Այս աշխատանքը ընթացքի մեջ է և ենթարկվելու է փոփոխությունների և զարգացումների:
Նոր ուսուցիչներին աջակցելու մի օրինակ է մենթորությունը [mentoring-հարմար թարգմանություն դեռ չեմ գտել], երբ փորձառու ուսուցիչները հանդես են գալիս որպես նոր ուսուցիչների ուսուցանող և աջակցող:
Նոր ուսուցիչները դպրոցում իրենց զգում են անպաշտպան և չեն հասկանում, թե իրենցից՝ նոր ուսուցիչներից ինչ են ակնկալում: Ամեն ինչ հասկանալի է դառնում երկու տարի հետո: Երկու տարի հետո նրանք հարմարվում են ուսուցչի դերին, բայց դեռևս որոշ հարցերում ունեն իրական անհանգստություններ:
Այդ տարիների ընթացքում նոր ուսուցիչը ստանում է ֆորմալ օգնություն տնօրենից, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալից և առարկայի մեթոդմիավորման նախագահից: Բայց եթե նա չի ունենում դպրոցում միայն իրեն օգնող, հատկապես իրեն օգնող փորձառու ուսուցիչ, նա մնում է մեն մենակ իր խնդիրների հետ:
Նոր ուսուցիչները դպրոցում չպետք է լինեն միայնակ: Նրանք պետք է ունենան մենթորներ՝ ումից կստանան օգնություն, ում կկարողանան հարցեր տալ: Մենթորները կաշխատեն նրանց հետ ամեն օր, ամեն իրավիճակում կլինեն նրանց կողքին և կսովորեցնեն այդպիսի իրավիճակներից դուրս գալու, լուծումներ տալու ուղիները:
Նպատակը
- ստեղծել նոր ուսուցիչների աջակցության կենտրոն
- վերապատրաստել փորձառու ուսուցիչներ դպրոցում նոր ուսուցիչներին աջակցելու համար
- գնահատել դպրոցում նոր ուսուցիչների համար ստեղծված կայացման և զարգացման հնարավորությունները
Նրանք ուրախ են ունենալ հնարավորություն քննարկել և հնարավորություն ունենալ արտահայտել իրենց կարծիքը փորձառու ուսուցիչների հետ:
Նրանք կարողանում են հարցնել և հասկանալ որոշ աշխատանքների իրականացման իմաստը և ճիշտ եղանակը:
Այդ աշխատանքները սկզբից թվում են պարզ, նույնիսկ հասարակ, որովհետև ուրիշների մոտ հեշտությամբ ստացվում է, բայց հանկարծ պարզվում է, որ անիրականանալի նոր ուսուցչի համար: Իս հետո պարզվում է, որ կան անտեսանելի քայլեր, գործողություններ, որոնց կհասնես ինքնուրույն փորձելով, սխալվելով և նորից փորձելով, իսկ մենթորի աջակցությամբ շատ ավելի արագ և առանց կորուստների:
Գրականություն
- http://www.teachers.ab.ca/SiteCollectionDocuments/ATA/Publications/Professional-Development/Mentoring_Beginning_Teachers.pdf
- http://www.nlta.nl.ca/files/documents/tchrmntr_hdbk.pdf
- http://www.eduweb.vic.gov.au/edulibrary/public/staffdev/teacher/Mentoring_Beginning_Teachers.pdf
- http://teachnm.org/uploads/docs/mentor_packet.pdf
- http://www.k12.wa.us/BEST/Administrators/pubdocs/SupportingNewTeachers-IdeasforPrincipals.pdf
- http://scholar.lib.vt.edu/theses/public/etd-81698-93841/materials/etd.pdf
- http://www.nmu.edu/Webb/ArchivedHTML/UPCED/mentoring/docs/DesigningSupport.pdf
- http://www.newteachercenter.org/sites/default/files/ntc/main/pdfs/NC_support_new_teachers.pdf
- http://www.pef.uni-lj.si/atee/978-961-6637-06-0/725-737.pdf
Comments
Post a Comment