Նախագիծը նպատակ ունի ստեղծել օնլայն տարածք հեռահար ուսուցում կազմակերպելու համար: Մանկավարժական մոտեցումը հիմնված է սոցիոմշակութային և կոնստրուկտիվիստական տեսությունների վրա: Moodle-ը ընտրված է որպես վիրտուալ ուսուցման տարածք: Միևնույն ժամանակ աջակցելով լեզուների ուսուցման նորարական, տեխնոլոգիաների վրա հիմնված մոտեցումներին ուշադրության կենտրոնում է պահվում լեզուների ուսուցման մոտեցումները իրական կյանքում: Ի տարբերություն ECML-ի նախորդ նախագծերի, DOTS-ը բավարարելու է նաև անկախ և ոչ լրիվ դրույքով աշխատող ուսուցիչներին:
Մանրամասն ...
DOTS-ը լեզուների ուսուցման մասնագետների մի խմբում է հրավիրելու: Մասնագետների մանկավարժական փորձը ապահովելու է նախագծի արդյունքի համապատասխանությունը ՏՀՏ կիրառման լավագույն փորձին այնպես, որ տեխնոլոգիաների կիրառումը աջակցի համագործակցային և ինտերմշակութային հմտությունների զարգացմանը:
Մասնակից հաստատությունների ցանցը ստեղծվում է հիմնվելով նրանց փորձի վրա հետևյալ ոլորտներում.
ա. Լեզուների ուսուցում
բ. Հեռուսուցման կազմակերպում
գ. Լեզուների օնլայն ուսուցմանը աջակցող
դ. Ուսուցիչների վերապատրաստում իրականացնող և վերապատրաստման նյութեր ստեղծող:
Նախագծի արդյունքը կպարունակի օնլայն վերապատրաստման գործիք`բայթ-չափսի անհատական օգտագործման նյութեր, որ կստեղծվեն լեզուների ուսուցման մասնագետների կողմից Moodle-ի տարածքում:
Իրավիճակի նկարագրություն
Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական Միությունը երաշխավորել են գիտելիքահենք հասարակության քաղաքացու ութ կարողություններ: Այդ կարողություններից են մայրենի լեզվով և օտար լեզուներով հաղորդակցվելու, թվային և տեխնոլոգիական, սովորել կարողանալու, ինտերմշակութային և սոցիալական կարողությունները: Ուսուցիչները ավելի քան մյուսները պետք է տիրապետեն այս կարողություններին և սովորեցնեն իրենց աշակերտներին: Այդ պատճառով կազմակերպվում են լեզուներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումներ: Ցավոք դեռևս չկա օնլայն ուսումնական նյութերի լավ շտեմարան: Նման շտեմարանի ստեղծումը առանց ուսուցիչներին դրանից օգտվել սովորեցնելը կլինի միջոցների վատնում: Այդ պատճառով կարևորվում է ուսուցիչների կողմից ՏՀՏ կիրառելու հմտությունների ձևավորումը:
Ի տարբերություն մյուս նախագծերի, որ ուղղված են միայն լեզուների ուսուցիչներին, DOTS-ը բոլորին հնարավորություն է տալիս ստանալ համայնքի ձևավորման հասարակական, լեզուների ուսուցման և օնլայն ուսուցման հմտություններ:
Նպատակը
· Տալ հնարավորություն լեզուների ուսուցիչներին զարգացնել իրենց ուսուցման հմտությունները ինքնուրույն օգտագործելով բայթի-չափ ունեցող ինքնակրթության նյութեր:
· Տալ օնլայն վերապատրաստման հավասար հնարավորություն ECML անդամ երկրներին:
· Տալ հնարավորություն լեզուների ուսուցիչներին տարածել նոր մեդիան և տեխնոլոգիաները իրենց աշակերտների շրջանում դասերի ընթացքում և արտադասարանական աշխատանքներում:
· Խրախուսել համագործակցել ՏՀՏ կիրառման տարբեր մակարդկի հմտություններ ունեցող լեզուների ուսուցիչներին:
Մասնավորապես
1. Գնահատել լեզուների ուսուցիչների օնլայն դասվանդման կարիքները,
2. Ստեղծել ուղեցույցներ վերապատրաստման նյութեր ստեղծելու համար,
3. Ստեղծել, փորձարկել և գնահատել մոտավորապես 20 հատ բայթ-չափսի վերապատրաստման օնլայն նյութեր լեզուների ուսուիչների համա,
4. Ստեղծել ուղեցույց վերլուծական աշխատանքների և անհատական համագործակցային աշխատանքների համար,
5. Տարածել նյութերը համացանցի միջոցով:
Արդյունք
· Վերապատրաստման նյութեր ստեղծելու ուղեցույց:
· DOTS նախագծի կայքի ստեղծում:
Բարսելոն: Մասնակիցների ցուցակ
- Ուսուցիչ: Carmen Beekwilder Հոլանդիա
- Ուսուցիչ: Frédéric Garnier Ֆրանսիա
- Ուսուցիչ: Artashes Torosyan Հայաստան
- Ուսուցիչ: Ursula Stickler Անգլիա
- Ուսուցիչ: Sonja Dimitrova Մակեդոնիա
- Ուսուցիչ: Pauline Ernest Իսպանիա
- Ուսուցիչ: Birgit Ferran Իսպանիա
- Ուսուցիչ: Joe Hopkins Իսպանիա
- Ուսուցիչ: Ana Gimeno Իսպանիա
- Ուսուցիչ: Mateusz-Milan Stanojevic Խորվատիա
- Ուսուցիչ: María González Davies Իսպանիա
- Ուսուցիչ: Hammerschmidt Bernd Իսլանդիա
- Ուսուցիչ: Nathalie Bittoun Իսպանիա
- Ուսուցիչ: Maria Cassar Մալթա
- Ուսուցիչ: Jana Cepickova Չեխիա
- Ուսուցիչ: Janika Johanna Marley Էստոնիա
- Ուսուցիչ: Silvia Onate Իսպանիա
- Ուսուցիչ: Martina Emke Գերմանիա
- Ուսուցիչ: Waldemar Martyniuk Ավստրիա
- Ուսուցիչ: Regine Hampel Անգլիա
- Ուսուցիչ: Joan-Tomàs Pujolà Իսպանիա
- Ուսուցիչ: Tita Beaven Անգլիա
- Ուսուցիչ: Oscar Serra Իսպանիա
- Ուսուցիչ: Aline Germain-Rutherford Կանադա
- Ուսուցիչ: Christine Appel Իսպանիա
- Ուսուցիչ: Sheshari Elda Ալբանիա
DOTS տարածաշրջանային սեմինար
Բարսելոնա
2 – 4 Դեկտեմբեր 2009
Սեմինարի օր 1 ( 3.12. 2009):
9.00 -17.00
9.00 – 11.00 Պլենար նիստ:
Ողջույնի խոսք (15 րոպե)
ECML մասին (Վալդեմար Մարտինյուկ) (30 րոպե)
DOTS նախագծի մասին (30 րոպե)
Աշխուժացնող վարժություն (45 րոպե)
11.00 -11.30 Սուրճի ընդմիջում
11.30 – 13.15
YouTube Ուսուցման ուղեցույց (30 րոպե)
Աշխատանք խմբերում. Wikis (75 րոպե)
13.15 – 14.30 Ճաշ
14.30 – 15.45:
Խմբային աշխատանքի ամփոփում. Wikis (30 րոպե)
Խմբերի զեկուցումներ (10 րոպե ամեն խմբին)
15-45 - 16.15 Սուրճի ընդմիջում
16.15 - 17.00
Քննարկում ուսուցման ուղեցույցների մասին:
Սեմիանրի օր 2 (4.12. 2009):
9.00 – 10.00 Խմբային քննարկում “Նույն տեխնոլոգիան, տարբեր մոտեցումներ”
10.00 - 10.45 Ուսումնական ուղեցույցներ գրելու ուղղորդում:
10.45 -11.15 Սուրճի ընդմիջում
11.15 - 13.15 Խմբային աշխատանք «Գրել ուսումնական ուղեցույցներ»
13.15 – 14.30 Ճաշ
14.30 - 15.00 Արդյունքների քննարկում
15.00-15.45 Ուսումնական ուղեցույցների նրդնում:
15.45 -16.00 Սուրճի ընդմիջում
16.00 - 16.30 ECML հարցաշարի լրացում:
16.30 Տեսլական:
Ուսումնական ուղեցույց:
1. YouTube
2. Wiki Տեսաուղեցույց
AuAudio-conferencing
3. Moodle Platform
4. Online Forum
5. Quizzes
6. Blogs
Comments
Post a Comment