Posts

Showing posts from May, 2026

Գիտելիք ունեցող ուսուցիչները ստեղծում են ավելի կարգապահ միջավայր

Image
  Ստորև ներկայացնում եմ OECD–ի «Ուսուցիչների գիտելիքի ուսումնասիրության հարցաթերթիկի վերլուծության արդյունքները (ՈւԳՀ)» ( Results from the Teacher Knowledge Survey (TKS))  հրապարակման մանրամասները: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավելի բարձր ընդհանուր մանկավարժական գիտելիք (ԸՄԳ) ունեցող ուսուցիչները․ • ավելի քիչ ժամանակ են ծախսում սովորողների կարգապահության վրա • ավելի արդյունավետ են կառավարում դասարանը Միջինում կարգապահության վրա ծախսվող ժամանակը նվազում է մինչև 4–9 տոկոսային   կետով : Ինչու՞ «ավելի խելացի դասարանը» ավելի հանգիստ է Ոսումնասիրությունը ցույց է տալիս, որ  բարձր ԸՄԳ ունեցող ուսուցիչները․ • նախօրոք կանխատեսում են դասարանի խնդիրները • դասը կառուցում են այնպես, որ կարգապահական միջամտության կարիք չլինի Սա մեկնաբանում է ուսումնասիրության այն տվյալները, որոնց համաձայն՝ դասարանի կարգապահության վրա ծախսվող ժամանակը զգալիորեն նվազում է ( 4–9 տոկոսային   կետով) ։