Posts

Showing posts with the label ԿԱՐԾԻՔ

Յուրաքանչյուր ծնող իր երեխային դպրոց է ուղարկում մի հույսով, որ նա դպրոցն ավարտելով պատրաստ կլինի կյանքին

Image
  Թարգմանված է ԱԲ օգնությամբ: Յուրաքանչյուր ծնող իր երեխային դպրոց է ուղարկում մի հույսով: Ոչ միայն այն հույսով, որ նա կհանձնի քննությունները, այլ որ պատրաստ կլինի կյանքին: Պատրաստ կլինի մի աշխարհի, որը մեզանից ոչ ոք չի կարող ամբողջությամբ կանխատեսել: Քանի որ արհեստական բանականությունը վերափոխում է աշխատաշուկան, այդ հույսը դարձել է նաև լուռ անհանգստություն. Արդյո՞ք իմ երեխան դպրոցն ավարտելիս կունենա իսկապես կարևոր կարողություններ՝ ստեղծարարություն, քննադատական մտածողություն, փոփոխություններին հարմարվելու դիմակայունություն: Ավելի ու ավելի շատ ծնողներ փնտրում են դպրոցներ, որոնք կարող են ցույց տալ, թե ինչպես են իրենց աշակերտներին պատրաստում արհեստական բանականությամբ պայմանավորված ապագային։ Դպրոցների ղեկավարները լավ են ճանաչում այս մարտահրավերը։ Ինչպե՞ս պատրաստել աշակերտներին մի ապագայի համար, որը հնարավոր չէ կանխատեսել, միաժամանակ աջակցելով ուսուցիչներին, որոնք առանց այն էլ ծանրաբեռնված են բազմաթիվ պահանջներով։ Համաշխարհային տնտեսական ֆորումը և ՏՀԶԿ-ն ընդգծում են, որ ստեղծարար մտածողո...

Ուսուցման կազմակերպումը կորոնավիրուսից հետո

Ամեն ինչ փոխվում է։ Կրթության մեջ փոխվում է դանդաղ։ Բայց լինում են իրավիճակներ, երբ ամեն ինչ փոխվում է արագ, շատ արագ։ Այդ իրավիճակները ոչ գիտնականների կարծիքն են հարցնում, ոչ ծույլերի նվնվոցի վրա են ուշադրություն դարձնում, ոչ անգրագետների մասին են մտածում և ոչ էլ նկատում են պատրաստվածներին։ 88-ի երկրաշարժի համար միևմույն էր ինչ եղավ այդ պահին և դրանից հետո մեր հետ։ Մեր համար դա միևնույն չէր։ Հասկացանք, որ անպատրաստ էինք։ Հիմա էլ վիրուսը մեր մասին չի մտածում։ Իսկ մենք հերթական անգամ հասկանում ենք, որ անպատրաստ ենք։ Ամբողջ աշխարհն է անպատրաստ։ Բայց մենք գիտենք, որ վիրուսը մի օր կհեռանա և կյանքը կշարունակվի։ Կասենք, որ փրկվեցինք և կշարունակենք ապրել ինչպես մինչև վիրուսի գալը։ Իհարկե չի ստացվի խուսափել զարգացումից։ Օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զարգացավ ռազմական արդյունաբերությունը, որը պատերազմից հետո զարգացրեց ամբողջ արդյունաբերությունը և տնտեսությունը ընդհանրապես։ Պատերազմից հետո էականորեն փոխվեց աշխատանքի ղեկավարումը և կառավարումը, աշխատանքային հարաբերությունները և պ...

Ո՞վ է գրագետ։ Հին սահմանումները փոխվում են ոչ թե որովհետև սխալ են, այլ որովհետև նոր ժամանակներում նոր պահանջներ են առաջանում

Image
Աշխարհը զարգանում է։ Փոխվում են ապրելու, սովորելու և աշխատելու համար պահանջները։ Արդեն գրագետ չենք համարում այն մարդկանց, ովքեր գրել, կարդալ ու հաշվել գիտեն։ Հիմա այդ մարդիկ 9-10 տարեկան են և շարունակում են սովորել։ Այսպիսի մտքերով ուր ասես կարող ենք հասնել։ Բայց մենք պարտավոր ենք հաշվի առնել այսօրվա իրականությունը։ Իսկ այն այնքան էլ գրագետ չէ։ Վստա՞հ ենք արդյոք, որ այսօր տարրական դպրոցը ավարտող աշակերտները գիտեն գրել, կարդալ և հաշվել։ <<Շունը ..... մտավ ..... տուփի ...... մեջ>։ Ջիմիի դեմքը լարված էր, և նրա ձայնը բարձրացավ և լարվեց: Նա դժվարությամբ արտասանում էր իր առջև դրված գրքի էջում եղած բառերը: Բարեբախտաբար, նյութը դյուրին էր: Նա հասկանում էր նկարազարդումների օգնությամբ, որը օգնում էր վստահ լինել, որ բառերը ճիշտ է ճանաչում:> Սա մի հատված էր Ռալֆ Ս.Ստթեյջերի < Կարդալ սովորեցնելը > գրքից։ Համոզված եմ, որ դուք ճանաչում եք այդպիսի երեխաների և Ջիմիի անունը փոխելով տեքստում այլև ոչինչ փոխելու կարիք չեք ունենա։ Կարո՞ղ ենք այսպես կարդացող երեխաներին միջ...

Չափորոշիչները օգտագործել չի կարելի մերժել (կետադրական նշանները դրեք ինքներդ)

Image
Ցանկացած աշխատանք պատվիրատու ունի։ Սովորելը այդպիսի աշխատանք է։ ԵՎ լավ է սովորում այն մարդը, ով ինքն է իր սովորելու պատվիրատուն։ Բայց դա միայն անհրաժեշտ պայմանն է։ Պարտադիր է սովորել իմանալը։ Մինչև չիմանաս սովորել, դու չես կարող սովորել այն, ինչ ուզում ես սովորել տվյալ ժամանակահատվածում։ Բլումը ասում է, որ նույն նյութը տարբեր մարդիկ յուրացնում են տարբեր արագությամբ։ Ամենադանդաղ սովորողին պահանջվող ժամանակից հետո բոլորը իմանում են այդ նյութը հավասարապես։ Բայց սովորողը չունի այդքան ժամանակ։ Նա շտապում է սովորել, որովհետև ժամանակակից աշխարհում գիտելիքը արագ հնանում է։ Պետք է արագ սովորել և հասցնել սովորածը կիրառել։ Հակառակ դեպքում պետք է նորը սովորել։ Նորը սովորում ես նույնիսկ, երբ հինը ճիշտ ժամանակին սովորել էիր։ Պարզապես այդ ժամանակ դու հասցնում ես սովորածդ օգտագործել։ Կան ծույլ մարդիկ, որ ասում են ինչու՞ սովորել, եթե որոշ ժամանակ հետո նորը պետք է սովորել։ Այդ մարդիկ վտանգված են և եթե դպրոցական տարիքի են պետությունը նրանց օգնում է հաղթահարել իրենց ծուլությունը։ Օգնում է, որ հետո պետ...

Ցանցային համագործակցություն մասնագիտական զարգացման համար

Մասնագիտական զարգացումը շատ կարևոր է։ Կրթության ոլորտում աշխարհի այսօրվա զարգացումները հուշում են, որ մասնագիտական զարգացման արդյունավետ միջոց է ցանցային համագործակցությունը։ Մասնագիտական ցանցը հնարավորություն է տալիս արագ գտնել համախոհներ,  բարձրացնել խնդիրներ,  գտնել այն մարդկանց, որ կօգնեն լուծել այդ խնդիրները  առաջարկել օգնություն նրանց, ով ունի չլուծված խնդիրներ։ Այդպիսի ցանցային հարթակ է  LinkedIn- ը: Այստեղ մարդիկ գրանցվելով հայտնվում են իրենց նշած մասնագիտությամբ մարդկանց ցանցում, որտեղ կարելի է գտնել և կապեր հաստատել բոլորովին անծանոթ մարդկանց հետ, ովքեր կարող են օգտակար լինել։ Այսինքն ցանցը որպես այդպիսին չի կարող լուծել մեր խնդիրները, եթե այն համագործակցային չէ։ Համագործակցային ցանցում գործում են խմբային աշխատանքի կանոնները, որոնցից ցանկանում եմ ընգծել մեկը. ներկայանալ այնպես, որ ցանցի մյուս անդամները իմանան ձեր ուժեղ կողմերը։ Ձեր ուժեղ կողմը Ձեր դրոշն է։ Սովորաբար դրոշն օգտագործվում է իր տիրոջը նույնականացնելու (նույն տիպի այլ օբյե...

Ավագ դպրոցներին ներկայացվող պահանջը կամ հեշտությամբ խնձոր հավաքող մարդու պատմությունը

Image
Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը ընդունվել է 2008 թվականին: Արդեն տաս տարի գործող ռազմավարական ծրագրի նպատակն է ա) բարձրացնել ավագ դպրոցում կրթության որակը, բ) ստեղծել սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղության, այդ թվում, նախնական մասնագիտական կրթության ընտրության հնարավորություն։ Այդ նպատակն է ավագ դպրոցի կրթական ծրագիրը դարձնել ճկուն` հնարավորություն ստեղծելով արձագանքելու աշակերտների կրթական պահանջմունքներին և նախասիրություններին։ գ) կատարելագործել ավագ դպրոցների իստիտուցիոնալ համակարգը՝ նպաստելով հանրակրթության արդյունավետության բարձրացմանը։ 2008 թվականից ավագ դպրոցում կրթության որակը լավագույն դեպքում գնահատվում է բավարար, սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղության կրթության ընտրության հնարավորություն ստեղծելով ավագ դպրոցի կրթական ծրագիրը չի դարձել ճկուն և աշակերտների կրթական պահանջմունքներին և նախասիրություններին արձագանքելու փոխարեն նրանցից պահանջվում է ավագ դպրոցում սովորել ընդհանուր հանրակրթական առարկաներ, որոնց ուսումնասիրությունը ավելի...

Գնահատել չի կարելի չգնահատել (որտեղ դնենք ստորակետ)

Աշակերտների գիտելիքների գնահատումը մի գործընթաց է, որը հնարավորություն է տալիս ուսուցչին հասկանալ, թե ինչպես են աշակերտները հաղորդվող նյութը  յուրացրել, ինչպես են կարողանում սովորածը կիրառել նոր նյութ յուրացնելու կամ իրական կյանքում օգտագործելու համար։ Գնահատումը այս տեսանկյունից օգտագործելը միշտ ընդունվել է և ուսուցիչների և աշակերտների կողմից։ Բայց կրթությունը շարունակական աշխատանք է և նոր գիտելիքը, կարողությունը ձևավորվում են հնի վրա։ Հետևաբար հին նյութը չյուրացրած աշակերտը հետագայում չի կարողանում յուրացնել նաև նոր նյութը։ Անհրաժեշտություն է առաջանում կանգ առնել և լրացնել չսովորածը։ Այստեղ գնահատումը դառնում է գործիք, որը չեն սիրում ոչ ուսուցիչները և ոչ էլ աշակերտները։ Եթե փորձենք գտնել աշակերտի չսովորելու պատճառը, ապա կտեսնենք, որ մեղավորները շատ են։ Դրանք առարկայական ծրագրերն են, դասագրքերը, սովորելու պայմանները դպրոցում և տանը, ուսուցիչները, աշակերտները և այլն։ Բայց սովորող աշակերտները և դասին հիմնավոր նախապատրաստված ուսուցիչները գտել են ելքը։ Այդ ելքը սովորեցնել իմանալն ...

Ամեն ինչի տեսություն

Image
Ուսումնական պլանի վերանայման մեր աշխատանքները շարունակականություն չունեցան։ Գուցե խնդիրը այդքան սուր չէ և վերանայման կարիք չկա։ Ուսումնական պլանը մի յուրահատուկ կարգ է, որով պետք է բոլորը առաջնորդվեն։ Այդ պահանջը նաև ունի սխալներից ապահովագրելու նպատակ։ Այս մոտեցումը <Ամեն ինչի տեսության> մաս է, որը ձգտում է ստեղծել մի ընդհանրացնող օրենք բոլոր երևույթները բացատրելու համար։ Այդպիսի օրենք դեռ չի ստեղծվել, որովհետև միշտ առաջանում են բազմաթիվ մասնավոր դեպքեր, որոնք հնարավոր չէ բացատրել այդ օրենքով։ Չնայած դրան ընդհանրացնող օրենքները մարդիկ գնահատում են, որովհետև դրանք այնուամենայնիվ առաընթաց են ապահովում։ Առաջանում է գիտակցություն, անհանգստություն, որ այն խախտելու դեպքում ձևավորված հարմարավետ հավասարակշռությունը կխախտվի։ Մակս Պլանկը ասում էր, որ նոր գաղափարները չեն կարող զարգանալ, եթե չեն հրաժարվել հին գաղափարներից։ Հին գաղափարները կրողներին դժվար է համոզել դրանցից հրաժարվել։ Որպես կանոն դա անհնար է։ Ուրեմն պետք է սպասել մինչև հին գաղափարները հեռանան դրանց կրողների...

Սովորելու հավասար իրավունք

Ծնողները ընտրում են այն դասվարին, ում մոտ ցանկանում են, որ իրենց երեխան սովորի։ Ծնողները ուզում են, որ իրենց երեխայի դասարանում դասավանդեն ամենալավ ուսուցիչները։  Դա շատ բնական ցանկություն է։  Բայց դասվարի կամ ուսուցչի մոտ կարող են սովորել առավելագույնը 35 աշակերտ։ Իսկ ու՞մ մոտ են սովորելու մյուս երեխաները։ Ոչ բոլոր ծնողներն են իմանում, որ այդ դասվարն է լավագույնը կամ ոչ բոլորն են կարող իրենց երեխային տեղավորել այդ դավարի դասարանում։  Այս խնդիրը լուծելու համար բավարար է ինչ որ ձևով կանոնակարգել ընդունելությունը դպրոց և դասավաշխումը, բայց անհրաժեշտ է մշակել այնպիսի մեխանիզմներ, որ բարձրացվի դպրոցում աշխատող բոլոր ուսուցիչների մանկավարժական գիտելիքները և կարողությունները։ ԵՎ դա հնարավոր չի անել ուսուցիչների ատեստավորման, կամ աշակերտների գիտելիքների ստուգումով։ Փորձը ցույց է տվել, որ դրանով հանարվոր չէ խթանել ուսուցիչների ինքնակրթությունը։ Միայն հետևողական, անընդհատ և կարիքներից բխող վերապատրաստումների միջոցով է հնարավոր փոխել իրավիճակը։  Դպրոցում սովորող բոլոր ե...

Երբ գալիս է սեպտեմբերը

Նոր ուսումնական տարին միշտ ինչ որ ձևով տարբերվում է նախորդից։ ԵՎ ոչ միշտ ես սեպտեմբերին հասկանում փոփոխությունը եղել է դեպի լավ, թե՞ դեպի վատ կողմը։ Հետո, տարվա ընթացքում ամեն ինչ պարզ է դառնում։ Այս տարի ավագ դպրոց ընդունվեցին հարյուրավոր աշակերտներ։ Ոգևորված են ուսուցիչները, ոգևորված են աշակերտները։ Նրանց ոգևորությունը կտևի մեկ երկու շաբաթ։ Այդ շաբաթների ընթացքում ուսուցիչները կհասկանան աշակերտների պոտենցիալը, սովորելու տրամադրությունը և կսկեն աշխատել դրանց զարգացման վրա։ Աշակերտները կհասկանան իրենց աշխատանքի՝ սովորելու դժվարությունը և ոգևորությունը կփոխարինվի ամենօրյա դժվար, բայց նաև հետքրքիր ուսումնառությամբ։ Նրանք երբեմն կդժվարանան, կհիասթափվեն, կտխրեն ու կոգևորվեն, կուրախանան, կհպարտանան, կնեղանան ու կփնտրեն արդարություն։ Այս բոլոր հույզերը ունեն կոնկրետ աղբյուր։ Այդ աղբյուրը ավագ դպրոցի ուսումնական պլանն է։ Կոշտ, անհարմար, արհեստական բարդույթներով և անորոշ հեռանկարներով ուսումնական պլանը ծնում է դժվարության ալիքներ, որոնք երկրաշարժի նման ցնցում են ավագ դպրոցը, կործանում վատ հ...

Գնահատել թե չգնահատել, այս է խնդիրը

Image
Ֆիզկայում աշխատանքը զրո է, եթե տեղափոխություն չի կատարվել։ Կրթության մեջ նույնպես աշխատանքը պետք է զարգացում ապահովի։ Աշակերտը սովորում է, երբ՝ ձեռք է բերում գիտելիք, զարգացնում է իր սովորելու, սովորածը կիրառելու կարողությունները, ձևավորում է իր արժեքային համակարգը։ Սովորելու գործընթացը անընդհատ կրկնվող գործընթաց է։ Եթե այս գործընթացը կանգ է առնում, ապա կրթական մեքենան այլևս աշխատանք չի կատարում։ Որպեսզի հասկանանք, որ կրթական մեքենան աշխատում է, անհրաժեշտ է գնահատել աշակերտի գիտելիքը, աշակերտի կարողությունները։ Պարզվում է այլ եղանակ էլ կա։ Որպեսզի հասկանանք, որ կրթական մեքենան աշխատում է, կարելի է նաև հարցնել դպրոցին կարելի՞ է արդյոք գնահատել ձեր աշակերտների գիտելիքը, կարելի՞ է արդյոք գնահատել ձեր աշակերտների կարողությունները։ Այս եղանակը ավելի հեշտ և քիչ ծախսատար է։

STEM: Բնագիտություն, ՏՀՏ, Ինժեներություն և Մաթեմատիկա

Image
Մեր հիմնական նպատակն է դաստիարակել սովորող։ Սովորել կարողանալը 21-րդ դարի կոմպետենցիաների և ժողովրդավարական մշակույթի ձևավորման կոմպետենցիաների բաղադրիչներից մեկն է։ Սովորողը սովորելով սովորել փնտրում է սովորելու իրեն հարմար միջավայր։ Կրթության զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել սովորելու միջավայրեր։ Այդպիսի միջավայր է STEM-ը՝ Բնագիտություն, ՏՀՏ, Ինժեներություն և Մաթեմատիկա բառերի անգլերեն հապավումը։ STEM- ը կրթություն է, որը հիմնված է բնագիտական, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիա, ինժեներական և մաթեմատիկայի չորս հատուկ առարկաներով սովորողներին կրթելու գաղափարի վրա `ապահովելով միջառարկայական և կիրառական մոտեցում: Չորս առարկաները առանձին առանձին դասավանդելու փոխարեն, STEM-ը դրանք ինտեգրում է մի համասեռ ուսուցման պարադիգմի մեջ, որը հիմնված է իրական աշխարհի ծրագրերի վրա: Պարադիգմ, այսինքն տվյալ պատմական ժամանակահատվածի խնդիրների, գաղափարների, պրակտիկայի ամբողջության հետ, որոնք էլ սահմանում են գիտական առարկաները: STEM-ի տարբերությունը ավանդական բնագիտամաթեմատիկական կրթությո...

Ո՞րն է հանրակրթության նպատակը։ Աշակերտների մոտ զարգացնել ժողովրդավարության կոմպետենցիաներ, թե՞ գիտության որոշակի ուղղություններ

Image
Արդեն ավելի քան քսան տարի է, որ կրթությունը իրականացվում է առանց հանրակրթության նպատակի հստակ ձևակերպման։ Բնական է, որ հանրակրթություն իրականացվում է երեխաներին գիտելիք, կարողություն և հմտություն տալու համար։ Դրա հետ միասին զարգացվում է նրանց արժեքային համակարգը։ Բայց սա ընդհանուր առմամբ։ Երկրի զարգացման որոշակի ուղղություններ կա, որին հասնելու համար պետք է համապատասխանաբար զարգանա նաև կրթությունը։ Անկախության առաջին տարիներին հանրակրթության մեջ շատ մեծ տեղ տրվեց հասարակագիտական առարկաներին։ Դրան համապատասխան նվազեցին բնական գիտություններին հատկացված ծավալները։ Եվ սա կարիք չկա դիտարկել որպես հակասություն։ Բանն այն է, որ հասարակագիտության չափորոշիչը հիմնված է աշակերտների մոտ ժողովրդավարության կարողությունների զարգացմանը ։ Իսկ ի՞նչ է ժողովրդավարության կարողությունների համակարգը։ Այն կազմված է չորս հիմնական բաղադրիչներից։ Արժեքներ Արժևորել մարդկային արժանապատվությունը և մարդու իրավունքները  Արժևորել մշակութային բազմազանությունը  Արժևորել ժողովրդավարությունը, արդարադ...

Ավագ դպրոցի խնդիրները 2008-2018

Image
2008 թվականից մինչ օրս ավագ դպրոցները ունեն նույն խնդիրները․ աշակերտների թիվը դպրոցում չի ավելանում, դպրոցի բյուջեն սուղ է, ուսուցիչների ծանարբեռնվածությունը ցածր է, ուսուցման որակը անբավարար է։ Ո՞րն է պատճառը։ Ինչու՞ են աշակերտները խուսափում ուսումը ավագ դպրոցում շարունակել։ Նկարագրվում են բազմաթիվ պատճառներ․ դպրոցները իրար մոտ են դասավորված, հիմնական դպրոցները կրթության բավարար որակ չեն ապահովում, ավագ դպորցի մասնագետները թույլ են, աշակերտները փնտրում են այնպիսի դպրոցներ, որտեղ սովորելը հեշտ է, գնում են քոլեջ, որ հեշտությամբ ընդունվեն համալսարան, պարապում են։ Բայց այս ամենը հետևանք են։ Կա շատ պարզ պատճառ։ Ավագ դպրոցը իրականում ավագ դպրոց չէ։ Հիմնական դպրոց է, որտեղ սովորում են 14-18 տարեկան աշակերտներ։ Ուսումնական հաստատություն է, որտեղ մեծերը սովորում են փոքրերի համար մշակված կարգերով։ Դպրոց է, որտեղ սովորեցնում են այն, ինչ սովորողը արդեն սովորել է հիմնական դպրոցում և հանձնել է ավարտական քննություն։ Չեն սովորեցնում այն, ինչ աշակերտը ցանկանում է սովոր...

Դպրոցի ֆինանսավորումը երկընտրանք

Image
Արդի հայերենի բացատրական բառարանում (Է․Բ․Աղայան 1976) երկընտրանք բառի բացատրությունն է Երկընտրանք Դպրոցի աշակերտ թվով ֆինանսավորման բանաձևը նախատեսված է դպրոցի շենքը պահպանելու և աշխատողներին վարձատրելու համար։ Բանաձևը նախատեսված է այնպիսի կրթական միջավայր ստեղծելու համար, որտեղ աշակերտները ուրախությամբ սովորեն, ունենա սովորելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները և ուսուցիչները ստանան արժանապատիվ աշխատավարձ։ Մինչ օրս ապրել ենք առաջին բանաձևի օրոք։ Դպրոցը աշխատել է, իրականացրել է կրթություն, որի արդյունքներից դժգոհ էր թե դպրոցը, թե հասարակությունը։ Բայց բոլորը գիտակցում էին, որ դա է բյուջեյի հնարավորությունը։ Հիմա եկել է բանաձևը վերանայելու ժամանակը։ Տեսնենք ի՞նչ է անհրաժեշտ դպրոցը սովորելու միջավայր դարձնելու համար՝ դասարան առ դասարան։ Առաջին դասարան Ուսումնական պլանով առաջին դասարանում շաբաթական 20 դաս է կազմակերպվելու։ Աշխատելու են 20 դաս գրավոր աշխատանքների ստուգող 11 դասի վարձատրության 10 տոկոսի չափով դասղեկ հաստիքի 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով մ...