Դպրոցի արձանագրությունները՝ ձևական փաստաթղթից դեպի իրական կառավարման գործիք Դպրոցի տարեկան աշխատանքային պլանը պարզապես տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումների ցանկ չէ։ Այն պետք է ապահովի հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների իրականացումը, սովորողների ուսումնառության վերջնարդյունքների ապահովումը և դպրոցի առջև դրված խնդիրների լուծումը։ Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են ուսումնական հաստատությունների համար, իսկ կրթական ամբողջ գործընթացը պետք է ուղղված լինի սահմանված կարողունակությունների և վերջնարդյունքների ձևավորմանը։ Սակայն պլան ունենալը դեռ բավարար չէ։ Կարևոր է հասկանալ՝ ինչպե՞ս է դպրոցը իրականացնում այդ պլանը, ի՞նչ արդյունքներ է ստանում, ի՞նչ խնդիրների է բախվում և ինչպե՞ս է արձագանքում դրանց ։ Այստեղ առանձնահատուկ նշանակություն են ստանում դպրոցի երկու կարևոր փաստաթղթեր՝ առարկայական մեթոդական միավորումների նիստերի և մանկավարժական խորհրդի նիստերի արձանագրությունները ։ Արձանագրությունը կատարված աշխատանքի «հետքն»...
ՄՄ նիստի պլանավորման, կազմակերպման և արձանագրություն կազմելու ուղեցույց Մեթոդական միավորման նիստը պետք է ունենա հստակ վերնագիր , որտեղ պարտադիր նշվում են՝ դպրոցի անվանումը, մեթոդական միավորման անվանումը, նիստի հերթական համարը , նիստի կազմակերպման ամսաթիվը ։ Այսպիսով ՝ նախ գրանցվում է դպրոցի անվանումը, ապա մեթոդական միավորման անվանումը, դրանից հետո՝ նիստի հերթական համարը և անցկացվող ամսաթիվը ։ Մեթոդական միավորման նիստի արձանագրությունը սկսվում է օրակարգի ներկայացմամբ ։ Օրակարգը ձևակերպվում է հերթականությամբ ՝ հստակ սահմանելով քննարկման ենթակա բոլոր հարցերը։ Օրակարգի հարցերը, կարող են բաժանվել երեք հիմնական խմբի։ Առաջին խումբը կազմակերպական բնույթի հարցերն են, որոնք , որպես կանոն , կ...
Սովորում եմ «Կարողունակությունների վրա հիմնված կրթություն. Ինչու, Ինչ և Ինչպես» թեմայով MIT հեռավար դասընթացը: Միացեք ինձ և սովորեք ինձ հետ: Ի՞նչ է MIT-ը MIT (Massachusetts Institute of Technology) -ը ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է, որը հիմնադրվել է 1861 թվականին Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Այն համաշխարհային ճանաչում ունի հատկապես՝ ճարտարագիտության, համակարգչային գիտության, արհեստական բանականության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, տնտեսագիտության և կառավարման ոլորտներում։ [ocw.mit.edu] , [learn.mit.edu] MIT-ի կարգախոսն է. «Mens et Manus» («Միտք և ձեռք») , ինչը նշանակում է գիտելիքի և գործնական կիրառության համադրում։ Ի՞նչ է MIT OpenCourseWare-ը (OCW) MIT OpenCourseWare (MIT OCW) -ը MIT-ի նախաձեռնությունն է, որի նպատակն է համալսարանի դասընթացների ուսումնական նյութերը անվճար հասանելի դարձնել ամբողջ աշխարհին։ Ծրագիրը մեկնարկել է 2001 թվականին։ [en.wikipedia.org] , [ocw.mit.edu] MIT OpenCourseWare-ում կարելի է գտնել. դասախոսությունների նյութեր, սիլաբուսներ, տնային առաջադրանք...
8-րդ կետում Դուք ընտրել եք հետևյալ աշխատանքը․ «10-րդ և 11-րդ դասարանների հոսքերում նպատակային առարկաներից գրավոր աշխատանքների անցկացում՝ ուսուցիչների աշխատանքի և դասավանդման որակի ստուգման նպատակով» ։ Այս աշխատանքի հիմնական խնդիրը չափազանց լայն ձևակերպումն է։ Իրականում սա քննադատելի մոտեցում է, որովհետև յուրաքանչյուր առարկայի ուսուցիչ ունի թեմատիկ պլան, որտեղ ամփոփիչ աշխատանքների ժամերը արդեն նախատեսված են։ Եթե տնօրենը որոշում է լրացուցիչ գրավոր աշխատանք անցկացնել տնօրինության կողմից, պետք է հստակ հասկանալ՝ երբ, ինչ հիմքով և ինչ նպատակով է դա արվում։ Եթե ցանկանում եք վերահսկողություն իրականացնել, ապա ավելի նպատակահարմար է նախապես ուսուցչի հետ կազմել ամփոփիչ աշխատանքի բովանդակությունը, մասնակցել աշխատանքին, ապահովել, որ չարտագրեն կամ չհուշեն, հետո Ձեր ներկայությամբ ստուգել աշխատանքը։ Այդ դեպքում կարելի է ասել, որ դա տնօրինության կողմից վերահսկվող գրավոր աշխատանք է։ Բայց եթե պարզապես ասում եք՝ այս ժամին պետք է տնօրինության կողմից գրավոր անցկացվի, ապա կարող են ...
1. Ընդհանուր դրույթներ Ներդպրոցական վերահսկողությունը ուսուցչի աշխատանքի արդյունքների դպրոցում ուսումնադաստիարակչական գործընթացի վերլուծությունն է: 2. Նպատակները և խնդիրները 2.1. Ներդպրոցական վերահսկողության նպատակն է ստանալ ամբողջական և համակողմանի տեղեկատվություն դպրոցում ուսումնադաստիարակչական գործընթացի վիճակի մասին և առաջացող խնդիրները լուծել համար ժամանակաին անհրաժեշտ փոփոխություններ կատարել: 2.2. Ներդպրոցական վերահսկողության հիմնական խնդիրներն են. — առարկայի ծրագրի կատարողականի պարբերական ստուգում — դասվանդվող առարկաների արդյունքների վերահսկողություն — աշակերտների կողմից գիտելիքների յուրացման գործընթացի փուլային վերահսկողություն, որի ընթացքում պարզվում է նրանց գիտելիքների մակարդակը, հմտությունների և կարողությունների տիրապետումը, ինքնուրույն սովորելու կարողությունը — ուսումնադաստիարակչական աշխատանքների կատարման ժամանակ ուսուցիչներին անհրաժեշտ օգնության տրամադրում — ուսուցիչների փորձի ուսումնասիրություն — դպրոցի բոլոր տեսակի պլանների կատարման մշտական վերահսկողությո...
Comments
Post a Comment