Դպրոցում ուսումնական գործընթացը վերահսկելու և աշակերտներին
աջակցելու համար դպրոցի տնօրենը կարող է կատարել հետազոտություններ: Այդ հետազոտությունները
կարող է կատարվել մեկ առանձին վերցրած դասարանում, կամ առանձին դասարաններում՝ մի որոշակի
բնութագրով աշակերտների համար: Առաջարկում եմ այդ հետազոտությունների բաշխումը ըստ
դրանց համար տրամադրված ժամանակի:
5
րոպեում դուք կարող եք իրականացնել նշվածներից որևէ մեկը, կամ գուցե երկուսը:
- Համոզվեք, որ ուսուցչի դասի ուսումնական նպատակը հնարավոր է գնահատել:
- Կազմեք մի հարց, որ կբացահայտի դասի ուսումնական նպատակը:
- Հավաքեք դասի վերջի քարտերը և փորձեք գտնել աշակերտների կարիքները և հաջողությունները:
- Դասի վերջի քարտերը դասակարգեք ըստ հաջողության հասածների, հաջողության ճանապարհին գտնվողների և անհաջողության մատնվածների:
- Կատարեք աշակերտների հաջողությունների մասին արագ գրառում:
- Հիշեք, որ պարբերաբար պետք է անդրադառնալ ընտրված աշակերտներին:
- Ընտրեք աշակերտի վիճակը առավել լավ նկարագրող որևէ աշխատանք:
- Դասի ընթացքում հետևեք այդ աշակերտին և խոսեք նրա հետ այն մասին թե ինչ է ինքը լավ արել և ինչը կարող է ավելի լավացնել:
5
օրում դուք կարող եք իմանալ թե ինչ գիտեն աշակերտները
և բարելավել այդ վիճակը:
- Կարդացեք ուսուցիչների գրառումները, որ կատարվել են շաբաթվա ընթացքում, հասկացեք միտումները և այնուհետև խմբավորեք աշակերտներին ըստ նրանց պատրաստվածության:
- Մի անհանգստացեք, որ աշակերտները շարժվում են ոչ այն այն արագությամբ, որը դուք կուզեիք: Ձեր արձագանքի արդյունքում այդ արագությունը ժամանակի ընթացքում կփոխվի:
- Նայեք ձեր կողմից աշակերտների ուսումնառությունը գնահատող գրառումներին և գտեք թե ում դեռևս չեք գնահատել: Աշխատեք մինչև շաբաթվա վերջ բոլորին գնահատել:
- Դիտարկեք արդեն կատարված ախտորոշումները՝ ելքի քարտեր, գործնական աշխատանքների արդյունքներ, դասերի վերլուծություններ:
- Առաջարկեք ուսուցիչների հաջորդ շաբաթվա աշխատանքները քննարկել ըստ դասարանների, ըստ դասավանդվող առարկաների խմբերով:
- Հանձնարարեք նպատակային, 5 րոպեանոց գրավոր աշխատանքներ պարզելու համար աշակերտների հետաքրքրվածությունը դասով:
Comments
Post a Comment