Կոնֆերանսը տեղի ունեցավ Ռումինիայի Տարգու Մուրես քաղաքում:
Մասնակցում էին Ռումինիայի, Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ներկայացուցիչները և CHLG նախագծի հեղինակ բարոնուհի Էմմա Նիկլսոնը:
Կոնֆերանսի մասնակիցները ներկայացրեցին իրենց երկրներում ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ նախագծի ընթացքը, քննարկվեցին արդյունքները; Հայաստանի կողմից իրականացվող ծրագիրը արժանացավ բարձր գնահատականի և առաջարկվեց մյուս երկրների ուսումնասիրել Հայաստանի փորձը:
Ճանապարհը հիշեցնում էր Սյունիք տանող ճանապարհը: Չնայած Եվրոպայում էինք, սակայն դեռ ամեն ինչ Եվրոպական չէր: Ամեն ինչ հիշեցնում էր սովետական գյուղը` հին մեքենաներով, սայլերով, հավաբներով ...
Միշտ թվում է
Գյուղատնտեսությունը կախված է եղանակից և եթե անձրև եկավ, ապա բերք կլին թե այնտեղ պետք է ավելի լավ լինի, բայց տեսնում ես, որ կյանքը մարդիկ են լավը դարձնում:
ի, եթե ոչ` արտագաղթ: Գնում են հարևան հարուստ պետություններում աշխատելու: Սեփական գյուղատնտեսությունը զարգացնելու, տեխնոլոգիաներ գնելու փող չկա: Բայց նաև երևում է, որ այս ամենը ժամանակավոր է, քանի որ կան նաև լավ օրինակներ: Լուրջ աշխատում են կրթության որակը բարելավել: Հզորացնում են դպրոցները:
Քաղաքը փոքր է, Վրաստանի Բաթումի նման: Հանգիստ է և քիչ բնակիչներ ունի: Մարդիկ հանգիստ են, խաղաղ, կարգապահ: Ապրում են համեստ: Քաղաքը դեռ Երևանյան սպասարկում չունի և մարդիկ կարծես դրա կարիքը չունեն:
Comments
Post a Comment