Ուսումնական նախագիծ ավագ դպրոցի հումանիտար հոսքի անգլերեն լեզվի խորացված ուսուցման ենթահոսքերի համար: | «Անգլիայի պատմություն» թեմայի ուսուցում օգտագործելով համացանցը: |
Նախագծի նպատակը | · Սովորեցնել ուսուցիչներին կազմակերպել ուսուցում համացանցի միջոցով` օգտագործելով wiki օնլայն տարածքը: · Սովորեցնել աշակերտներին սովորել wiki տարածքում: |
Նախագծի խնդիրները | · Նախապատրաստել wiki տարծքը: · Գրանցել ուսուցիչներին և աշակերտներին: · Ուսուցիչներին ծանոթացնել «Անգլիայի պատմություն» թեմայի նյութերին: · Ուսուցիչների հետ մշակել անգլերեն լեզվով պատմություն համացանցում դասավանդելու դասընթացը: · Wiki-ում տեղադրել դասընթացը և անհրաժեշտ հանձնարարությունները: · Աշակերտներին ծանոթացնել wiki տարծքին: · Կազմակերպել ուսուցումը: · Կատարել ընթացիկ գնահատում: · Կազմակերպել նախագծի հանձնումը: · Կատարել նախագծի գնահատում: |
Նախագծի մասնակիցները կսովորեն | · Պլանավորել և իրականացնել ուսուցում համացանցում: · Սովորել համացանցում: · Պլանավորել և իրականացնոլ ուսումնական նախագծեր: · Կատարել նախագծերի գնահատում: |
Նախագծի տևողությունը | 2010 հունվար-մայիս |
Նախագծի մասնակիցները | · Երևանի թիվ 198 ավագ դպրոց: |
Քայլ 2.
Աշակերտները ծանոթանում են իրենց դժվարությունների ցուցակին և փորձում ֆորումում ուսուցչի օգնությամբ գտնել դժվարությունների պատճառները և դրանց հաղթահարման ձևերը: Ենթադրում եմ, որ նրանք կարող են դժվարանալ
- անծանոթ բառերից,
- անծանոթ առոգանությունից,
- խոսքի արագությունից,
- նոր սովորելու եղանակից:
Քայլ 3.
Ուսուցիչը աշակերտներին առաջարկում է մեկ անգամ ևս դիտել ֆիլմը, դուրս բերել անծանոթբառերը, արտահայտությունները և wiki-ում կազմել անծանոթ բառերի ցուցակը, դրանց թարգմանությունները:
Քայլ 4.
Երբ արդեն հաղթահարվել են դժվարությունները, ուսուցիչը առաջարկում է աշակերտներին wiki-ում ներկայացնել Բրիտանիայի պատմության ներկայացված հատվածի գործող անձանց: Ֆորումում աշակերտները քննարկում են այդ անձանց դերը Բրիտանիայի պատմության այդ փուլում:
Քայլ 5.
Ուսուցիչը առաջարկում է աշակերտներին մեկ անգամ ևս դիտել ֆիլմը և համեմատել Բրիտանիայի պատմության այդ դրվագը Հայաստանի նմանատիպ որևէ դրվագի հետ: Աշակերտները ստանում են հանձնարարություն wiki-ում կազմել նմանությունների և տարբերությունների աղյուսակը:
Քայլ 6.
Աշակերտները ստանում են հանձնարարություն կազմել Բրիտանիայի և Հայաստանի պատմությունների համեմատական զեկուցում ppt ծրագրով և տեղադրել այն wiki-ում:
Կարդացեք նաև
Блоги учителей английского языка
Дмитрий Никитин - http://nikitindima.name/
Cornflower (English Language Teachers community) - http://engteachtallinn.blogspot.com/
Shamrock - http://shamrocklynx.blogspot.com/
Elista Access School - http://elista-access.blogspot.com/
Comments
Post a Comment