Օր 1 | Հանդիպում EDC գրասենյակում, ծրագրի ընթացքի քննարկում, կարիքների գնահատում: |
Օր 2 | Ավագ դպրոցի կրթակարգի և հասարակագիտության չափոչոշչի ներկայացում ԿԳՆ ներկայացուցչի կողմից EDC գրասենյակում: Հասարակական կազմակերպությունների դերը հասարակագիտություն առարկայի չափորոշչի ստեղծման գործում: |
Օր 3 | Այցելություն Nr. 1 գիմնազիա և հասարակագիտության դասի դասալսում: Սեմինար ԳՆԱՀԱՏՈՒՄ, ՍՈՎՈՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ թեմայով: |
Օր 4 | Այցելություն Մանկավարժական Հմալսարան: Հանդիպում հասարակագիտության ուսուցիչների հետ: Կլոր սեղան ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ թեմայով: |
Օր 5 | Այցելություն Nr. 2 գիմնազիա և հասարակագիտության դասի դասալսում երրորդ և իներորդ դասարաններում: Այցելություն Գնահատման Կենտրոն և ներկայացում Լատվիայի աշակերտների գիտելիքների գնահատում թեմայով: |
Օր 6 | Ծրագրի ամփոփում և գնահատում: |
Օր 7 | Մեկնում |
Հարց | Դիտարկում | Եզրակացություն |
Ունի արդյոք Լատվիան կրթության պետական չափորոշիչ: | Լատվիան ունի կրթության պետական չափորոշիչ, որը ունի միայն մեկ մակարդակ: | Մեկ մակարդակով չափորոշիչը շատ ավելի հարմար է օգտագործման համար, հասկանալի է և չի առաջացնում տարբեր մեկնաբանություններ: |
Ունի արդյոք Լատվիան առանձին պետական չափորոշիչ ըստ առարկաների: | Լատվիան ունի առանձին պետական չափորոշիչ ըստ առարկաների, որը մտնում է առարկայի ծրագրի մեջ և ունի մեկ մակարդակ: | Առարկայի ծրագրի մեջ մտնելով չափորոշիչը դառնում է ուսուցչի համար ավելի հասկանալի և երևում է ծրագրի հետ չափորոշչի տրամաբանական կապը: Միամակարդակ չափորոշիչը առավել ընդունելի է: |
Օգտագործում են արդյոք չափորոշիչը ուսուցիչները: | Լատվիայում ուսուցիչները օգտագործում են չափորոշիչը, բայց անգիր չգիտեն: Հաճախ նրանց աշխատանքը ավելի շատ հենվում է ծրագրի վրա և քանի որ ծրագիրը հենված է չափորոշչի վրա՝ ուսուցիչը կատարում է նաև չափորոշչի պահանջը: | Ուսուցիչը պետք է իմանա չափորոշչի կառուցվածքը, ծանոթ լինի բովանդակությանը բայց կատարի ծրագրի պահանջը: Սա պարզեցնում և իրատեսական է դարձնում ուսուցչին ներկայացվող պահանջը: |
Ինչպես է գնահատվում աշակերտների կողմից չափորոշիչների պահանջին համապատասխան գիտելիքների և կարողությունների յուրացման աստիճանը: | Համապատասխան կրթական աստիճանը ավարտելիս՝ Լատվիայի ԳԹԿ կողմից ստուգվում են աշակերտի գիտեկիքները և կարողույթունները: | Նման ստուգումներ իրականացվում է նաև մեր ԳԹԿ կողմից, բայց ուսուցչին չափորոշիչների պահանջը չկատարելու կամ կատարելու մասին հարցը չի քննարկվում: |
Ինչպես է գնահատվում ուսուցիչը: | Ուսուցիչը Լատվիայում գնահատվում է ըստ նրա մասնագիտական թղթապանակի, որը ուներ յուրաքանչյուր ուսուցիչ: | Թղթապանակը, որը վարում է հենց ուսուցիչը ապահովում է ուսուցչի աշխատանքի օբյեկտիվ նկարագրություն, որտեղ չկատարված աշխատանքերը միանգամից աչքի են զարնում: |
Կրթական համակարգի բարդությունները: | Աշակերտների թիվը կրճատվում է: Ուսուցիչների աշխատատեղերը կրճատվում են և պահանջվում են մի քանի առարկա դասավանդել կարողացող ուսուցիչները: Աշակերտներից շատերի ծնողները բացակայում էին և նրանց խնամքը մնացել էր տատիկների վրա, որը ծնում է լուրջ խնդիրներ: | |
Համակարգի ֆինանսավորումը: | Դպրոցի կոմունալ ծախսերը հոգում է տեղական ինքնավարության մարմինը: Դպրոցի կողմից ներկայացված ցուցմունքի հիման վրա ՏԻՄ-ը վճարում էր մատակարարին: Աշակերտ թվով ֆինանսավորումից ձևավորվում էր միայն դպրոցի աշխատավարձի ֆոնդը: | Մեր երկրում նման մոտեցումը կարող է նվազեցնել ավագ դպրոցի հոգսերը: Իսկ համայնքի կողմից ավելի հեշտ կլինի լուծել կոմունալ ծախսերի հարցը, որովհետև մեծ դպրոցի մեծ ծախսը կծածկվի փոքր դպրոցի փոքր ծախսով: |
Comments
Post a Comment