Posts

Showing posts with the label ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՈՒԴԱՏՊ 3-ի 6-րդ կետի վերլուծություն ՈՒԴԱՏՊ 4 հաշվետվությունը ավելի ճիշտ ներկայացնելու համար

Image
Հարգելի գործընկերներ ՈՒԴԱՏՊ հաշվետվությունները պարունակում են տեղեկություններ ոչ միայն տարեկան պլանի կատարողականի մասին, այլ նաև տեղեկատվություն դպրոցի տնօրենի կառավարչական և աշխատանքում պարտաճանաչ, պատասխանատու և հետևողական լինելու մասին: Հաշվետվությունը լրացնելով տնօրենը ներկայացնում է նաև իր դիրքորոշումը դպրոցում ուսումնական գործընթացի կազմակերպման, դրա արդյունավետության, արդյունքների բարելավման մասին:  Տեսագրության մեջ դուք կտեսնեք ՈՒԴԱՏՊ 6-րդ կետի վերաբերյալ մի հաշվետվության վերլուծություն, որտեղ ներկայացվում են բոլոր խնդիրները և այն տպավորությունը, որը այդ հաշվետվությունը ընթերցողը կարող է ստանալ: Հուսով եմ, որ այս վերլուծությունը օգտակար կլինի 4-րդ հաշվետվությունը լրացնելիս:

Գիտելիք ունեցող ուսուցիչները ստեղծում են ավելի կարգապահ միջավայր

Image
  Ստորև ներկայացնում եմ OECD–ի «Ուսուցիչների գիտելիքի ուսումնասիրության հարցաթերթիկի վերլուծության արդյունքները (ՈւԳՀ)» ( Results from the Teacher Knowledge Survey (TKS))  հրապարակման մանրամասները: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավելի բարձր ընդհանուր մանկավարժական գիտելիք (ԸՄԳ) ունեցող ուսուցիչները․ • ավելի քիչ ժամանակ են ծախսում սովորողների կարգապահության վրա • ավելի արդյունավետ են կառավարում դասարանը Միջինում կարգապահության վրա ծախսվող ժամանակը նվազում է մինչև 4–9 տոկոսային   կետով : Ինչու՞ «ավելի խելացի դասարանը» ավելի հանգիստ է Ոսումնասիրությունը ցույց է տալիս, որ  բարձր ԸՄԳ ունեցող ուսուցիչները․ • նախօրոք կանխատեսում են դասարանի խնդիրները • դասը կառուցում են այնպես, որ կարգապահական միջամտության կարիք չլինի Սա մեկնաբանում է ուսումնասիրության այն տվյալները, որոնց համաձայն՝ դասարանի կարգապահության վրա ծախսվող ժամանակը զգալիորեն նվազում է ( 4–9 տոկոսային   կետով) ։

Գործիք ուսուցման համար՝ TeamUp

Image
Սա գործիք է, որով կարող եք կազմակերպել խմբային աշխատանք: Այն հնարավորություն է տալիս աշակերտներին հեշտությամբ բաժանել խմբերի և ձայնագրել խմբային աշխատանքը: Օգտվողի ուղեցույցը կարող եք գտնել  այստեղ.

Պլանավորում ենք ապագա դասարանը

Այս կայքը հնարավորություն է տալիս ուսուցիչներին ծանոթանալ գոյություն ունեցող փորձին: ՏՀՏ-ն դասարանում կատարում է լուրջ փոփոխություններ: Այդ փոփոխությունները արդեն պահանջում են դասարանի ֆիզիկական հնարավորությունների փոփոխություններ: Այդ փոփոխությունները լուրջ ուսումնասիրություններ և փորձարկումներ են անցնում աշխարհում և դրա կիրառությունը կարող է շատ օգտակար լինել նաև մեր դպրոցների համար: http://itec.eun.org/web/guest

Ուսուցիչները գերհոգնած են: Չորս հիմնական նշաններ:

Ուսումնական տարվա վերջում ուսուցիչները շատ հոգնած են լինում: Նրանց մեջ լինում են գերհոգնած ուսուցիչներ: Պետք է ուշադիր լինենք նրանց նկատմամբ և միջոցներ ձեռնարկենք նրանց այդ վիճակից հանելու համար: Իսկ որպեսզի հասկանանք, որ նրանք գերհոգնած են, պետք է ճանաչենք ախտանիշերը: 1. Անհայտ կորածներ Գերհոգնած ուսուցիչները հաճախ դադարում են մասնակցել ներդպրոցական ուսումնական և ժամանցային միջոցառումներին: Նրանք իրենց ճնշված են զգում և ցանկություն չունեն լինել նրանց կողքին, ով թվում է թե ավելի հաջողակ են: Այս ուսուցիչները բացակայում են ժողովներից և չեն պատասխանում էլեկտրոնային նամակներին: Այս ուսուցիչները կտրվում են արտաքին աշխարհից մինրև ուսումնական տարվա վերջը: 2. Վերջ մտքերի փոխանակությանը Մտքերի փոխանակությունը այլևս կարևոր չէ գերհոգնած ուսուցիչների համար: Դասերի պլանավորումը հետագա թեմաների համար դադարում են և ուսուցիչը կատարում է միայն օրվա աշխատանքը: Նրանք դժվարանում են, չեն ցանկանում խոսել հաջորդ ուստարվա պլանների մասին: Նրանք պատրաստ են խոսել միայն այսօրվա մասին: Անգամ դա է նրանց հ...

Effective Teaching Strategies and Motivational Lesson Plans For K-12

WHAT YOU CAN EXPECT TO LEARN AND MASTER BY DOING THIS COURSE ARE: ԴԱՍ 1 -  LESSON ONE – The First Day of School We give novices an understanding of why “Setting the Tone” is so important on the first day of school. We provide teachers with a script of what to say during the first day of school, as well as productive activities that lay the groundwork for a year of productive learning. Teachers will learn how to identify students that will need specialized instruction or attention later. ԴԱՍ 2 - LESSON TWO – Using Rationales to Build Relationships Teachers will understand that students will be more likely to comply with rules if they know WHY the rule exists We show teachers how to document their answers to “Frequently Asked Questions”, and file them for easy access later. Time-saving techniques will be revealed to teachers that will make answering parent emails a painless process. ԴԱՍ 3 -  LESSON THREE –   Building Relationships With Parents & St...

Ինչ է կարող դպրոցի տնօրենը 5 րոպեում, 5 օրում ...

Դպրոցում ուսումնական գործընթացը վերահսկելու և աշակերտներին աջակցելու համար դպրոցի տնօրենը կարող է կատարել հետազոտություններ: Այդ հետազոտությունները կարող է կատարվել մեկ առանձին վերցրած դասարանում, կամ առանձին դասարաններում՝ մի որոշակի բնութագրով աշակերտների համար: Առաջարկում եմ այդ հետազոտությունների բաշխումը ըստ դրանց համար տրամադրված ժամանակի: 5 րոպեում   դուք կարող եք   իրականացնել նշվածներից որև է մեկը ,   կամ գուցե երկուսը : Համոզվեք , որ ուսուցչի դասի ուսումնական նպատակը հնարավոր է գնահատել : Կազմեք մի հարց , որ կբացահայտի դասի ուսումնական նպատակը : Հավաքեք դասի վերջի քարտերը և փորձեք գտնել աշակերտների կարիքները և հաջողությունները : Դասի վերջի քարտերը դասակարգեք ըստ հաջողության հասածների , հաջողության ճանապարհին գտնվողների և անհաջողության մատնվածների : Կատարեք աշակերտների հաջողությունների մասին արագ գրառում : Հիշեք , որ պարբերաբար պետք է անդրադառնալ ընտրված աշակերտներին : Ընտրեք աշակերտի վիճակը ...

Ներդպրոցական վերահսկողություն

Image
Ներդպրոցական վերահսկողություն իրականացնելիս դժվարությունների հանդիպելու դեպքում կարող եք օգտվել բլոգում տեղադրված խորհուրդներից կամ ուղարկել ձեր հարցերը:

Դպրոցի աշխատանքների տարեկան պլան

Image
Դպրոցի աշխատանքների տարեկան պլանը գրելիս դժվարությունների հանդիպելու դեպքում կարող եք օգտվել բլոգում տեղադրված խորհուրդներից կամ ուղարկել ձեր հարցերը:

Դպրոցի զարգացման պլան

Image
Դպրոցի զարգացման պլանը գրելիս դժվարությունների հանդիպելու դեպքում կարող եք օգտվել բլոգում տեղադրված խորհուրդներից կամ ուղարկել ձեր հարցերը: