Ուսուցումը կազմակերպում է eTwinning ծրագրի Learning Labs նախագծի շրջանակներում: Ուսուցումը իրականացվում է հեռավար ուսուցման եղանակով: Տարածքը կազմակերպված է շատ հետաքրքիր և կան շատ հարմար գործիքներ: Այդ գործիքներից առաջինը աչքի է ընկնում http://en.linoit.com/ ԼԻՆՈ հայտարաությունների տարածքը: Այն շատ հեշտ է օգտագործել հայտարարությունների, կարծիքներ տեղադրման համար և շատ հարմար է օգտագործման մեջ: Այս գործիքը կարելի է օգտագործել և դասարնում, և սեմինարների ժամանակ, և վարչական աշխատանքը կազմակերպելիս:
Դաս 1
Ուսուցման ժամանակ ԼԻՆՈՆ մեր ուսուցիչը օգտագործում է ներկայացված նյութի մասին մեր կարծիքները հավաքելու համար: Առաջին դասը դասարանի կազմակերպման նպատակ ուներ: Մեզ առաջարկվեց դիտել մի շատ հետաքրքիր տեսանյութ և որոշել, թե ինչպիսի գործիք կնախընտրենք մենք <նվագելու> համար: Մեր ընտրության մասին մենք գրեցինք ԼԻՆՈ տարածքում:
Մեզ առաջարկվեց դիտել Քեն Ռոբինսոնի ելույթը հիմնական կարողությունների մասին և ներկայացնել, թե մեր կարծիքով որ կարողություններն է անհրաժեշտ զարգացնել աշակերտների մոտ քսանմեկերորդ դարում:
Դաս 2
Երկրորդ օրը մեզ առաջարկվեց ծանոթանալ Եվրոպական Սքուլնեթ Ակադեմիայի դասընթացին, որը ես հաճույքով արեցի: Ակադեմիայաի մի դասընթացին արդեն մասնակցել եմ և շատ հետաքրքիր նորություններ եմ իմացել կրթության և կրթության մեջ ՏՀՏ կիրառման մասին:
Երկրորդ օրը մեզ առաջարկվեց ծանոթանալ Եվրոպական Սքուլնեթ Ակադեմիայի դասընթացին, որը ես հաճույքով արեցի: Ակադեմիայաի մի դասընթացին արդեն մասնակցել եմ և շատ հետաքրքիր նորություններ եմ իմացել կրթության և կրթության մեջ ՏՀՏ կիրառման մասին:
Մեզ ներկայացվեց ուսուցչի այն կարողությունների ցուցակը, որը նա պետք է ունենա իր աշակերտների մոտ քսանմեկերորդ դարի կարողություններ զարգացնելու համար:
Մենք սովորեցինք, թե ինչ է հարցումների միջոցով կազմակերպվող ուսուցումը: Այն հնարավորություն է տալիս պասսիվ լսողից դառնալ ակտիվ քննարկող, հետազոտող և սովորող:
Դաս 3
Այս դասի թեման էր <Հաղորդակցվում ենք մայրենի լեզվով>: Մենք պետք է մի երգ ընտրեինք մայրենի լեզվով և տեղադրեինք տարածում:
Մեզ ներկայացվեցին ֆիլմեր պատրաստելու գործիքներ:
MovieMaker You can download from here. The Help link for Moviemaker can be found here.
iMovie You can download iMovie from here. The iMovie Help link can be found here.
There's a UK website about film making accessed here .
Դաս 4
Այս դասի թեման էր <Հաղորդակցվում ենք օտար լեզվով>: Մեզ ներկայացվեց Edmodo
ծրագիրը, որը ապահով ցանցային նախագիծ է: Այստեղ կարելի է ստեղծել վիրտուլ դասարաններ առանց վտանգի ենթարկելու աշակերտներին:
ծրագիրը, որը ապահով ցանցային նախագիծ է: Այստեղ կարելի է ստեղծել վիրտուլ դասարաններ առանց վտանգի ենթարկելու աշակերտներին:
Ներկայացվեց նաև (quote from Zondle website) կայքը, որտեղ աշակերտները կարող են սովորել խաղալով: Այստեղ նրանք կարող են գտնել ուսումնական խաղեր ըստ իրենց հետաքրքրությունների և խաղեր, որ դուք կարող եք պատրաստել նրանց համար:
Comments
Post a Comment