Ներդպրոցական վերահսկողության ձևրը



1. Ընդհանուր դրույթներ
Ներդպրոցական վերահսկողությունը ուսուցչի աշխատանքի արդյունքների դպրոցում ուսումնադաստիարակչական գործընթացի վերլուծությունն է:
2. Նպատակները և խնդիրները
2.1. Ներդպրոցական վերահսկողության նպատակն է ստանալ ամբողջական և համակողմանի տեղեկատվություն դպրոցում ուսումնադաստիարակչական գործընթացի վիճակի մասին և առաջացող խնդիրները լուծել համար ժամանակաին անհրաժեշտ փոփոխություններ կատարել:
2.2. Ներդպրոցական վերահսկողության հիմնական խնդիրներն են.
— առարկայի ծրագրի կատարողականի պարբերական ստուգում
— դասվանդվող առարկաների արդյունքների վերահսկողություն
— աշակերտների կողմից գիտելիքների յուրացման գործընթացի փուլային վերահսկողություն, որի ընթացքում պարզվում է նրանց գիտելիքների մակարդակը, հմտությունների և կարողությունների տիրապետումը, ինքնուրույն սովորելու կարողությունը
— ուսումնադաստիարակչական աշխատանքների կատարման ժամանակ ուսուցիչներին անհրաժեշտ օգնության տրամադրում
— ուսուցիչների փորձի ուսումնասիրություն
— դպրոցի բոլոր տեսակի պլանների կատարման մշտական վերահսկողություն,  վարչական որոշումների կայացում:
3. Ներդպրոցական վերահսկողությանը ներկայացվող պահանջները և վերահսկվողների իրավունքները
3.1. . Ներդպրոցական վերահսկողությ ունը ունի պլանային, պարբերական և նպատակային բնույթ: Այն պետք է լինի բազմակողմանի ր միևնույն ժամանակ դիֆերենցված: Ներդպրոցական վերահսկողություն պետք է իրականացնեն պատրաստված վարչական և մանկավարժական մասնագետները:
3.2. Վերահսկվող ուսուցիչը իրավունք ունի.
— իմանալ վերահսկողության տևողությունը և աշխատանքի գնահատման չափանիշները
— իմանալ վերահսկողության նպատակը, բովանդակությունը, տեսակները, ձևերը և մեթոդնորը.
— ժամանակին ծանոթանալ տնօրինության հետևություններին և առաջարկություններին.
— դիմել վերադաս մարմիններին վերահսկողության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում:
4. Ներդպրոցական վերահսկողության իրականացման ալգորիթմը
4.1. Կազմվում է բոլոր ստորաբաժանումներում իրավիճակի գնահատման պլան:
4.2. Վերահսկողության պատասխանատուն կազմում է վերահսկողության պլանը: Այն սահմանում է վերահսկողության առանձնահատկությունները:
4.3. Ներդպրոցական վերահսկողության արդյունքում կազմվում է տեղեկանք: Այն պետք է արտացոլի.
— վերահսկողության հիմէքը (դպրոցի աշխատանքային պլան, հրաման, հանձնարարական և այլն).
— տեղեկատվության ստացման աղբյուրները (հարցաթերթիկ, ուսումնասիրված փաստաթղթերի ցանկը և այլն).
— կատարված դասալսումների թիվը.
— վերահսկողության պլանով տրված հարցերի պատասխանները.
— հետևություններ և առաջարկություններ:
5. Ներդպրոցական վերահսկողության տեսակները և ձևերը
5.1. Ներդպրոցական վերահսկողությունը իրականացվում է երկու ձևով՝
— անհատական,
— կոլեկտիվ:
5.2. Ներդպրոցական վերահսկողության տեսակները.
— նախնական.
— անհատական մասնագիտական.
— թեմատիկ.
— դասարականական-ընդհանրական.
— կոմպլեքս:
5.2.1. Նախնական վերահսկողության նպատակն է ուսուցչի աշխատանքի մեջ հնարավոր սխալների կանխումը և նրա շախատանքի արդյունավետությա բարձրացումը:
5.2.2. Անհատական մասնագիտական վերահսկողության նպատակն է ստուգել մեկ ուսուցչի կամ ուսուցիչների խմբի գործունեությունը որևէ կոնկրետ հարցում: Այս վերահսկողության ժամանակ ստուգողը իրավունք ունի.
— ծանոթանալ ուսուցչի մասնագիտական պարտականությունները նկարագրող փաստաթղթերին, ուսումնականա ծրագրերին (օրինակ՝ թեմատիկ պլաններին, դասերի պլաններին, դասամատյաններին, աշակերտների տետրերին, ծնողական ժողովների արձանագրություններին)
— կատարել մանկավարժական աշխատաքի վերլուծություն, ուսումնական գործընթացի մշտադիրկաում:
5.2.3. Թեմատիկ վերահսկողության նպատակն է համախմբել մանկավարժական կոլեկտիվը որոշակի մանկավարժական խնդիրների լուծման համար: Վերահսկողության թեման ընտրվում է դպրոցի զարգացման և տարեկան պլանների համապատասխան, դպրոցի աշխատանքների վերլուծության արդյունքների: Վերահսկողության արդյունքները քննարկվում են մանկավարժական խորհրդի նիստում:
5.2.4. Դասարանական-ընդհանրական վերահսկողության նպատակն է պարզել տարբեր ուսուցիչների ազդեցությունը տվյալ դասարանի աշախերտների վրա: Վերահսկողությունը իրականացվում է մեկ առանձին վերցված դասարանում կամ զուգահեռ դասարաններում: Վերահսկողության ընթացքում ուսումնասիրվում են.
— տվյալ դասարանում դասավանդուղ բոլոր ուսուցիչների գործունեությունը.
— աշակերտնրերի ընդգրկվածությունը ուսումնական գործընթացում.
— ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը.
— աշակերտների և ուսուցիչների համագործակցությունը.
— հոգեբանական մթնոլորտը դասարանում:
Վերահսկողության համար դասարաններ ընտրվում են դպրոցի աշխատանքների վերլուծության արդյունքում: Վերահսկողության տևողությունը կախված է ընրված աշխատանքների ծավալից:
Վերահսկողության արդյունքները քննարկվում են մանկավարժական խորհրդի նիստում:
5.2.5. Կոմպլեքս վերահսկողության նպատակն է ստանալ ուսումնասիրվող խնդրի վերաբերյալ էական ծավալի տեղեկատվություն և դրա հիման վրա իրականացնել տվյալ խնդրի բազմակողմանի վերլուծություն:
Վերահսկողության համար ընտրվում է աշխատանքային խումբ: Խմբի յուրաքանչյուր անդամ ունի իր պատասխանատվությունների շրջանակը: Վերահսկողության արդյունքները քննարկելու համար հրավիրվում է արտահերթ մանկավարժական խորհրդի նիստ:


Comments

Popular posts from this blog

Ինչպես կազմել դասի պլան ԱԲ օգնությամբ

Առարկայական մեթոդական միավորման նիստի սցենարն ԱԲ-ի օգնությամբ մշակելու ուղեցույց

ՄՄ նիստի պլանավորման, կազմակերպման և արձանագրություն կազմելու ուղեցույց

Նոր ուսումնական տարվա ՈՒԴԱՏՊ հաշվետվությունների մասին

Յուրաքանչյուր ծնող իր երեխային դպրոց է ուղարկում մի հույսով, որ նա դպրոցն ավարտելով պատրաստ կլինի կյանքին