանդես են գալիս որպես նոր ուսուցիչների ուսուցանող և աջակցող:    Նոր ուսուցիչները դպրոցում իրենց զգում են անպաշտպան և չեն հասկանում, թե իրենցից՝ նոր ուսուցիչներից ինչ են ակնկալում: Ամեն ինչ հասկանալի է դառնում երկու տարի հետո: Երկու տարի հետո նրանք հարմարվում են ուսուցչի դերին, բայց դեռևս որոշ հարցերում ունեն իրական անհանգստություններ:    Այդ տարիների ընթացքում նոր ուսուցիչը ստանում է ֆորմալ օգնություն տնօրենից, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալից և առարկայի մեթոդմիավորման նախագահից: Բայց եթե նա չի ունենում դպրոցում միայն իրեն օգնող, հատկապես իրեն օգնող փորձառու ուսուցիչ, նա մնում է մեն մենակ իր խնդիրների հետ:    Նոր ուսուցիչները դպրոցում չպետք է լինեն միայնակ: Նրանք պետք է ունենան մենթորներ՝ ումից կստանան օգնություն, ու...

Կենսաբանության խմբակ

Ուսումնական նախագիծ Թեման  Իմ այգին Քայլ 1 - Առաջին շաբաթ Քանի սերմ կա տարբեր պտուղների մեջ 1. Աշակերտները ընտրում են իրենց համար ուղղություն ա. բանջարեղեն բ.  մրգեր 2. Ուսումնասիրում են դրանց պտուղները և դրա մասին կազմում զեկուցում են PPT  ծրագրով: Զեկուցումները տեղադրվում են դպրոցի կայքում: Այս ֆիլմերը դիտեք Յութուբում: http://youtu.be/n1RSgB1hndg http://youtu.be/k65W3_KVijg http://youtu.be/TjElKimu1tY http://youtu.be/s2fw4HPXELg http://youtu.be/5kNkJcing6c Քայլ 2 - Երկրորդ շաբաթ Որոնում ենք կյանք մեր այգում Երբ աշակերտները այս աշխատանքը ավարտեն, նրանք կկարողանան Թվարկել բույսը աճեցնելու համար անհրաժեշտ պայմանները: Օգնել բուսական օրգանիզմներին աճել: Գրականության մեջ գտնել իրենց հուզող հարցերի պատասխաննեևտ: Նկարագրել և արձանագրել իրենց ուսումնասիրությունները: Նկարագրել բույսի աճը և այն, ինչ պահանջվում է այդ աճի համար: Կանխատեսել բույսի աճի ընթացքը: Աշակերտները ուսումնասիրում են և հավաքում տեղեկություններ Բույսի կառուցվածքի մասին ...

Աստղագիտության խմբակ

Ուսումնական նախագիծ Թեման  Ճանապարհորդություն դեպի Մարս Քայլ 1 - Առաջին շաբաթ Աշակերտները դիտում են ֆիլմ արեգակնային համակարգության մասին: Աշակերտները ընտրում են իրենց դերերը: Տիեզերագնաց Քարտեզների մասնագետ Կենսաբան Բժիշկ Աշխարհագրագետ Աստղագետ Քիմիկոս Նկարիչ Ճարտարապետ Քայլ 2 Երկրորդ շաբաթ Աշակերտները դիտում են ֆիլմ Մարսի մասին: Մարս՝ աստվածների հայրենիք Տիեզերագնաց Համացանցից գտնում է տեղեկություններ տիեզերագնացի համազգեստի մասին և նկարագրում է այն: Աշխարհագրագետ Համացանցից գտնում է Մարս մոլորակի քարտեզը և նկարագրում այն: Կենսաբան Համացանցից գտնում է այն խնդիրները, որ ունենում են տիեզերագնացները և նկարագրում է դրանք: Բժիշկ Նկարագրում է այն հիմնական հիվանդությունները, որ կարող են ունենալ ճանապարհորդները: Աստղագետ Նկարագրում է երկնքի քարտեզը և համաստեղությունները: Քիմիկոս Նկարագրում է Մարսի քիմիական տվյալները: Նկարիչ Գտնում է Մարսի նկարներ: Իրենց աշխատանքները աշակերտները ներկայացնում են PPT ծրագրով: Զեկուցումները տեղադրվում են դպրոցի կայքում: ...

«Անգլիայի պատմություն» թեմայի ուսուցում օգտագործելով համացանցը:

Ուսումնական նախագիծ ավագ դպրոցի հումանիտար հոսքի անգլերեն լեզվի խորացված ուսուցման ենթահոսքերի համար: «Անգլիայի պատմություն» թեմայի ո ւսուցում օգտագործելով համացանց ը : Նախագծի նպատակը · Սովորեցնել ուսուցիչներին կազմակերպել ուսուցում համացանցի միջոցով` օգտագործելով wiki օնլայն տարածքը: · Սովորեցնել աշակերտներին սովորել wiki տարածքում: Նախագծի խնդիրները · Նախապատրաստել wiki տարծքը: · Գրանցել ուսուցիչներին և աշակերտներին: · Ուսուցիչներին ծանոթացնել «Անգլիայի պատմություն» թեմայի նյութերին: · Ուսուցիչների հետ մշակել անգլերեն լեզվով պատմություն համացանցում դասավանդելու դասընթացը: · Wiki-ում տեղադրել դասընթացը և անհրաժեշտ հանձնարարությունները: · Աշակերտներին ծանոթացնել wiki տարծքին: · Կազմակերպել ուսուցումը: · Կատարել ընթացիկ գնահատում: · Կազմակերպել նախագծ...