Ծրագրի համառոտ շարադրանք
ԱՄՆ Պետական Քարտուղարությունը հովանավորում է Միջազգային Այցելողների Առաջնորդության ծրագիրը Ավագ Դպրոցի Կազմակերպումը և Կառավարումը ԱՄՆ-ում թեմայով: Ծրագիրը կիրականացվի Վորլդ Լրնինգ կազմակերպության Այցելողների Փոխանակման ծրագրի կողմից և տեղի կունենան 2010 թ-ի փետրվարի 1 – 19-ը:
Պետական Քարտուղարությունը ծրագրի համար հետևյալ նպատակներն է ուրվագծել.
• Քննարկել ԱՄՆ-ում ավագ դպրոցների ուսումնական ծրագրերի մշակումը, ծրագրերի բովանդակությունը, հավատարմա•րումն ու վերջնական նպատակները, ինչպես նաև միութենական, նահանգային և տեղական աստիճաններում այդ ծրագրերը հաստատող հիմնական մարմինները/կազմակերպությունները:
• Տեղեկություններ ստանալ ուսուցիչների հավաքագրման/աշխատանքի ընդունման վերաբերյալ (կանոններն ու ընթացակարգերը), նոր ուսուցիչների պատրաստման և ուսուցիչների ընթացիկ վերապատրաստման հնարավորություննրի վերաբերյալ:
• Այցելել տեխնիկական և մասնագիտական/արտադրական պատրաստում առաջարկող ուսումնարաններ և ծանոթանալ դրանց խնդիրներին, ինչպես նաև տեղեկանալ տեղական համյնքների համար այդպիսի ուսումնարանների օգտավետության մասին:
• Ուսումնասիրել մասնավոր և չարտերային ավագ դպրոցների աշակերտ ընդունելու կակոններն ու ընթացակարգերը:
Մասնակիցների ցուցակ
պն. Նորայր Ղուկասյան
Գլխավոր տնօրեն, Կրթության Ազգային Ինստիտւտ (փբը)
Կրթության և Գիտության նախարարություն
տկն. Կարինե Հովակիմյան
Տնօրեն, Երևանի No. 118 ավագ դպրոց
տկն. Նարինե Հովհաննիսյան
Ընդհանուր Կրթության վարչության պետ,
Կրթության և Գիտության նախարարություն
տկն. Սուսան Նազարյան
Տնօրեն, No. 2 ավագ դպրոց
պն. Արտաշես Թորոսյան
Տնօրեն, Երևանի No. 198 ավագ դպրոց
Այցելությունների ժամանակացույց և նկարներ
Վաշինգտոն, D.C. փետրվարի 1 – 6, 2010 թ.
Միջնակարգ կրթությունը ֆեդերալ աստիճանի կտրվածքով:
Նահանգների համար առկա ֆեդերալ դրամաշնորհներ:
Ուսուցիչների աշխատանքի ընդունումը:
Հավատարմագրման ազգային չափանիշներ:
Լուիվիլ, Կենտակի փետրվարի 10 – 14, 2010 թ.
Միջնակարգ կրթությունը գյուղական շրջաններում;
Դպրոցի խորհրդի դերը և ծնողների մասնակցությունը հանրային դպրոցի աշխատանքին;
Կրթական հեռուստատեսություն:
Բրլինգտով, Վերմոնտ փետրվարի 14 – 18, 2010 թ.
Նահանգային աստիճանում ուսումնական ծրագրերի մշակումը:
Հանրային դպրոցների համակարգում դասատուների վերապատրաստումը:
Համայնքային շահերից բխող մասնագիտական/տեշնիկական կրթություն:
Այցելեցինք
Քոլչեսթրի ավագ դպրոց: Հանդիպեցինք դպրոցի աշակերտների, քաղաքացիական կրթության ուսուցչի և դպրոցի տնօրենի հետ: Հանդիպումը անցավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում: Աշակերտները ծանոթացել էին Հայաստանի պատմությանը, ներկայիս կյանքին, ունեին բազմաթիվ հարցեր:
Դպրոցի տնօրենի հետ զրույցում պարզվեց, որ դպրոցում սոմատիվ գնահատումը ուսուցչի անհատական գրառումներն են, որոնք չորս շաբաթը մեկ գրանցվում են հատուկ ծրագրում և տնօրինությունը ցանցով ստանում է այն, արխիվացնում: Աշակերտների առաջադիմության թերթիկը հաշվետվության ձևով տալիս է ծրագիրը, որը և ուղարկվում է ծնողներին: Հաշվետվությունները տարեվերջին ձևավորում են այն կրեդիտը, որով աշակերտը փոխադրվում է հաջորդ դասարան: Դպրոցի ուսումնականպլանը ավագ դպրոցի 9-10-րդ դասարններում հիմնականում նույնն է բոլորի համար անկախ հոսքերից: Իսկ 11-12-րդ դասարաններում այն ընդգրկում է հիմնականում խորացված ուսուցման առարկաները և աշակերտի կողմից ընտրված լրացուցիչ դասընթացները:
Պայմանավորվեցինք վերադառնալով մշակել օնլայն դասընթաց դպրոցների միջև:
Հանդիպում դպրոցների տնօրենների ասոցիացիայի, դպրոցների խորհուրդների ասոցիացիայի ներկայացուցիչների և դպրոցների սուպերինտենդանտների [տեսուչների] ասոցիացիյի հետ:
Նյու Յորք, Նյու Յորք փետրվարի 18 – 20, 2010 թ.
Քաղաքի կողմից դասատուների պատրաստումը/վերապատրաստումը;
Մշակութային ծրագիր և տեսարժան վայրերի այցելում:
- Ավագ դպրոցներում աշակերտ թվով ֆինանսավորումը կազմում է տարեկան 8000 ԱՄՆ դոլար: Ծնողները կատարում են կամավոր ներդրում:
- Ավագ դպրոց ցանկացած այցելու մտնում է միայն հատուկ համաձայնությամբ:
- Ավագ դպրոցները բարեկարգ են:
- Ավագ դպրոցները ունեն մեծ ինքնուրույնություն:
- Ավագ դպրոցները ունեն ճկուն ուսումնական պլան:
- Ավագ դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպումը իրականացնում են փոխտնօրենները:
- Դաստիարակության խնդիրը լուծվում է քաղաքացիական կրթության դասընթացի շրջանակներում և հատուկ, առանձնացված ծրագրերի [մրցույթ, դրամաշնորհ, խաղեր և այլն] միջոցով:
- Ավագ դպրոցում բացի հոսքային, խորացված առարկաներից կան նաև ընտրովի առարկաներ, որոնց արդյունքները էապես ազդում են աշակերտի ակադեմիական գիտելիքների գնահատման վրա:
- Դպրոցների խումբը ունի տեսուչ: Տեսուչը կատարում է ուսումնասիրություն օժանդակություն ցուցաբերելու համար:
- Ավագ դպրոցների նկատմամբ կա ընդգծված հոգատարություն:
- Ավագ դպրոցների ուսուցիչները տարեկան քսան ժամ վերապատրաստվում են:
- Ավագ դպրոցներում դասերի տևողությունը իննսուն րոպե է:
- Ավագ դպրոցում ուսուցիչը ծանրաբեռնված է օրական չորս դասաժամով:
- Ավագ դպրոցի ծնողները համացանցում ունեն հնարևավորություն հետևելու իրենց երեխայի ուսումնական հաջողություններին:
- Ավագ դպրոցի աշակերտների համար կազմվում է անհատական ուսումնական պլան:
- Ավագ դպրոցում դասղեկներ չկան:
- Ավագ դպրոցում չկա դասարանային համակարգ: Ամեն աշակերտ ունի անհատական ուսումնական պլան և դասացուցակ: Բացի պարտադիր ութը առարկաներից ունի հնարավորություն ընտրելու երեք լրացուցիչ դասընթացներ:
- Սոմատիվ գնահատումը չի համարվում փաստաթուղթ: Ֆորմատիվ գնահատումը խիստ կարևորվում է: Այն իրականացվում է էլեկտրոնային ձևով:
- Դպրոցը գնահատվում է արտաքին գնահատման ժամանակ ցուցաբերած արդյունքի հիման վրա միայն: Կարևորվում է դպրոցի ակադեմիական հաջողությունը և ոչ թե փաստաթղթավարությունը:
- Ավագ դպրոցում ծնողական ժողով կարող են հրավիրել և ծնողները և մանկավարժները:
- Ավագ դպրոցի ուսուցիչը չորս տարին մեկ անգամ հավաստագրում է անցնում:
- Ավագ դպրոցի ուսուցչի հետ պայմանագիրը կնքվում է մեկ տարով: Չորրորդ անգամ նրա հետ կնքվում է անժամկետ պայմանագիր:
Comments
Post a Comment