Posts

Showing posts with the label Կոմպետենցիա

Աշակենտակենտրոն դասարանի աշակերտը

Image
Աշակենտակենտրոն դասարանը նկարագրված է և վերջին տարիների ընթացքում բազմաթիվ սեմինարների ժամանակ ներկայացվել է ուսուցիչներին։ Աշակենտակենտրոն դասարանը երկու գործող անձ ունի՝ ուսուցիչը և աշակերտը։ Երկուսն էլ ունեն որոշակի պարտականություններ աշակենտակենտրոն դասարան ստեղծելու համար։ Այդ պարտականությունները սերտորեն կապված են իրար և մեկը առանց մյուսի չի կարող ապահովել արդյունք։ Որոնք են այդ պարտականությունները։ Ուսուցիչը պետք է պետք իմանա և հարգի աշակերտների իրավունքները, լավ ճանաչի իր աշակերտներին, իմանա նրանց թույլ և ուժեղ կողմերը, դասավանդելիս հաշվի առնի դրանք և զարգացնի նրանց մոտ սովորելու, քննադատաբար մտածելու, հաղորդակցվելու, համագործակցելու, տեղեկատվությունից օգտվելու կարողություններ, նրանց հետ պլանավորի սովորելու գործընթացը, գնահատման մեթոդաբանությունը։ Աշակերտը պետք է լինի պարտաճանաչ, գնահատի սովորելու կարևորությունը, կարողանա կառավարել իր սովորելը, կարողանա քննադատաբար մտածել, հաղորդակցվել, համագործակցել, տեղեկատվությունից օգտվել, ուսուցչի հետ պլանավորել իր սովորելու գործըն...

Ինչպե՞ս համագործակցել

Image
Ձեր ղեկավարած դպրոցում համագործակցելու միջավայր ստեղծելու համար ութ կարևոր դրույթներ։ 1. Ստեղծեք վստահության մթնոլորտ Եղեք ամենաազնիվը դպրոցում։ Կազմակերպեք, որ ուսուցիչները իրար մոտ դաս լսեն։ Ուսումնասիրեք ուսուցիչ-աշակերտ, աշակերտ-աշակերտ և ուսուցիչ-ուսուցիչ հարաբերությունները։ 2. Մի եղեք գաղափարների գերի Սխալվեք արագ, սխալվեք քիչ։ Համագործակցության ժամանակ խրախուսել բոլոր համագործակցողներին հղանալ այնքան մտքեր, որքան հնարավոր է։ Սա ստեղծում է կրկնության մի մշակույթ, որի արդյունքում լուծման տարբեր տարբերակներ փորձելով հնարավոր է դառնում գտնել ամենալավ լուծումը։ Համագործակցողները դրդում են միմյանց մտածել խնդրի լուծման տարբեր եղանակների մասին։ 3. Հաստատետեք պարզ լինելու կանոնը Կարևոր չէ, թե ինչ եք ստեղծում միասին խաղ, նախագիծ, թե դասի պլան, ինչքան բարդ լինեն կանոնները կամ կառուցվածքը, այնքան ավելի շատ հարցեր կունենան աշակերտները և այնքան քիչ ժամանակ ունեն նրանք փաստացի սովորելու համար։ 4. Փորձարկեք ձեր գաղափարները Երբեք շուտ չէ ձեր ստեղծած խաղը կամ նախագիծը դնել ու...