Posts

Showing posts with the label ՈՒՍՈՒՑՉԻ ՆՈՐ ԴԵՐԸ

Ուսուցման կազմակերպումը կորոնավիրուսից հետո

Ամեն ինչ փոխվում է։ Կրթության մեջ փոխվում է դանդաղ։ Բայց լինում են իրավիճակներ, երբ ամեն ինչ փոխվում է արագ, շատ արագ։ Այդ իրավիճակները ոչ գիտնականների կարծիքն են հարցնում, ոչ ծույլերի նվնվոցի վրա են ուշադրություն դարձնում, ոչ անգրագետների մասին են մտածում և ոչ էլ նկատում են պատրաստվածներին։ 88-ի երկրաշարժի համար միևմույն էր ինչ եղավ այդ պահին և դրանից հետո մեր հետ։ Մեր համար դա միևնույն չէր։ Հասկացանք, որ անպատրաստ էինք։ Հիմա էլ վիրուսը մեր մասին չի մտածում։ Իսկ մենք հերթական անգամ հասկանում ենք, որ անպատրաստ ենք։ Ամբողջ աշխարհն է անպատրաստ։ Բայց մենք գիտենք, որ վիրուսը մի օր կհեռանա և կյանքը կշարունակվի։ Կասենք, որ փրկվեցինք և կշարունակենք ապրել ինչպես մինչև վիրուսի գալը։ Իհարկե չի ստացվի խուսափել զարգացումից։ Օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զարգացավ ռազմական արդյունաբերությունը, որը պատերազմից հետո զարգացրեց ամբողջ արդյունաբերությունը և տնտեսությունը ընդհանրապես։ Պատերազմից հետո էականորեն փոխվեց աշխատանքի ղեկավարումը և կառավարումը, աշխատանքային հարաբերությունները և պ...

Սկայպը դասարանում: Սովորել, սովորել, սովորել ...

Image
Այսօր ՏՀՏ օգտագործումը ուսուցման համար զարգացում է ապրում նաև Հայաստանում: Արդեն կան իրականացված աշխատանքներ դպրոցների ներսում և դպրոցից դպրոց: Այդ աշխատանքները կատարվում են տարբեր ՏՀՏ գործիքների օգտագործմամբ:  Ցանկանում եմ ներկայացնել  Skype ծրագրի կիրառումը ուսուցման կազմակերպման համար: Skype -ը դասավանդելու համար օգտագործելու մեթոդ արդեն մշակվել է և ներկայացված է Մայքրոսոֆթ կազմակերպության կայքում:  ՍԿԱՅՊԸ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ Սա մեթոդը ներկայացնող կարճ գովազդային հոլովակ է: Իսկ այստեղ մանրամասնորեն ներկայացվում է այն մեթոդը, որով կարելի է սկայպը օգտագործել դասավանդելու նպատակով: Այստեղ կարելի է գտնել Սկայպի միջոցով դասերի կազմակերպման օրինականեր: Սա էլ Սկայպի միջոցով դասի կազմակերպման օրինակ է: Այս ամենը մեզ հուշում է, որ արդյունավետ դաս Սկայպով կազմակերպելու համար բավարար չէ միայն Սկայ ունենալը: Անհրաժեշտ է հիմնավոր ձևով սովորել Սկայպով դաս կազմակերպելու մեթոդը:  Այս մեթոդը պետք է ուսումնասիրել, թարգմանել, պատրաստել ուսուցի...

Բաց դասարան

Image
Հիշում եմ իմ գործընկերներից մեկի խոսքը, որ կանգնելով սարի փեշին նկատում ես, որ տեսադաշտդ մեծացել է: Մի քայլ վերև անելով տեսնում ես, որ այն ավելի մեծացավ: Երբ հասնում ես գագաթին, ապա տեսնում ես թե ինչ մեծ տեսադաշտ ունես: Բայց տեսնում ես նաև, որ քիչ այն կողմի ավելի բարձր սար կա և գիտես, որ նրա գագաթին կանգնելու դեպքում ավելի մեծ տեսադաշտ կունենաս: Բայց որպեսզի հայտնվես այդ նոր սարի գագաթին պետք է իջնես այն սարից, որի վրա հիմա կանգնած ես ու բարձրանաս մի նոր սար: Սա արդեն որոշում կայացնելու խնդիր է: Այս տարի դպրոցում սկսեցինք մի շատ հետաքրքրիր գործընթաց: Այն դեռ չի ավարտվել, բայց արդեն կարող ենք տեսնել, թե ուր ենք հասնելու: Սկսեցինք դասի ընթացքում ինքնուրույն աշխատանքի կազմակերպումից: Ուսումնասիրեցինք ինքնուրույն աշխատանքի կազմակերպման մեթոդներ և սկսեցինք դրանք իրականացնել պատմության դասերին: Երկու շաբաթվա ընթացքում դրանց կիրառումը դարձավ պատմության ուսուցիչների ամենօրյա աշխատանքի մասը: Ուսուցիչները և աշակերտները գնահատեցին այն դրական արդյունքը, որ տվեց և տալիս է ինքնուրույն աշխատան...

Կարո՞ղ է աշակերտը սովորել այնքան, որքան նա կարող է սովորել:

Image
Ուզում եմ խոսել մի շատ հետաքրքիր կարողության մասին: Գալով դպրոց աշակերտը սովորում է: Սովորում է այն, ինչ պլանավորել է սովորեցնել ուսուցիչը: Արդյո՞ք այս դեպքում աշակերտը կսովորի այն, ինչ կարող է սովորել: Չենք կարող վստահ ասել ԱՅՈ: Որովհետև ուսուցիչը չի կարող պլանավորել սովորեցնել յան ամենը, ինչ դասարանի յուրաքանչյուր աշակերտ կարող է սովորել: Որովհետև աշակերտների սովորելու ընդունակությունները և կարողությունները տարբեր են, իսկ դասի տևողությունը ընդամենը 45 րոպե: Ուրեմն աշակերտը չի սովորի այն, ինչ կարող էր սովորել: Բայց դրա լուծումը կա: Մենք գիտենք, որ ուսուցանվող դասի մի մասը աշակերտը կարող է սովորել ինքնուրույն: Բայց նրան դասը հանձնարարում ենք սովել դպրոցում մեր բացատրությունը լեսելուց հետո միայն: Աշակերտին հանձնարարենք հաջորդ դասին ուսուցանվող նյութին ծանոթանալ մինչև դասը: Աշակերտը դասի այն մասը, որը կարող է յուրացնել ինքուրույն կկարդա, կընկալի, հնարավոր է, որ նաև կսովորի (եթե ցանկանա): Այն մասը, որ առանց ուսուցչի բացատրության չի կարող հասկանալ՝ չի սովորի: Բայց կիմանա ինչը չի հասկան...