Գրականություն
http://ihjournal.com/delegation-%E2%80%93-letting-go-or-losing-control-by-maureen-mcgarvey
http://www.businessballs.com/delegation.htm
http://www.mindtools.com/pages/article/newLDR_98.htm
Պարտականությունների փախանցումը մի գործընթաց է , որը շատ ղեկավարներ կիրառում են և համարում են, որ լավ են դա անում: Հարցրեք նրանց աշխատակիցներին, հատկապես նրանց, ում փոխանցվում են այդ պարտականությունները, և կստանաք շատ տարբեր պատասխաններ:
......................
Պարտականությունների փոխանցումը չի նշանակում հեղինակության կամ պատասխանատվությունների նվազում: Այն որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցում է կազմակերպության կառուցվածքում մի մակրդակից մյուսին, բայց փոխանցողը պատասխանատու է փոխանցված աշխատանքի արդյունքի համար:
Պարտականությունների փոխանցման պատճառները.
- Ազատել փոխանցողի ժամանակը այլ աշխատանքներ կատարելու համար:
- Զարգացնել աշխատակազմը:
- Փոխարինել բացակայող ղեկավարին:
- Լրացնել ղեկավարի թույլ կողմերը:
Հնարավոր վտանգները
- Նա, ում փոխանցվել է իրավունքը, լավ ուսուցիչ է, բայց չունի ղեկավարման համար անհրաժեշտ կարողություններ կամ հմտություններ:
- Նրան, ում փոխանցվել է իրավունքը, ասվում է թե ինչ է պետք անել և ոչ թե ինչ արդյունք է պետք ստանալ:
- Իրավունքը փոխանցվում է միայն նրանց, ով համախոհ է, պատրաստակամ է և մյուսների մոտ խորթություն է առաջացնում:
- Նրան, ում փոխանցվել է իրավունքը, վերագրվել է ավելի մեծ հնարավորություններ, քան իրականում կա, որը հանգեցրել է հիասթափության:
- Նա, ով փոխանցում է իրավունքը, ուզում է, որ աշխատանքը արվի միայն այնպես, ինչպես ինքն է արել մինչ այդ:
Պարտականությունների փոխանցման քայլերը
- Նկարագրեք աշխատանքը
- Ընտրեք անհատին կամ խումբը
Մարդու կամ մարդկանց փորձառությունը, գիտելիքները և հմտությունները
Մարդու կամ մարդկանց աշխատանքի ոճը
Մարդու կամ մարդկանց զբաղվածության աստիճանը - Գնահատեք կարողությունները և կարիքները
- Բացատրեք պատճառները
- Սահմանեք ակընկալվող արդյունքները
- Ճշտեք պահանջվող միջոցները
- Համաձայնեցրեք ժամկետները
- Աջակցեք և հաղորդակցվեք
- Տվեք իրավիճակի Ձեր գնահատականը
Պարտականությունների փոխանցման աստիճանները
- <Արա միայն այն, ինչ քեզ կասեմ:>
- <Նկարագրիր իրավիճակը: Որոշումները ես կկայացնեմ:>
- <Նկարագրիր իրավիճակը և միասին որոշում կկայացնենք:>
- <Նկարագրիր իրավիճակը և ասա թե ինչ օգնություն ես ինձնից ակընկալում իրավիճակը գնահատելու և կարգի բերելու համար և մենք միասին կորոշենք ինչ անել:>
- <Տուր իրավիճակի քո վերլուծությունները և առաջարկությունները և ես կասեմ՝ պետք է գնալ առաջ, թե ոչ:>
- <Որոշիր և ինձ տեղյակ պահիր քո որոշման մասին և սպասիր իմ ազդանշանին առաջ շարժվելու համար:>
- <Որոշիր և ինձ տեղյակ պահիր քո որոշման մասին և գնա առաջ մինչև չասեմ՝ կանգառ:>
- <Որոշիր և գործիր:Ինձ տեղյակ պահիր թե ինչ արեցիր և ինչ եղավ:>
- <Որոշիր և գործիր: Դու կարիք չունես ինձ հետ ճշտումներ կատարելու:>
- <Որոշիր ինչ ես անելու և ղեկավարիր գործընթացը: Հիմա սա քո պարտականությունն է:>
Comments
Post a Comment