Posts

Showing posts with the label ՄՄ օրակարգ և որոշումներ

Առարկայական մեթոդական միավորման նիստի սցենարն ԱԲ-ի օգնությամբ մշակելու ուղեցույց

Image
 Ուղեցույցը գտնվում է ԿՏԱԿ-ի պաշարների շտեմարանում: Այս հրահանգը նախատեսված է առարկայական մեթոդական միավորման նիստի մանրամասն, գործնական, մասնակցային և արդյունքահեն սցենարն ԱԲ-ի օգնությամբ մշակելու համար։ Դրա հիմքում այն մոտեցումն է, որ ՄՄ նիստը պետք է լինի ոչ թե նախագահի զեկուցման և պատրաստի որոշումների հաստատման, այլ ուսուցիչների համատեղ մասնագիտական ուսումնառության, խնդիրների լուծման և որոշումների կայացման հարթակ։   Հրահանգը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա․   Նախագահը քննարկման կազմակերպիչ և ֆասիլիտատոր է։ Նա չի ներկայացնում բոլոր հարցերի պատրաստի պատասխանները, այլ օգնում է անդամներին ուսումնասիրել խնդիրը, արտահայտել տարբեր կարծիքներ և հանգել հիմնավորված որոշման։   Քննարկումը սկսվում է փաստից կամ իրական խնդրից։ Հնարավորության դեպքում օգտագործվում են տվյալներ, սովորողների աշխատանքներ, դասավանդման օրինակներ, վերահսկողության արդյունքներ և այլ ապացույցներ։   Օրակարգը նախնական նախագիծ է։ Մինչև հաստատվելը այն լրացվում և վերանայվում է՝ հաշվի առնելով նախորդ որ...

ՄՄ նիստի պլանավորման, կազմակերպման և արձանագրություն կազմելու ուղեցույց

Image
  ՄՄ նիստի  պլանավորման, կազմակերպման և  արձանագրություն կազմելու ուղեցույց   Մեթոդական միավորման  նիստը   պետք  է  ունենա   հստակ   վերնագիր ,  որտեղ   պարտադիր   նշվում  են՝   դպրոցի անվանումը, մեթոդական միավորման անվանումը,   նիստի հերթական  համարը ,   նիստի կազմակերպման  ամսաթիվը ։   Այսպիսով ՝  նախ   գրանցվում  է դպրոցի անվանումը,  ապա  մեթոդական միավորման անվանումը,  դրանից  հետո՝ նիստի հերթական  համարը  և  անցկացվող   ամսաթիվը ։   Մեթոդական միավորման նիստի արձանագրությունը  սկսվում  է օրակարգի  ներկայացմամբ ։ Օրակարգը ձևակերպվում է  հերթականությամբ ՝  հստակ   սահմանելով  քննարկման ենթակա  բոլոր  հարցերը։   Օրակարգի հարցերը, կարող են բաժանվել երեք հիմնական խմբի։   Առաջին  խումբը  կազմակերպական բնույթի  հարցերն  են,  որոնք , որպես  կանոն , կ...