Posts

Showing posts with the label Բաց դասարան

Շրջված դասարան

Image
Քանի՞ րոպե կարող է ուսուցիչը հատկացնել նոր դասի հաղորդմանը։ Կարո՞ղ է արդյոք ուսուցիչը հասցնել սովորեցնել նոր դասը դասարնի բոլոր աշակերտներին այդքան ժամանակում։ Կսովորե՞ն արդյոք աշակերտները այնքան, որքան կարող են սովորել ուսուցչի կողմից նոր դասի հաղորդման համար նախատեսած ժամանակի ընթացքում։ Եթե այս հարցերից երկրորդին և երրորդին ուսուցիչը պատասխանում է <Ոչ, չի կարող>, ուրեմն պետք է փորձի դասավանդելիս օգտագործել տեխնոլոգիաներ։ Արդյոք բոլոր աշակերտները նույն ընդունակությունը ունեն։  Արդյոք միատեսակ են սովորում բոլոր աշակերտները։ Արդյոք դասարանի բոլոր աշակերտները կկարողանան միաժամանկ յուրացնել նյութը։ Եթե այս հարցերին ուսուցիչը պատասխանում է <Ոչ>, ուրեմն պետք է փորձի դասավանդելիս օգտագործել տեխնոլոգիաներ։ Ո՞րն աշխատանքն է արդյունավետ կատարել անհատական եղանակով։ ա․ Սովորել գիտություն։ բ․ Ստանալ իմացական և սոցիալական կարողություններ։ Ո՞րն է աշխատանքն արդյունավետ կատարել խմբային եղանակով։ ա․ Սովորել գիտություն։ բ․ Ստանալ իմացական և սոցիալական կարողո...

Սկայպը դասարանում: Սովորել, սովորել, սովորել ...

Image
Այսօր ՏՀՏ օգտագործումը ուսուցման համար զարգացում է ապրում նաև Հայաստանում: Արդեն կան իրականացված աշխատանքներ դպրոցների ներսում և դպրոցից դպրոց: Այդ աշխատանքները կատարվում են տարբեր ՏՀՏ գործիքների օգտագործմամբ:  Ցանկանում եմ ներկայացնել  Skype ծրագրի կիրառումը ուսուցման կազմակերպման համար: Skype -ը դասավանդելու համար օգտագործելու մեթոդ արդեն մշակվել է և ներկայացված է Մայքրոսոֆթ կազմակերպության կայքում:  ՍԿԱՅՊԸ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ Սա մեթոդը ներկայացնող կարճ գովազդային հոլովակ է: Իսկ այստեղ մանրամասնորեն ներկայացվում է այն մեթոդը, որով կարելի է սկայպը օգտագործել դասավանդելու նպատակով: Այստեղ կարելի է գտնել Սկայպի միջոցով դասերի կազմակերպման օրինականեր: Սա էլ Սկայպի միջոցով դասի կազմակերպման օրինակ է: Այս ամենը մեզ հուշում է, որ արդյունավետ դաս Սկայպով կազմակերպելու համար բավարար չէ միայն Սկայ ունենալը: Անհրաժեշտ է հիմնավոր ձևով սովորել Սկայպով դաս կազմակերպելու մեթոդը:  Այս մեթոդը պետք է ուսումնասիրել, թարգմանել, պատրաստել ուսուցի...

Մերձազդեցություն և հեռազդեցություն

Image
Մերձազդեցության և հեռազդեցության մասին գիտենք դպրոցի ֆիզիկայի դասընթացից: Այսօր այս գաղափարը կարելի է օգտագործել դասավանդման տարբեր ձևեր նկարագրելիս: Որովհետև այսօր տեխնոլոգիաները դարձել են շատ մատչելի և տեխնոլոգիա ստեղծողները անում են ամեն ինչ, որպեսզի օգտագործողները ոչ մի նեղություն չունենան: Սա իհարկե բիզնես է, բայց մենք այդ արտադրանքը կարողանում ենք օգտագործել դասավանդելիս: Բաց դասարան (flipped classroom) ռազմավարությունը սովորեցնելը և սովորելը դարձրել է շատ հասանելի: Օգտագործելով համակարգիչը կամ դրա նոր դրսևորումները՝ պլանշետ կամ հեռախոս ուսուցիչը լինում է աշակերտի կողքի անգամ այն ժամանակ, երբ աշակերտը դասարանում, դպրոցում չէ: Դասավանդման իր պլանում ուսուցիչը ունի դասի տևողության չափ ժամանակ: Նա նույնիսկ այդ 45 րոպեն ամբողջությամբ չի կարող օգտագործել որևէ նյութ բացատրելու համար: Իսկ ասելիք ուսուցիչը շատ ունի: Մյուս կողմից ուսուցիչը չի կարող հասնել օգնության իր աշակերտին, երբ նա տանը սովորոելիս դժվարություններ է ունենում: Էլ չեմ ասում, որ ուսուցիչը չի կարող աշակերտին սովորեցնել,...