Դպրոցի ֆինանսավորումը երկընտրանք

Արդի հայերենի բացատրական բառարանում (Է․Բ․Աղայան 1976) երկընտրանք բառի բացատրությունն է


Երկընտրանք

  • Դպրոցի աշակերտ թվով ֆինանսավորման բանաձևը նախատեսված է դպրոցի շենքը պահպանելու և աշխատողներին վարձատրելու համար։
  • Բանաձևը նախատեսված է այնպիսի կրթական միջավայր ստեղծելու համար, որտեղ աշակերտները ուրախությամբ սովորեն, ունենա սովորելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները և ուսուցիչները ստանան արժանապատիվ աշխատավարձ։

Մինչ օրս ապրել ենք առաջին բանաձևի օրոք։ Դպրոցը աշխատել է, իրականացրել է կրթություն, որի արդյունքներից դժգոհ էր թե դպրոցը, թե հասարակությունը։ Բայց բոլորը գիտակցում էին, որ դա է բյուջեյի հնարավորությունը։
Հիմա եկել է բանաձևը վերանայելու ժամանակը։
Տեսնենք ի՞նչ է անհրաժեշտ դպրոցը սովորելու միջավայր դարձնելու համար՝ դասարան առ դասարան։

Առաջին դասարան

Ուսումնական պլանով առաջին դասարանում շաբաթական 20 դաս է կազմակերպվելու։

Աշխատելու են


  1. 20 դաս
  2. գրավոր աշխատանքների ստուգող 11 դասի վարձատրության 10 տոկոսի չափով
  3. դասղեկ հաստիքի 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  4. մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  5. խմբակ  22 դասի վարձատրության 10 տոկոսի չափով (9 դասարան ունեցող դպրոցի համար նախատեսվում է սովորաբար խմբակի 22 ժամ)
Ընդամենը 0,9+0,05+0,2+0,2+0,1=1,45 հաստիք

Երկրորդ դասարան

Ուսումնական պլանով երկրորդ դասարանում շաբաթական 24 դաս է կազմակերպվելու։

Աշխատելու են


  1. 26 դաս
  2. գրավոր աշխատանքների ստուգող 13 դասի վարձատրության 10 տոկոսի չափով
  3. դասղեկ հաստիքի 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  4. ռուսերենի ուսուցիչ 2+2(կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  5. խմբակ  22 դասի վարձատրության 10 տոկոսի չափով (9 դասարան ունեցող դպրոցի համար նախատեսվում է սովորաբար խմբակի 22 ժամ)
Ընդամենը 1,18+0,08+0,2+0,1=1,56 հաստիք

Երրորդ դասարան

Ուսումնական պլանով երրորդ դասարանում շաբաթական 26 դաս է կազմակերպվելու։

Աշխատելու են


  1. 30 դաս
  2. գրավոր աշխատանքների ստուգող 24 դասի վարձատրության 10 տոկոսի չափով
  3. դասղեկ հաստիքի 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  4. ռուսերենի ուսուցիչ 2+2 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  5. անգլերենի ուսուցիչ 2+2 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ
  6. խմբակ  22 դասի վարձատրության 10 տոկոսի չափով (9 դասարան ունեցող դպրոցի համար նախատեսվում է սովորաբար խմբակի 22 ժամ)
Ընդամենը 1,36+0,1+0,2+0,1=1,76 հաստիք

Չորրորդ դասարան

Ուսումնական պլանով չորրորդ դասարանում շաբաթական 29 դաս է կազմակերպվելու։

Աշխատելու են

  1. 34 դաս
  2. գրավոր աշխատանքների ստուգող 27 դասի վարձատրության 10 տոկոսի չափով
  3. դասղեկ հաստիքի 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  4. ռուսերենի ուսուցիչ 3+3 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  5. անգլերենի ուսուցիչ 2+2 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ
  6. խմբակ  22 դասի վարձատրության 10 տոկոսի չափով (9 դասարան ունեցող դպրոցի համար նախատեսվում է սովորաբար խմբակի 22 ժամ)
Ընդամենը 1,54+0,12+0,2+0,1=1,96 հաստիք

Հինգերորդ դասարան

Ուսումնական պլանով հինգերորդ դասարանում շաբաթական 29 դաս է կազմակերպվելու։

Աշխատելու են
  1. 35 դաս
  2. գրավոր աշխատանքների ստուգող 27 դասի վարձատրության 10 տոկոսի չափով
  3. դասղեկ հաստիքի 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  4. ռուսերենի ուսուցիչ 3+3 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  5. անգլերենի ուսուցիչ 2+2 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ
  6. տեխնոլոգիա ուսուցիչ 1+1 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ
  7. խմբակ  22 դասի վարձատրության 10 տոկոսի չափով (9 դասարան ունեցող դպրոցի համար նախատեսվում է սովորաբար խմբակի 22 ժամ)
  8. N1 մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
Ընդամենը 1,59+0,12+0,2+0,1+0,2=2,21 հաստիք

Վեցերորդ դասարան

Ուսումնական պլանով վեցերորդ դասարանում շաբաթական 31 դաս է կազմակերպվելու։

Աշխատելու են
  1. 37 դաս
  2. գրավոր աշխատանքների ստուգող 32 դասի վարձատրության 10 տոկոսի չափով
  3. դասղեկ հաստիքի 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  4. ռուսերենի ուսուցիչ 3+3 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  5. անգլերենի ուսուցիչ 2+2 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ
  6. տեխնոլոգիա ուսուցիչ 1+1 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ
  7. խմբակ  22 դասի վարձատրության 10 տոկոսի չափով (9 դասարան ունեցող դպրոցի համար նախատեսվում է սովորաբար խմբակի 22 ժամ)
  8. N2 մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
Ընդամենը 1,68+0,15+0,2+0.1+0,2=2,33 հաստիք

Յոթերորդ դասարան

Ուսումնական պլանով յոթերորդ դասարանում շաբաթական 34 դաս է կազմակերպվելու։

Աշխատելու են
  1. 44 դաս
  2. գրավոր աշխատանքների ստուգող 34 դասի վարձատրության 10 տոկոսի չափով
  3. դասղեկ հաստիքի 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  4. ռուսերենի ուսուցիչ 3+3 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  5. անգլերենի ուսուցիչ 2+2 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ
  6. հայոց լեզվի ուսուցիչ 3+3 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ
  7. տեխնոլոգիա ուսուցիչ 2+2 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ
  8. խմբակ  22 դասի վարձատրության 10 տոկոսի չափով (9 դասարան ունեցող դպրոցի համար նախատեսվում է սովորաբար խմբակի 22 ժամ)
  9. N3 մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
Ընդամենը 2,0+0,15+0,2+0,1+0,2=2,65 հաստիք

Ութերորդ դասարան

Ուսումնական պլանով ութերորդ դասարանում շաբաթական 35 դաս է կազմակերպվելու։

Աշխատելու են
  1. 42 դաս
  2. գրավոր աշխատանքների ստուգող 38 դասի վարձատրության 10 տոկոսի չափով
  3. դասղեկ հաստիքի 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  4. ռուսերենի ուսուցիչ 3+3 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  5. անգլերենի ուսուցիչ 2+2 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ
  6. հայոց լեզվի ուսուցիչ 2+2 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ
  7. խմբակ  22 դասի վարձատրության 10 տոկոսի չափով (9 դասարան ունեցող դպրոցի համար նախատեսվում է սովորաբար խմբակի 22 ժամ)
  8. N4 մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
Ընդամենը 1,9+0,17+0,2+0,1+0,2=2,57 հաստիք

Իններորդ դասարան

Ուսումնական պլանով իններորդ դասարանում շաբաթական 35 դաս է կազմակերպվելու։

Աշխատելու են
  1. 42 դաս
  2. գրավոր աշխատանքների ստուգող 38 դասի վարձատրության 10 տոկոսի չափով
  3. դասղեկ հաստիքի 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  4. ռուսերենի ուսուցիչ 3+3 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  5. անգլերենի ուսուցիչ 2+2 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ
  6. հայոց լեզվի ուսուցիչ 2+2 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ
  7. խմբակ  22 դասի վարձատրության 10 տոկոսի չափով (9 դասարան ունեցող դպրոցի համար նախատեսվում է սովորաբար խմբակի 22 ժամ)
  8. N5 մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
Ընդամենը 1,9+0,17+0,2+0,1+0,2=2,57 հաստիք

10, 11, 12 դասարան (միջնակարգ դպրոց)

Ուսումնական պլանով 10, 11, 12-րդ դասարանում շաբաթական 34 դաս է կազմակերպվելու։

Աշխատելու են
  1. 40 դաս
  2. գրավոր աշխատանքների ստուգող 36 դասի վարձատրության 10 տոկոսի չափով
  3. դասղեկ հաստիքի 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  4. ռուսերենի ուսուցիչ 2+2 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  5. անգլերենի ուսուցիչ 2+2 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ
  6. հայոց լեզվի ուսուցիչ 2+2 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ
  7. խմբակ  22 դասի վարձատրության 10 տոկոսի չափով (9 դասարան ունեցող դպրոցի համար նախատեսվում է սովորաբար խմբակի 22 ժամ)
  8. N6 մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  9. N7 մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  10. N8 մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
Ընդամենը 1,8+0,16+0,2+0,1+0,2=2,46 (7.38) հաստիք

10-րդ դասարան (ավագ դպրոցի հումանիտար հոսք) 

Ուսումնական պլանով 10-րդ դասարանում շաբաթական 34 դաս է կազմակերպվելու։

Աշխատելու են
  1. 46 դաս
  2. գրավոր աշխատանքների ստուգող 42 դասի վարձատրության 10 տոկոսի չափով
  3. դասղեկ հաստիքի 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  4. խորացված առարկա 1 3+3 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  5. խորացված առարկա 2 3+3 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  6. խորացված առարկա 3 3+3 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  7. խորացված առարկա 4 3+3 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  8. խմբակ  22 դասի վարձատրության 10 տոկոսի չափով (9 դասարան ունեցող դպրոցի համար նախատեսվում է սովորաբար խմբակի 22 ժամ)
  9. N1 մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  10. N2 մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  11. N3 մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
Ընդամենը 2,09+0,19+0,2+0,1+0,2*3=3,18 հաստիք

10-րդ դասարան (ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսք) 

Ուսումնական պլանով 10-րդ դասարանում շաբաթական 34 դաս է կազմակերպվելու։

Աշխատելու են
  1. 43 դաս
  2. գրավոր աշխատանքների ստուգող 39 դասի վարձատրության 10 տոկոսի չափով
  3. դասղեկ հաստիքի 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  4. խորացված առարկա 1 3+3 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  5. խորացված առարկա 2 3+3 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  6. խորացված առարկա 3 3+3 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  7. խմբակ  22 դասի վարձատրության 10 տոկոսի չափով (9 դասարան ունեցող դպրոցի համար նախատեսվում է սովորաբար խմբակի 22 ժամ)
Ընդամենը 1,9+0,18+0,2+0,1+0,2=2,58 հաստիք

11-րդ դասարան (ավագ դպրոցի հումանիտար հոսք) 

Ուսումնական պլանով 11-րդ դասարանում շաբաթական 34 դաս է կազմակերպվելու։

Աշխատելու են
  1. 54 դաս
  2. գրավոր աշխատանքների ստուգող 50 դասի վարձատրության 10 տոկոսի չափով
  3. դասղեկ հաստիքի 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  4. խորացված առարկա 1 5+5 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  5. խորացված առարկա 2 5+5 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  6. խորացված առարկա 3 5+5 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  7. խորացված առարկա 4 5+5 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  8. խմբակ  22 դասի վարձատրության 10 տոկոսի չափով (9 դասարան ունեցող դպրոցի համար նախատեսվում է սովորաբար խմբակի 22 ժամ)
  9. N4 մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  10. N5 մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  11. N6 մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
Ընդամենը 2,45+0,23+0,2+0,1+0,2*3=3,58 հաստիք

11-րդ դասարան (ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսք) 

Ուսումնական պլանով 11-րդ դասարանում շաբաթական 34 դաս է կազմակերպվելու։

Աշխատելու են
  1. 49 դաս
  2. գրավոր աշխատանքների ստուգող 45 դասի վարձատրության 10 տոկոսի չափով
  3. դասղեկ հաստիքի 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  4. խորացված առարկա 1 5+5 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  5. խորացված առարկա 2 5+5 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  6. խորացված առարկա 3 5+5 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  7. խմբակ  22 դասի վարձատրության 10 տոկոսի չափով (9 դասարան ունեցող դպրոցի համար նախատեսվում է սովորաբար խմբակի 22 ժամ)
Ընդամենը 2,2+0,2+0,2+0,1+0,2=2,9 հաստիք

12-րդ դասարան (ավագ դպրոցի հումանիտար հոսք) 

Ուսումնական պլանով 12-րդ դասարանում շաբաթական 34 դաս է կազմակերպվելու։

Աշխատելու են
  1. 66 դաս
  2. գրավոր աշխատանքների ստուգող 62 դասի վարձատրության 10 տոկոսի չափով
  3. դասղեկ հաստիքի 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  4. խորացված առարկա 1 8+8 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  5. խորացված առարկա 2 8+8 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  6. խորացված առարկա 3 8+8 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  7. խորացված առարկա 4 8+8 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  8. խմբակ  22 դասի վարձատրության 10 տոկոսի չափով (9 դասարան ունեցող դպրոցի համար նախատեսվում է սովորաբար խմբակի 22 ժամ)
  9. N7 մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  10. N8 մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  11. N9 մեթոդմիավորման նախագահ 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
Ընդամենը 3,0+0,28+0,2+0,1+0,2*3=4,18 հաստիք

12-րդ դասարան (ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսք) 

Ուսումնական պլանով 12-րդ դասարանում շաբաթական 34 դաս է կազմակերպվելու։

Աշխատելու են
  1. 58 դաս
  2. գրավոր աշխատանքների ստուգող 52 դասի վարձատրության 10 տոկոսի չափով
  3. դասղեկ հաստիքի 22 դասի վարձատրության 20 տոկոսի չափով
  4. խորացված առարկա 1 8+8 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  5. խորացված առարկա 2 8+8 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  6. խորացված առարկա 3 8+8 (կիսվող) ժամ ծանրաբեռնվածությամբ 
  7. խմբակ  22 դասի վարձատրության 10 տոկոսի չափով (9 դասարան ունեցող դպրոցի համար նախատեսվում է սովորաբար խմբակի 22 ժամ)
Ընդամենը 2,63+0,24+0,2+0,1+0,2=3,37 հաստիք

Այժմ անդրադառնանք 22 ժամին։
Հանրակրթության մասին օրենքի Հոդված 25. Ուսումնական հաստատության աշխատողների աշխատաժամանակը եւ մանկավարժական ստաժը
3. Պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) չի կարող գերազանցել շաբաթական քսաներկու դասաժամը:
Բանաձևը հիմնված է այն գաղափարի վրա, որ դպրոցը միայն դաս է և ուսուցիչը դպրոցում միայն դաս է պարապում։ Հաշվի չի առնվում այն գործընթացները, որ սահմանված են ուսուցչի պարտականություններով։ Այդ պատճառով ուսուցչի դրույքը, որը աշխատաժամանակ է, կապվում է զուտ պարապած դասերի թվին։ Սակայն եթե համարվում է, որ մեկ դրույք ունի այն ուսուցիչը, ով ունի շաբաթական առնվազն 22 դաս, խախտվում է աշխատանքային օրենսգիրքը։ 22 դասը շաբաթական 16.5 ժամ է։ Դասին ուսուցիչը պատրաստվում է առնվազն 1 ժամ։ 22 դաս ունեցող ուսուցիչը պետք դասի պատրաստվի առնվազն 22 ժամ։ Այս երկու աշխատանքների գումարը կազմում է 38.5 ժամ։ Նախ սա արդեն գերազանցում է մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 22-33 ժամ է (Հանրակրթական և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների դասավանդողների աշխատաժամանակի տևողությունը` կախված ուսումնական հաստատության տիպից, uահմանվում է շաբաթական 22-33 ժամ: <http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=42549>)։ Եթե այս արտոնությունից հրաժարվենք և աշխատենք շաբաթական 40 ժամ, ապա ուսուցիչը մնացած աշխատանքը, որը նկարագրված է ստորև, պետք է հասցնի կատարել շաբաթական 1,5 ժամում։
8) հետևողականորեն կատարելագործում է իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնում ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.
9) համագործակցում է սովորողների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ՝ սովորողների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.
10) համագործակցում է գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
11) մասնակցում է հաստատության մեթոդմիավորումների (առարկայական մասնախմբերի) աշխատանքներին.
12) պահպանում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

Այս հաշվարկը ցույց է տալիս, որ աշակերտ թվով ֆինանսավորումը, որը նախատեսում է բանաձևի կիրառում դպրոցի ֆինանսավորման միակ լուծումը չէ։ Կարելի է ֆինանսավորումը իրականացնել նաև դասարան թվով։ 
Դասարան թվով ֆինանսավորման հակառակորդները նշում են, որ այն ավելի շատ գումար է պահանջում, քան աշակերտ թվով ֆինանսավորումը։ 
Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ իրականում խնդիրը ոչ թե դպրոցում աշխատողների աշխատավարձի ձևավորման, այլ ուսումնական գործընթացը իրականացնելու համար ուսումնական միջոցների և ապրանքների (գրենական պիտույքներ, սարքավորումներ և տնտեսական ապրանքներ), շենքի պահպանման և կոմունալ ծախսերի  մեջ է։ Բայց հնարավոր չէ որակյալ կրթություն իրականացնել առանց այս երկրորդ բաղադրիչի։ Անհրաժեշտ է կազմակերպել դպրոցի ֆինանսավորման երկրորդ, ոչ աշխատանավարձային բաղադրիչի ֆինանսավորումը։ 
Հնարավոր չէ 21-րդ դարի պահանջներին համապատասխան կրթություն տալ առանց համակարգչի, համացանցի, լուսածրի, թվային գրատախտակի, <Շրջված դասարան ռազմավարության> և այլ ուսումնական միջավայրերի ապահովման։ Միայն կավիճով և գրատախտակով սովորել են 19-20-րդ դարերում։ Հիմա տեխնոլոգիական, ցանցային դարաշրջան է և փակել կրթությունը <փող չկա> կողպեքով չի կարելի։ Չի կարելի խնայել կրթության վրա։ Արդեն 25 տարի է, որ դպրոցը չի զարգանում։ Դպրոցի ֆինանսավորման բանաձևում կա <Պահպանման ծախսեր> բաղադրիչ։ Սա կրթության բյուջեյի ճիշտ վերնագիրն է։ Կրթությանը տրամադրված բյուջեն մինջ օրս եղել է կրթության պահպանման համար։

Երկընտրանքը ֆինանսավորման մոդելի ընտրությունը չէ։ 
Երկընտրանքը կրթության նկատմամբ պետության վերաբերկումքի մեջ է՝ 
  • ֆինանսավորել կրթական համակարգը պահպանելու համար, 
  • ֆինանսավորել կրթական համակարգը զարգացնելու համար։
Մեր <գլուխը> 20-րդ դարում է, իսկ <ոտքերը> ժամանակի հետ միասին գնացել են 21-րդ դար և այդ պատճառով մենք անընդհատ ընկում ենք մեջքի վրա։ Սա իներցիայի օրենքն է։

Comments