Posts

Showing posts with the label Վերջնարդյունք

Կարողունակություններ: Վերջնարդյունքների զարգացումը

Image
Կարողունակությունները զարգացնելու համար հանրակրթության պետական չափորոշչում սահմանվել են վերջնարդյունքները։ Վերջնարդյունքները իրենց բովանդակության մեջ ունեն ձևակերպված կարողություններ։ Իսկ ինչո՞ւ։ Իրականում վերջնարդյունքը ունի հստակ նպատակ։ Եվ մենք պետք է կարողանանք հասկանալ, թե որն է այդ նպատակը, ինչպե՞ս հասնենք այդ նպատակին և ինչպե՞ս աջակցենք կարողունակության զարգացմանը։  Իրականում, այս պրոցեսը թվում է բարդ, անհասկանալի, բայց ամեն օր ուսուցիչը դասի ընթացքում կատարում է այդ աշխատանքը։ Կենտրոնանալով իր դասի վրա, այն նյութի վրա, որը ցանկանում է սովորեցնել սովորողներին ուսուցիչը կարիք ունի ուշադրություն դարձնել նաև վերջնարդյունքների զարգացմանը:  Եթե նա նախապես ուսումնասիրի վերջնարդյունքի հիմնական նպատակը, ուսումնասիրի ոչ թե միայնակ, այլ մեթոդմիավորման ուսուցիչների հետ, դպրոցի բոլոր ուսուցիչների հետ, որովհետև վերջնարդյունքները հանրակրթության պետական չափորոշիչի բոլոր առարկաների դասերին են զարգանալու, համագործակցի այլ դպրոցների ուսուցիչների հետ, ապա որոշակի ժամանակ հետո մենք կարողան...

Ճանաչել դեռ չի նշանակում հիշել

Image
  Ճանաչել դեռ չի նշանակում հիշել  Ինչու են սովորողները վստահ լինում, որ գիտեն, բայց քննության ժամանակ չեն կարողանում պատասխանել տրված հարցերին Աղբյուր հոդվածը Recognition Is Not Retrieval: Solving the Illusion of Student Preparedness TeachThought Հեղինակ՝ Mike Brown Հղում՝ https://www.teachthought.com/pedagogy-posts/recognition-is-not-retrieval/ Հոդվածի հեղինակի մասին Mike Brown -ը կրթության ոլորտի հետազոտող է և ուսուցման նախագծման մասնագետ։ Նրա աշխատանքը կենտրոնացած է երեք հիմնական ուղղությունների վրա. գնահատման ռազմավարություններ, հիշողության գիտության կիրառումը կրթության մեջ, գիտելիքի երկարաժամկետ պահպանման մեխանիզմներ։ Նա աշխատում է PrepPool հետազոտական նախաձեռնության շրջանակում՝ ուսումնասիրելով սովորողների գնահատման արդյունքները և այն, թե ինչպես է ուսուցման կառուցվածքը ազդում գիտելիքի պահպանման վրա։ Նրա նպատակն է կրթական հետազոտությունները դարձնել գործնական կիրառելի ուսուցիչների և դպրոցների համար։ Հիմնական գաղափարը Հոդվածի առանցքային թեզը հետևյալն է. Ճանաչելը դեռ չի նշան...

Սովորողներին ուղղորդելը: Հետադարձ կապը ընդունել որպես հմտությունների զարգացման մասին տեղեկատվություն

Image
  Աղբյուր հոդվածի մասին Վերնագիր: Guiding Students to Receive Feedback as Information to Improve Their Skills Հեղինակ: Michael McDowell Պարբերական: Edutopia Հրապարակման ամսաթիվ: March 3, 2026 Հղում: https://www.edutopia.org/article/work-focused-feedback-students Մշակված է ԱԲ միջոցով: Հեղինակի մասին Michael McDowell-ը կրթական խորհրդատու է, ուսումնական ծրագրերի մշակող և դպրոցի առաջնորդների հետ աշխատող մասնագետ։ Նրա աշխատանքները հիմնականում կենտրոնացած են գնահատման, ուսուցման պլանավորման և սովորողների մտածողության զարգացման վրա։ Նա համագործակցում է դպրոցների և կրթական ցանցերի հետ՝ նպաստելով գնահատման մշակույթի վերափոխմանը։ Հիմնական գաղափարը Հոդվածի առանցքային թեզը հետևյալն է․ Սովորողները հաճախ հետադարձ կապը ընկալում են որպես անձնական գնահատական, ոչ թե որպես իրենց աշխատանքի բարելավման մասին տեղեկատվություն։ Եթե հետադարձ կապը ձևակերպված չէ հստակ և աշխատանքին ուղղված ձևով, սովորողները այն կապում են իրենց ինքնության հետ։ Արդյունքում առաջանում է պաշտպանողականություն, մոտիվացիա...

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎ ՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ​

Image
Հիմնական դպրոցի վերջնարդյունքները զարգացնում են տարրական դպրոցի վերջնարդյունքները: Այս նյութում ես ներկայացնում եմ այդ կապը: Եթե տարրական դպրոցում վերջնարդյունքները բավարար չափով չեն զարգանում, ապա հիմնական դպրոցում ուսուցիչները ստիպված են լինում զարգացնել տարրական և հիմնականի վերջնարդյունքները: Իսկ դա շատ դժվար է: Անհրաժեշտ է դպրոցում հաճախ կազմակերպել քննարկումներ, որտեղ տարրականի ուսուցիչները հիմնական դպրոցի ուսուցիչների հետ կքննարկեն այս կամ այն վերջնարդյունքի զարգացումը, կպլանավորեն ամեն աստիճանում ուսուցիչների աշխատանքը և դրա ամփոփումը: Կարիք չկա փնտրել մեղավորներ: Տնօրենի կողմից աշխատանքի ճիշտ կազմակերպումը այս խնդիրը ավելի շուտ և ավելի հեշտ կլուծի:

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ​ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Image
Վերջնարդյունքների վերաբերյալ երկրորդ հաշվետվության մեծ շատ հարցեր կային: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դեռ լիարժեք չենք կարողանում պատկերացնել ՀՊՉ նկարագրած վերջնարդյունքները: Այս նյութում ներկայացնում եմ վերջնարդյունքները այն տեսանկյունից, որ քիչ է քննարկվել և որոշ իմաստով տեսանելի չէ: Այդ պատճառով վերջնարդյունքների մասին խոսելիս մենք լսում ենք կարողությունների, կարողունակությունների մասին: Ծանոթացեք նյութին և գրեք ձեր հարցերը, դիտարկումները և կարծիքը: