Սովորելու հավասար իրավունք

Ծնողները ընտրում են այն դասվարին, ում մոտ ցանկանում են, որ իրենց երեխան սովորի։ Ծնողները ուզում են, որ իրենց երեխայի դասարանում դասավանդեն ամենալավ ուսուցիչները։ 
Դա շատ բնական ցանկություն է։ 
Բայց դասվարի կամ ուսուցչի մոտ կարող են սովորել առավելագույնը 35 աշակերտ։ Իսկ ու՞մ մոտ են սովորելու մյուս երեխաները։ Ոչ բոլոր ծնողներն են իմանում, որ այդ դասվարն է լավագույնը կամ ոչ բոլորն են կարող իրենց երեխային տեղավորել այդ դավարի դասարանում։ 
Այս խնդիրը լուծելու համար բավարար է ինչ որ ձևով կանոնակարգել ընդունելությունը դպրոց և դասավաշխումը, բայց անհրաժեշտ է մշակել այնպիսի մեխանիզմներ, որ բարձրացվի դպրոցում աշխատող բոլոր ուսուցիչների մանկավարժական գիտելիքները և կարողությունները։ ԵՎ դա հնարավոր չի անել ուսուցիչների ատեստավորման, կամ աշակերտների գիտելիքների ստուգումով։ Փորձը ցույց է տվել, որ դրանով հանարվոր չէ խթանել ուսուցիչների ինքնակրթությունը։ Միայն հետևողական, անընդհատ և կարիքներից բխող վերապատրաստումների միջոցով է հնարավոր փոխել իրավիճակը։ 
Դպրոցում սովորող բոլոր երեխաները իրավունք ունեն սովորել լավագույն ուսուցիչների մոտ։ Իսկ դրան կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ դպրոցում աշխատող բոլոր ուսուցիչները լինեն լավագույն։ 

Comments

Popular posts from this blog

Ինչպես կազմել դասի պլան ԱԲ օգնությամբ

Առարկայական մեթոդական միավորման նիստի սցենարն ԱԲ-ի օգնությամբ մշակելու ուղեցույց

ՄՄ նիստի պլանավորման, կազմակերպման և արձանագրություն կազմելու ուղեցույց

Նոր ուսումնական տարվա ՈՒԴԱՏՊ հաշվետվությունների մասին

Յուրաքանչյուր ծնող իր երեխային դպրոց է ուղարկում մի հույսով, որ նա դպրոցն ավարտելով պատրաստ կլինի կյանքին