Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը ընդունվել է 2008 թվականին: Արդեն տաս տարի գործող ռազմավարական ծրագրի նպատակն է
ա) բարձրացնել ավագ դպրոցում կրթության որակը,
բ) ստեղծել սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղության, այդ թվում, նախնական մասնագիտական կրթության ընտրության հնարավորություն։ Այդ նպատակն է ավագ դպրոցի կրթական ծրագիրը դարձնել ճկուն` հնարավորություն ստեղծելով արձագանքելու աշակերտների կրթական պահանջմունքներին և նախասիրություններին։
գ) կատարելագործել ավագ դպրոցների իստիտուցիոնալ համակարգը՝ նպաստելով հանրակրթության արդյունավետության բարձրացմանը։
2008 թվականից ավագ դպրոցում կրթության որակը լավագույն դեպքում գնահատվում է բավարար, սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղության կրթության ընտրության հնարավորություն ստեղծելով ավագ դպրոցի կրթական ծրագիրը չի դարձել ճկուն և աշակերտների կրթական պահանջմունքներին և նախասիրություններին արձագանքելու փոխարեն նրանցից պահանջվում է ավագ դպրոցում սովորել ընդհանուր հանրակրթական առարկաներ, որոնց ուսումնասիրությունը ավելի խոր ծրագրով և ժամաքանակով աշակերտները ավարտել են հիմնական դպրոցում տարեկան գնահատմամբ և քննություններ հանձնելով։
2008 թվականից դպրոցների կողմից առարկայական չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը վերանայելու առաջարկությունները քննարկումներով սահմանափակվում են:
Սահմանման համաձայն ավագ դպրոցների կրթական ծրագիրը հիմնված է չափորոշչի վրա: Իրականում այն կառուցված է առարկաների ծրագրերի վրա: Առարկայի ծրագրով սահմանված ժամաքանակների հիման վրա օրինակելի ուսումնական պլանում ձևավորվել են խորացված առարկաներին հատկացվող 3-5-8 ժամերը: Ո՞վ կարող է բացատրել, թե ինչու է խորացված առարական 10-րդ դասարանում ուսումնասիրվում 3, 11-ում 5 և 12-ում 8 ժամով: Ո՞րն է դրա հիմքը: Այս կոշտ, ոչ ճկուն ուսոմնական պլանը խանգարում է ավագ դպրոցի զարգացմանը:
Մյուս խնդիրը ավագ դպրոցներում դասարանների կոմպլեկտավորումն է: Ավագ դպրոցում դասարանների կոմպլեկտավորումը նույնությամբ կրկնում է հիմնական դպրոցում դասարանների կոմպլեկտավորման սկզբունքը, որը բերում է ֆինանսական չարդարացված ծախսերի:
Այս խնդիրները ունեն պարզ լուծումներ:
Մյուս կողմից դպրոցին տալով ազատություն, նրանից արդյունք պահանջելով մենք կստանանք տեղաշարժ այնպես, ինչպես եղավ հայոց լեզվի միասնական քննությանը նախապատրաստվող հիմնական դպրոցների հետ: Ասում են, իբր հիմա հիմնական դպրոցների բոլոր աշակերտները մասնավոր պարապում են: Դա իհարկե չափազանցություն է: Բայց դպրոցները լուրջ աշխատում են այդ քննություններում լավ արդյունք ապահովելու համար: Սա փաստ է և կտեսնեք, որ եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի արդյունքը լավը կլինի: Որովհետև դպրոցում աշխատող ուսուցիչը ունի կարողություն այդ որակը ապահովելու համար: Պարզապես այդ բանը բավականին երկար ժամանակ նրանից չի պահանջվել: Պահանջվել է 100 տոկոսանոց առաջադիմություն: Քանի՞ տարեկան անբավարար գնահատակ ստացած աշակերտ կար անցած տարի հայոց լեզվից 5-9-րդ դասարաններում:
Դպրոցին արդար պահանջ ներկայացնելով և արդյունք պահանջելով ավագ դպրոցները կսկսեն արդյունք տալ: Նրանք դա կկարողանան, կամ էլ կանհանգստանան և կսովորեն:
Խնդրում եմ կարդացեք այս կարճ պատմությունը: Դրա մեջ լուծում կա:
Жил один человек. И была у него особенность: ему яблоки падали прямо в руки. Он проходил мимо яблони, вытягивал руку – и обязательно падало яблоко. То, которое он хотел, и прямо в руку! Все удивлялись. И, конечно же, жаждали узнать – как это получается. А человек говорил: -Я умею хотеть. Я хочу, чтобы яблоко упало, и оно падает. Люди тоже хотели, но к ним яблоки в руки не падали. -Вы, значит, правильно хотеть не умеете, — отвечал им человек. Протягивал руку, и яблоко падало прямо на ладонь. Люди удивлялись, выпучивали глаза, хотели, но, наверное, совсем не в той методе. Люди начинали злиться, что у них не получается, и считать человека колдуном. И даже хотели сжечь своей завистью. Тогда человек решился провести ворк-шоп: как правильно хотеть. — Только это не будет для вас облегчением, — предупредил человек, — Как вы уметете хотеть? — Ну… мы думаем: хорошо бы яблоко упало в руки. Думаем очень сильно, молим Бога… Не грешим, делаем добро. И все такое, как нас учили, — почти хором сказали люди. — И все? А вот как хочу я, — сказал человек, достал веревки, пружины, кнопки, шурупы. — Я хочу, что бы яблоко упало, и делаю для этого все, — человек стал объяснять о каком-то устройстве, которое надо крепить к яблоку, и проходить потом мимо яблока в точное время. Нажимать на пружину и все такое. — Это нечестно, — сказали люди. — Отчего же? Я хочу, и мое желание исполняется.
Остальные красивые притчи можно прочесть на сайте: https://elims.org.ua/pritchi/pritcha-o-rabote-padayushhee-v-ruki-yabloko/

- Պետք է ընդունել, որ ավագ դպրոցը հիմնական դպրոցի մեխանիկական շարունակությունը չէ և չի կարող գործել հիմնական դպրոցի կառուցվածքով:
- Ավագ դպրոցում դասարանները պետք է կոմպլեկտավորվեն մեկ աշակերտ մեկ դասարան սկզբունքով: Այս դեպքում ամեն առարկայի համար կձևավորվի տարբեր աշակերտական համակազմ ըստ այդ աշակերտների անհատական ուսումնական պլանի: Այս դեպքում չեն լինի թերբեռնված դասարաններ և խնայված միջոցները հնարավոր կլինի ուղղել այլ կարիքների բավարարմանը:
- Օրինակելի ուսումնական պլանը պետք է կազմվի հենքային ուսումնական պլանի սկզբունքով: Դպրոցը պետք է ստանա առարկային տրվող ժամաքանակ երեք տարվա համար և դպրոցը ինքը պետք է ունենա իրավունք կատարել տարեկան բաշխում:
- Առարկայական ծրագրերը պետք է նկարագրեն ուսուցանվող առարկայի բովանդակությունը պետք է տրվեն թեմաները, բայց թեմային տրվելիք ժամաքանակը պետք է սահմանի դպրոցը: Առարկայական ծրագիրը ժամաքանակ չպետք է սահմանի: Դպրոցը, դասավանդող ուսուցիչը պետք է թեմատիկ բաշխումը կատարի ըստ տարիների:
- Այս ճկունությունը պետք է սահմանափակվի միայն արտաքին ստուգմամբ: Դպրոցը պետք է պատասխանատու լինի իր արդյունքի համար: ԵՎ դա նորմալ է: Դա ճիշտ է: Դա կնպաստի արդյունքի որակը բարձրացնելուն:
Մյուս կողմից դպրոցին տալով ազատություն, նրանից արդյունք պահանջելով մենք կստանանք տեղաշարժ այնպես, ինչպես եղավ հայոց լեզվի միասնական քննությանը նախապատրաստվող հիմնական դպրոցների հետ: Ասում են, իբր հիմա հիմնական դպրոցների բոլոր աշակերտները մասնավոր պարապում են: Դա իհարկե չափազանցություն է: Բայց դպրոցները լուրջ աշխատում են այդ քննություններում լավ արդյունք ապահովելու համար: Սա փաստ է և կտեսնեք, որ եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի արդյունքը լավը կլինի: Որովհետև դպրոցում աշխատող ուսուցիչը ունի կարողություն այդ որակը ապահովելու համար: Պարզապես այդ բանը բավականին երկար ժամանակ նրանից չի պահանջվել: Պահանջվել է 100 տոկոսանոց առաջադիմություն: Քանի՞ տարեկան անբավարար գնահատակ ստացած աշակերտ կար անցած տարի հայոց լեզվից 5-9-րդ դասարաններում:
Դպրոցին արդար պահանջ ներկայացնելով և արդյունք պահանջելով ավագ դպրոցները կսկսեն արդյունք տալ: Նրանք դա կկարողանան, կամ էլ կանհանգստանան և կսովորեն:
Խնդրում եմ կարդացեք այս կարճ պատմությունը: Դրա մեջ լուծում կա:
Жил один человек. И была у него особенность: ему яблоки падали прямо в руки. Он проходил мимо яблони, вытягивал руку – и обязательно падало яблоко. То, которое он хотел, и прямо в руку! Все удивлялись. И, конечно же, жаждали узнать – как это получается. А человек говорил: -Я умею хотеть. Я хочу, чтобы яблоко упало, и оно падает. Люди тоже хотели, но к ним яблоки в руки не падали. -Вы, значит, правильно хотеть не умеете, — отвечал им человек. Протягивал руку, и яблоко падало прямо на ладонь. Люди удивлялись, выпучивали глаза, хотели, но, наверное, совсем не в той методе. Люди начинали злиться, что у них не получается, и считать человека колдуном. И даже хотели сжечь своей завистью. Тогда человек решился провести ворк-шоп: как правильно хотеть. — Только это не будет для вас облегчением, — предупредил человек, — Как вы уметете хотеть? — Ну… мы думаем: хорошо бы яблоко упало в руки. Думаем очень сильно, молим Бога… Не грешим, делаем добро. И все такое, как нас учили, — почти хором сказали люди. — И все? А вот как хочу я, — сказал человек, достал веревки, пружины, кнопки, шурупы. — Я хочу, что бы яблоко упало, и делаю для этого все, — человек стал объяснять о каком-то устройстве, которое надо крепить к яблоку, и проходить потом мимо яблока в точное время. Нажимать на пружину и все такое. — Это нечестно, — сказали люди. — Отчего же? Я хочу, и мое желание исполняется.
Остальные красивые притчи можно прочесть на сайте: https://elims.org.ua/pritchi/pritcha-o-rabote-padayushhee-v-ruki-yabloko/
Comments
Post a Comment