Զարգացման ծրագիրը գրելով դժվար աշխատանքը ոչ թե ավարտվում է այլ՝ սկսվում: Սկսվում է զարգացման ծրագրում նախատեսված նպատակների իրականացումը: Զարգացման ծրագրում այդ նպատակները սահմանված են ավելի ընդհանուր ձևով և առանց հստակ ժամկետներ սահմանելու: Այդ ժամկետները սահմանում է դպրոցի տնօրենը՝ տարեկան աշխատանքային պլանը գրելիս: Դրանով տնօրենը պլանավորում է զարգացման ծրագրի կատարումը և որոշում հմնական կատարողներին:
Զարգացման ծրագրի կատարումը ապահովելու համար, մինչև սեպտեմբեր, անհրաժեշտ է մշակել և հաստատել դպրոցի աշխատանքների տարեկան պլանը: Տարեկան պլանը ունի կարևոր բաղադրիչներ.
Զարգացման ծրագրի կատարումը ապահովելու համար, մինչև սեպտեմբեր, անհրաժեշտ է մշակել և հաստատել դպրոցի աշխատանքների տարեկան պլանը: Տարեկան պլանը ունի կարևոր բաղադրիչներ.
- ներդպրոցական վերահսկողություն,
- ուսուցիչների մասնագիտական զարգացում,
- ուսումնական միջավայրի զարգացում,
- ուսուցիչական, ծնողական, աշակերտական ինքնավարության զարգացում,
- դպրոցի վարչական աշխատողների միջև պարտականությունների բաշխում:
Պլանավորված աշխատանքի կատարումը ամբողջությամբ գերխնդիր է: Աշխատանքի ընթացքում տեղի են ունենում պլանավորման փոփոխություններ, որի արդյունքում աշխատանքի կատարման ժամկետները փոփոխվում են:
Տարեկան պլանով նախատեսված աշխատանքների կատարումը գնահատվում է ներքին գնահատման միջոցով: Ներքին գնահատման արդյունքում պարզվում է զարգացման պլանով նախատեսված նպատակների իրականացման աստիճանը և որակը, անհրաժեշտության դեպում կատարվում է փոփոխություն զարգացման պլանում:
Comments
Post a Comment