PISA 2025: Ինչ գիտեն և ինչ կարող են անել աշակերտները մաթեմատիկայից
Հայաստանում աշակերտների 28%-ը մաթեմատիկայից ցուցաբերել է առնվազն 2-րդ մակարդակի կարողություններ (ՏՀԶԿ-ի միջին ցուցանիշը՝ 65%)։ Այս մակարդակում աշակերտները կարող են առանց ուղղակի հրահանգների մեկնաբանել և ճանաչել, թե ինչպես կարելի է պարզ իրավիճակները ներկայացնել մաթեմատիկական ձևով։ Օրինակ՝ նրանք կարող են համեմատել երկու այլընտրանքային երթուղիների ընդհանուր հեռավորությունը կամ գները վերածել այլ արժույթի։
Հայաստանում աշակերտների շուրջ 1%-ը դասվել է մաթեմատիկայից բարձր արդյունքներ ցուցաբերածների շարքին, այսինքն՝ PISA-ի մաթեմատիկայի թեստում հասել է 5-րդ կամ 6-րդ մակարդակի (ՏՀԶԿ-ի միջին ցուցանիշը՝ 8%)։
PISA 2025 Results (Volume I): Armenia
Ի՞նչ է նշանակում արդյունքը
Հայաստանի 15-ամյա սովորողների՝
- մաթեմատիկայի միջին արդյունքը 376 միավոր է՝ ՏՀԶԿ երկրների միջին 463 միավորի դիմաց,
- 28%-ն է հասել առնվազն 2-րդ մակարդակին՝ ՏՀԶԿ միջին 65%-ի դիմաց,
- հետևաբար՝ 72%-ը չի հասել մաթեմատիկական գրագիտության նվազագույն գործառական մակարդակին,
- միայն 1%-ն է հասել բարձր՝ 5-րդ կամ 6-րդ մակարդակին՝ ՏՀԶԿ միջին 8%-ի դիմաց։
Student performance (PISA 2025) 2-րդ մակարդակը նշանակում է, որ սովորողը կարող է առանց քայլ առ քայլ հուշման հասկանալ, թե ինչպես կարելի է պարզ իրական իրավիճակը ներկայացնել մաթեմատիկորեն՝ օրինակ՝ համեմատել երկու երթուղիների երկարությունները կամ փոխարկել արժույթը։
Ուստի արդյունքը չի նշանակում, որ 72%-ը «մաթեմատիկա չգիտի»։ Այն նշանակում է, որ սովորողների մեծ մասը դժվարանում է՝
- հասկանալ համատեքստային խնդիրը,
- առանձնացնել անհրաժեշտ տվյալները,
- իրավիճակը վերածել մաթեմատիկական մոդելի,
- ընտրել լուծման եղանակ,
- ստացված պատասխանը մեկնաբանել իրական իրավիճակի համատեքստում։
Միաժամանակ պետք է պահպանել երկու կարևոր վերապահում.
1. PISA-ն գնահատում է գիտելիքի կիրառումը, ոչ թե դպրոցական ծրագրի յուրացման ամբողջ ծավալը։
2. 2025-ին մաթեմատիկան PISA-ի հիմնական ուղղությունը չէր, այլ լրացուցիչ ուղղություն։ Հետևաբար այս տվյալը հստակ ահազանգ է, բայց դեռ ամբողջական ախտորոշում չէ։

Comments
Post a Comment