«Դպրոցում ինֆորմատիկա առարկայի դասավանդման արդյունավետությանը նպաստող միջոցներ»
առցանց երկրորդ խորհրդաժողով «Կրթական համալիր էջ» պորտալում
22-28 փետրվարի, 2010թ.
Մանրամասն ...
- բավարար թվով համակարգիչները
- բավարար պատրաստվածություն ունեցող ուսուցիչը
- դասավանդման մեթոդների և հնարաների բազմազանությունը
- միջազգային առաջավոր փորձի կիրառումը
- համացանցի առկայությունը
- առարկայական ուսուցիչների ՏՀՏ գրագիտությունը
- դպրոցում համակարգիչների և ՏՀՏ կիրառումը ուսուցման գործընթացում
- դպրոցում համակարգիչների և ՏՀՏ կիրառումը ուսումնական գործընթացի կառավարման մեջ
- համացանցում ուսումնական ռեսուրսների առկայությունը
Կարծում եմ, որ չի կարելի ամեն ինչ թողնել մարդու մանկավարժական պատասխանատվության վրա միայն: Այդ պատասխանատվությունը անհրաժեշտ է խթանել և խրախուսել: Մինչդեռ այսօր ՏՀՏ կիրառումը դպրոցում և դրա չկիրառումը ոչ մի հետևանքներ չունեն թե դպրոցի, թե դասավանդող ուսուցիչների վրա:
Հաճախ դպրոցներին նրան պասսիվության համար ներկայացվող պահանջները արդարացի չեն: Այսօր ոչ բոլոր դպրոցներում կան բավարար պատրաստվածություն և դպրոցի ուսուցիչների մոտ հեղինակություն ունեցող ՏՀՏ տիրապետող մասնագետներ, որ կարողանան աջակցել գործընթացին: Անհրաժեշտ է մասնագետներ գործուղել դպրոց: Բայց ոչ թե ստուգման, ոչ թե պատժելու, ոչ թե բոլորին սովորեցնելու, այլ դպրոցի կարիքները գնահատելու և մի փոքր խումբ ուսուցիչներին կոնկրետ հմտություններ սովորեցնելու համար: Այդ ուսուցիչները մեկ-երկու տարի կիրառելով իրենց գիտելիքները կսկսեն ներգրավել ուրիշներին:
Դրանից հետո աշակերտները կզգան ՏՀՏ ներկայությունը, օգտակարությունը և ինֆորմատիկա առարկան սովորելու կարևորությունը: Այդ ժամանակ ինֆորմատիկա առարկան դասավանդող ուսուցիչները կզգան դպրոցի աջակցությունը:
Կարիք չկա հեծանիվ հայտնագործել: Դպրոցում որևէ առարկայի դասավանդման արդյունավետությանը նպաստող միջոցները հիմնականում վերաբերվում են նաև ինֆորմատիկային:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԿՏԱԿ-ի իմ գործընկերների մեզ աջակցելու և ուսումնական ռեսուրսներ տրամադրելու համար: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում մենք լավ արդյունքների ենք հասնելու:
Comments
Post a Comment