Posts

Showing posts with the label ՈՒԴԱՏՊ հաշվետվություն

ՀՊՉ վերջնարդյունք: 1-4-րդ դասարաններ: Սովորողները կարողանում են հասկանալ իրենց առջև դրված խնդիրը:

Image
  Տարրական դպրոցի կարևոր վերջնարդյունքներից մեկն այսպես է ձևակերպված․ «Հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր՝ այն լուծելու համար»։ Այս ձևակերպումը վերաբերում է երեխայի ամենօրյա ուսումնառությանը։ Ինչպե՞ս կազմակերպել աշխատանքը, երբ առաջադրանքը միանգամից հասկանալի չէ։ Ինչի՞ց սկսել։ Ի՞նչ անել, եթե առաջին փորձը չի հաջողվում։ Ինչպե՞ս հասկանալ՝ հասե՞լ ես նպատակին։ Այս կարողությունը զարգացնելու համար ուսուցիչը պետք է երեխային հնարավորություն տա հասկանալու նպատակը, որոշումներ ընդունելու և հետևելու սեփական գործողությունների արդյունքին։ Եթե գործողությունների ամբողջ հերթականությունը մշակում է ուսուցիչը, իսկ աշակերտը միայն կատարում է, ապա վերջնարդյունքի մի մասն է զարգանում։ Երեխան պետք է աստիճանաբար սովորի նաև ինքնուրույն ընտրել իր քայլերը։ Ի՞նչ է հուշում եվրոպական փորձը Ուսումնասիրված եվրոպական ծրագրերում խնդրի լուծումը դիտարկվում է որպես մտածողության և ինքնուրույն ուսումնառության կարևոր բաղադրիչ։ Ֆինլանդիայի հիմնական կրթության ծրագրում «մտածողությունը և սովորել սովորելը» զարգացվ...

5.6. Ինչպե՞ս խուսափել «թղթային կատարողականից»

Image
Ներդպրոցական վերահսկողությունը չպետք է սահմանափակվի փաստաթղթերի ստուգմամբ կամ միջոցառումների հաշվարկով ։ Դրա հիմնական խնդիրը համապատասխանության և արդյունավետության համատեղ գնահատումն է՝ պարզելու ոչ միայն , թե դպրոցը կատարել է նախատեսված գործողությունները , այլև՝ արդյոք դրանք բարելավել են ուսուցումը , սովորողների կրթական փորձն ու արդյունքները։ Չափանիշը նկարագրում է ցանկալի վիճակը , ցուցանիշը այդ վիճակը դարձնում է դիտարկելի կամ չափելի , իսկ ապացույցը հնարավորություն է տալիս հիմնավորված եզրակացություն անել ։  Քանակական տվյալները հիմնականում ցույց են տալիս խնդրի ծավալն ու փոփոխության ուղղությունը , իսկ որակական տվյալներն օգնում են հասկանալ գործընթացի բնույթն ու պատճառները ։  Գործունեության ցուցանիշները հաստատում են, որ աշխատանքն իրականացվել է, իսկ արդյունքի ցուցանիշները ՝ որ դրա հետևանքով նշանակալի փոփոխություն է տեղի ունեցել ։

Նոր ուսումնական տարվա ՈՒԴԱՏՊ հաշվետվությունների մասին

Image
  Դպրոցի արձանագրությունները՝ ձևական փաստաթղթից դեպի իրական կառավարման գործիք Դպրոցի տարեկան աշխատանքային պլանը պարզապես տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումների ցանկ չէ։ Այն պետք է ապահովի հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների իրականացումը, սովորողների ուսումնառության վերջնարդյունքների ապահովումը և դպրոցի առջև դրված խնդիրների լուծումը։ Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են ուսումնական հաստատությունների համար, իսկ կրթական ամբողջ գործընթացը պետք է ուղղված լինի սահմանված կարողունակությունների և վերջնարդյունքների ձևավորմանը։ Սակայն պլան ունենալը դեռ բավարար չէ։ Կարևոր է հասկանալ՝ ինչպե՞ս է դպրոցը իրականացնում այդ պլանը, ի՞նչ արդյունքներ է ստանում, ի՞նչ խնդիրների է բախվում և ինչպե՞ս է արձագանքում դրանց ։ Այստեղ առանձնահատուկ նշանակություն են ստանում դպրոցի երկու կարևոր փաստաթղթեր՝ առարկայական մեթոդական միավորումների նիստերի և մանկավարժական խորհրդի նիստերի արձանագրությունները ։ Արձանագրությունը կատարված աշխատանքի «հետքն»...

Տվյալահեն դպրոցական կառավարում․ IIEP-ի և OECD-ի մոտեցումները և դրան կիրառումը դպրոցներում

Image
Տվյալահեն դպրոցական կառավարում․ IIEP-ի և OECD-ի մոտեցումները և դրան կիրառումը դպրոցներում 1. Ի՞նչ է տվյալահեն դպրոցական կառավարումը Տվյալահեն դպրոցական կառավարումը դպրոցի կառավարման այնպիսի մոտեցում է, երբ տնօրենը, կառավարման խորհուրդը, տնօրենի տեղակալները, մեթոդական միավորումները և ուսուցիչները որոշումները կայացնում են ոչ միայն անձնական տպավորությունների կամ առանձին դեպքերի, այլև՝ պարբերաբար հավաքված տվյալների, դրանց համեմատական վերլուծության, խնդրի պատճառների բացահայտման, իրականացված միջամտությունների արդյունքների գնահատման հիման վրա։ IIEP-ը կրթության կառավարման տեղեկատվական համակարգը՝ EMIS-ը, սահմանում է որպես մարդկանց, հաստատությունների, տեխնոլոգիաների և գործընթացների համակարգված ամբողջություն, որը կրթական որոշումների համար արտադրում է որակյալ տվյալներ։ Այն ներառում է տվյալների հավաքագրումը, մշակումը, պահպանումը, արխիվացումը, վերլուծությունը և տարբեր շահակիցների համար դրանց ներկայացումը։ [iiep.unesco.org] , [iiep.unesco.org] Այսինքն՝ տվյալահեն կառավարումը պարզապես էլեկտրոնային մատ...

ՆԴՎ ​ նպատակը, ​ բովանդակությունը, ծավալը

Image
8-րդ կետում Դուք ընտրել եք հետևյալ աշխատանքը․   «10-րդ և 11-րդ դասարանների հոսքերում նպատակային առարկաներից գրավոր աշխատանքների անցկացում՝ ուսուցիչների աշխատանքի և դասավանդման որակի ստուգման նպատակով» ։   Այս աշխատանքի հիմնական խնդիրը չափազանց լայն ձևակերպումն է։ Իրականում սա քննադատելի մոտեցում է, որովհետև յուրաքանչյուր առարկայի ուսուցիչ ունի թեմատիկ պլան, որտեղ ամփոփիչ աշխատանքների ժամերը արդեն նախատեսված են։ Եթե տնօրենը որոշում է լրացուցիչ գրավոր աշխատանք անցկացնել տնօրինության կողմից, պետք է հստակ հասկանալ՝ երբ, ինչ հիմքով և ինչ նպատակով է դա արվում։   Եթե ցանկանում եք վերահսկողություն իրականացնել, ապա ավելի նպատակահարմար է նախապես ուսուցչի հետ կազմել ամփոփիչ աշխատանքի բովանդակությունը, մասնակցել աշխատանքին, ապահովել, որ չարտագրեն կամ չհուշեն, հետո Ձեր ներկայությամբ ստուգել աշխատանքը։ Այդ դեպքում կարելի է ասել, որ դա տնօրինության կողմից վերահսկվող գրավոր աշխատանք է։   Բայց եթե պարզապես ասում եք՝ այս ժամին պետք է տնօրինության կողմից գրավոր անցկացվի, ապա կարող են ...