Posts

Showing posts with the label PISA

PISA 2025: Ինչ գիտեն և ինչ կարող են անել աշակերտները մաթեմատիկայից

Image
Հայաստանում աշակերտների 28%-ը մաթեմատիկայից ցուցաբերել է առնվազն 2-րդ մակարդակի կարողություններ (ՏՀԶԿ-ի միջին ցուցանիշը՝ 65%)։ Այս մակարդակում աշակերտները կարող են առանց ուղղակի հրահանգների մեկնաբանել և ճանաչել, թե ինչպես կարելի է պարզ իրավիճակները ներկայացնել մաթեմատիկական ձևով։ Օրինակ՝ նրանք կարող են համեմատել երկու այլընտրանքային երթուղիների ընդհանուր հեռավորությունը կամ գները վերածել այլ արժույթի։ Հայաստանում աշակերտների շուրջ 1%-ը դասվել է մաթեմատիկայից բարձր արդյունքներ ցուցաբերածների շարքին, այսինքն՝ PISA-ի մաթեմատիկայի թեստում հասել է 5-րդ կամ 6-րդ մակարդակի (ՏՀԶԿ-ի միջին ցուցանիշը՝ 8%)։ PISA 2025 Results (Volume I): Armenia Ի՞նչ է նշանակում արդյունքը  Հայաստանի 15-ամյա սովորողների՝  մաթեմատիկայի միջին արդյունքը 376 միավոր է՝ ՏՀԶԿ երկրների միջին 463 միավորի դիմաց,  28%-ն է հասել առնվազն 2-րդ մակարդակին՝ ՏՀԶԿ միջին 65%-ի դիմաց,  հետևաբար՝ 72%-ը չի հասել մաթեմատիկական գրագիտության նվազագույն գործառական մակարդակին,  միայն 1%-ն է հասել բարձր՝ 5-րդ կամ 6-րդ մ...