Գնահատում: Առաջին Շաբաթ:

Առաջին շաբաթ 
Դեկտեմբերի 12-ից 21-ը:

Բարև ձեզ հարգելի գործընկերներ: Այսօր մենք սկսում ենք մի հեռավար ուսուցման դասընթաց, որի թեման է ԳՆԱՀԱՏՈՒՄ: Միևնույն ժամանակ այս դասընթացը հեռավար ուսուցման կազմակերպման մի ձև է, որը կարող եք օգտագործել Ձեր դասընթացը պլանավորելու համար: Այդ պատճառով մենք հիմնական թեմային զուգահեռ միասին կմշակենք Ձեր անհատական դասընթացները: Ավարտելով մեր հիմնական աշխատանքը դուք կստանաք գիտելիքներ գնահատման վերաբերյալ և հեռավար ուսուցման դասընթաց կառուցելու հմտություններ, ինչպես նաև կունենաք պատրաստի դասընթաց, որը կվարեք ԴԿՄ ուսուցիչների համար:

Մեր նշանաբանն է ԼԻՆԵԼ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ:

Դասընթացի առաջադրանքները տրվելու են մեկ շաբաթվա համար: Եթե դուք հասնեք ավարտել աշխատանքը ավելի շուտ մի շտապեք ստանալ նորը: Ամեն երկուշաբթի կբացվի նոր առաջադրանք: Եթե դուք չեք հասցնի կատարել առաջադրանքը նշված ժամանակում, ապա կարող եք այն ավարտել մինչև դասընթացի ավարտը:

Դասընթացը կտևի 4 ՇԱԲԱԹ:

Դասընթացի երեք շաբաթը կնվիրվի գնահատմանը: Վերջին շաբաթվա ընթացքում մենք կքննարկենք և կգնահատենք ձեր կողմից ստեղծված դասընթացները:

Պադլեթների ցանկ

Քանի որ արդեն նյութը մեծանում է և կան շատ փադլեթներ, որտեղ դուք կարող եք գրանցել ձեր պատասխանները, այստեղ կլինեն հղումներ, որպեսզի հեշտությամբ տեղափոխվեք քննարկման տարածք:


Ինչպե՞ս կարելի է գնահատել հիմնական կարողությունները:

Խոսենք գնահատման մասին

Ձեր բլոգի հասցեն



ՄԱՍ 1







ՄԱՍ 2


Դուք արդեն ծանոթ եք Padlet ծրագրին: Սրա միջոցով դուք կարող եք սկսել Ձեր դասընթացը: Յաստեղ դրված հարցերին, ինչպես տեսաք, կարելի է հեշտույամբ պատասխանել: Այս տարածքը կարող եք օգտագործել Ձեր անձնական բլոգում, որտեղ Ձեր աշակերտները կգրեն իրենց հարցերը օրինակ տնային աշխատանքի վերաբերյալ և Դուք էլ կարող եք դրանց ժամանակին պատասխանել և աշակերտները կկարողանան ճիշտ կատարել տնային աշխատանքը: 

Գործնական աշխատանք 1

Մտեք Padlet էջը: 

Կարող եք մուտք գործել կարմիր տողը սեղմելով, եթե ունեք ջիմեյլ, կամ սեղմելով կապույտ տողը՝ օգտագործելով Ձեր ֆեյսբուքի տվյալները: Սա կհեշտացնի Ձեր աշխատանքը: Ես խորհուրդ եմ տալիս մտնել գիմեյլով, որովհետև հետագայում դուք ստեղծելու եք Ձեր բլոգը, որը նույնպես ջիմեյլ է պահանջելու: 

Կբացվի այս պատուհանը:


Սեղմեք Create new padlet կարմիր կոճակը վերևի աջ անկյունում: Կբացվի Փադլետի տարածքը: Տարածքի աջ կողմում դուք կտեսնեք այս սև ուղղահայաց սյունակը, որտեղ Փադլետի գործիքներն են: Ընտրեք ներքևից առաջին կոճակը և սեղմեք այն:

Կբացվի այս պատուհանը: Այստեղ դուք պետք է գրեք Ձեր հարցը TITLE տարածքում և հարցին պատասխանելու ուղեցույցը DESCRIPTION տարածքում:


Այժմ ընտրենք վերևից չորրորդ կոճակը և սեղմենք այն: Այստեղ դուք կտեսնեք տարածքը բլոգ տեղափոխելու կոդը: Այն գրված է EMBABED տարածքում: Ընտրեք սպիտակ տարածքում գրված ամբողջ կոդը և copy հրամանով պատճենեք այն: Պատճենը տեղադրեք Ձեր բլոգում:


Այժմ ցանկացած ոք կարող է պատասխանել Ձեր հարցին յացելելով Ձեր բլոգ:

Հիմա կասեք բլոգ չունենք:

Ստեղծեն այն միասին:

Մտեք https://www.google.am

Գրանցվենք և ստանանք գուգլ տարածքից օգտվելու հնարավորություն:


Սեղմեք գրանցվել կոճակը:


Սեղմեն Ստեղծեք հաշիվ տողը:


Գրանցվեք: Դուք դա կարող եք:

Այժմ դուք ունեք ջիմեյլ: Դա էլեկտրոնային փոստի տեսակ է: 


Սեղմեք նկարի կողքի ինը քառակուսիներից կազմված քառակուսին:


Սեղմեք Ավելին բառը:


 Սեղմեք Blogger նարնջագույն կոճակը և կբացվի բլոգը ստեղծելու տարածք: Գրանցեք Ձեր բլոգը: Title տողում անգլերեն տառերով գրեք ձեր բլոգի անունը:


Address տողում արտագրեք ձեր բլոգի անունը: Կբացի պատուհան, որտեղ ձեզ կառաջարկվի բլոգի հասցե: Ընտրեք այդ հասցեն և հիշեք այն: Template նկարներից ընտրեք առաջինը: Սեղմեք Create blog! նարնջագույն կոճակը:


Կբացվի այս պատուհանը, աբյց Ձեր նկարով կամ առանց նկարի, եթե Դուք դեռ նկար չեք տեղադրել: Սեղմեք distancelearningDKM տողը իմ նկարում, իսկ Ձեր բլոգի անունով տողը Ջեր էջի վրա:


Այստեղ՝ ձախ սյունակում սեղմեք New post! կոճակը, որպեսզի ստեղծեք նոր գրառում:


Կբացվի գրառում կատարելու տարածքը: Post տողում գրեք թեմայի անունը: Labels տողում գրեք Հեռավար ուսուցում: Սեղմեք Done կոճակը: Հրապարակելուց հետո կստեղծվի ցանկ, որտեղ Հեռավար ուսուցում տողը սեղմելով կկարողանաք գտնել Ձեր Հեռավար ուսուցման դասընթացները: 


Սա իմ գրած օրինակն է: Դուք էլ մի բան գրեք:


Այժմ սեղմեք վերևի ձախ անկյունում HTML կոճակը: Կբացվի կոդը: Հիշում եք մենք Padlet ծրագրում copy հրամանով հիշեցինք տարածքի կոդը: Նորից դա կրկնեք: Այս տարածքում գրվաք տեքստի տակ past հրամանով տեղադրեք այդ կոդը:


Կստացվի մի այսպիսի արդյունք: Այժմ սեղմեք Compose կոճակը վերևի ձախ անկյունում: 


Կտեսնեք, թե ինչ ստացվեց: 


Եկավ աշխատանքը ավարտելու ժամանակը: Այժմ սեղմեք Update կոճակը վերևի աջ անկյունում: Սեղմեք View blog կոճակը ամենավերևի ձախ անկյունում:


Ահա և Ձեր աշխատանքի արդյունքը:


Վերևի նկարում դրված է էջի մի հատվածը: Իրականում էջի վերևում կա մի այսպիսի տող: 


Այդ տողը copy հրամանով պատճենք և տեղադրեք այս Padlet -ում: 
Անհամբեր սպասում եմ Ձեր աշխատանքի արդյունքին:


Created with Padlet



ՄԱՍ 3
Այժմ ժամանակն է խոսել գնահատման մասին: Մենք գնահատմանը միշտ կամ շատ հաճախ մոտենում ենք սովորեցրածը գնահատելու սկզբունքով: Մենք գնահատում ենք մեր աշակերտների գիտելիքները և այդ գիտելիքները կիրառելու կարողությունը: Այդ գիտելիքները աշակերտների մեծ մասը կարողանում են կիարառել միայն այն դեպքերում, երբ նախկինում նման աշխատանք արել էին դասարանում: Ավելի քիչ թվով աշակերտներ կիրառում են իրենց գիտելիքները իրենց համար անծանոթ իրավիճակներում: Բայց այդ նոր իրավիճակները ուսուցանվող նյութի կոնտեքստում են: Երբ դուրս ենք գալիս ուսուցանվող նյութի կոնտեքստից, մեր աշակերտները դժվարանում են իրենց գիտելիքների հիման վրա ճիշ կողմնորոշվել, ճիշտ որոշումներ կայացնել, իրենց գիտելիքների հիման վրա նոր դրսևորումներ ցուցաբերել: Խոսքը սովորելու արդյքունքի մասին է, երբ աշակերտը իր սովորածը օգտագործում է իր կյանքում: Շատ հաճախ ենք հանդիպում կենսաբանությունը փայլու իմացող, բայց ձեռքերը չլվացող մարդկանց: Էլ չեմ խոսում ծխողների մասին: Սա մեծ խնդիր է, որովհետև գիտելիք ունեցող, գիտելիքը ուսումնական տիրույթում կիրառել կարողացող մարդը այն չի կարողանում դարձնել իր կյանքի առաջընթացի գործիք: Սա է պատճառը, որ հասարակությունը դժգոհ է կրթական համակարգից: Այդ պատճառով է, որ ուզում եմ խոսենք գնահատման մասին: Ես յաստեղ ձեզ եմ ներկայացնում մի նյութ, որը թարգմանել եմ անգլերենից: Իմ կարծիքով այն լիարժեք ներկայացնում է գնահատման մասին նախնական հիմնական սկզբունքները: Թարգմանության մեջ սխալներս չտեսնելու կտաք: 

Հիմնական կարողությունների գնահատման սկզբունքները
Կարողությունների գնահատումը ունի որոշակի սկզբունքներ որոնք պետք է իմանալ գնահատելու համար սովորողների կողմից իրենց գիտելիքների և կարողությունների կիրառումը իրական կյանքի խնդիրները լուծելիս: Կա գնահատման երեք մոտեցում: Առաջինը թվանշանային գնահատումն է որն այլ կերպ անվանում են սովորելու գնահատում: Թվանշանային գնահատումը հիմնված է թեստերի կամ քննությունների վրա որոնք օգտագործվում են ամփոփիչ գնահատումների ժամանակ: Դրանք թեստեր են որ աշակերտները գրում են տվյալ թեման ավարտելուց հետո, ուսումնական տարվա վերջում կամ միջնակարգ դպրոցն ավարտելիս: Երկրորդ մոտեցումը ուսուցանող գնահատումն է, որն այլ կերպ անվանում են գնահատում՝ սովորելու համար: Ուսուցանող գնահատումը տվյալ պահի գնահատում է, որն ուսուցիչներն օգտագործում են հասկանալու համար թե սովորողները ինչքանով են հասկացել նոր նյութը կամ ինչքանով են պատրաստ յուրացնել նոր կարողություն, մյուս կողմից տրամադրել աշակերտներին բացատրություն, թե նրանք էլ ինչ պետք է անեն, որպեսզի հասնեն սովորելու նպատակներին: Ուսուցիչը կարող է փոխել ուսուցման մոտեցումները ապահովելու համար սովորելու կարիքները ավելի արդյունավետ: Գնահատումը համարվում է ուսուցանող, երբ աշակերտները հասնում են դրված նպատակներին: Եվ թվանշանային և ուսուցանող գնահատումը կենտրոնացված են այն բանի վրա, թե արդյոք աշակերտը հասել է սովորելու նպատակներին, որոնք նկարագրված են ծրագրերում և չափորոշիչներում: Այս գնահատման ձևերը ունեն որոշակի չափանիշներ որոնցով հնարավոր է չափել սովորելու գործընթացը:
Գնահատման երրորդ տեսակը՝ աշակերտների ինքնագնահատումն է, որը կենտրոնացված է աշակերտի անհատական զարգացման վրա: Այն համապատասխանում է այն հիմնական կարողություններին, որոնք չունեն նախորոք սահմանված ուսումնական նպատակներ, ինչպիսիք են ստեղծագործությունը, նախաձեռնությունը կամ զգացմունքների կառուցողական կառավարումը: Անկախ նրանից թե գնահատման որ եղանակն է օգտագործվում գնահատումը պետք է լինի հավաստի և արդար:
  • Հավաստի նշանակում է, որ գնահատումը արդյունավետ չափում է այն ինչ պետք է չափի:
  • Արդար է երբ հաշվի է առնում այն հանգամանքները որոնք կարող են ազդեցություն ունենալ գնահատման վրա, ինչպիսիք են աղմկոտ միջավայրը, ինչը կարող է խանգարել կենտրոնանալ կամ երբ մի խմբի նկատմամբ վերաբերմունքը տարբերվում է մյուս խմբի վերաբերմունքից, օրինակ՝ աղջիկների և տղաների խմբեր:
Հիմնական կարողությունների գնահատումը անկախ նրանից թե որ ձևն է կիրառվում պետք է արտացոլի աշակերտների
  • Հիմնավորումները
  • Փոխկապակցությունների հասկանալը
  • Բարդ առաջադրանքներ կատարելու կարողությունը
  • Այնպիսի վիճակները, ինչպիսիք են հետաքրքրասիրությունը և սովորելու նպատակադրումը:
Ավելի ավանդական գնահատման եղանակները, որոնք չափում են գիտելիքի կոնկրետ չափը, արդյունավետ չեն չափելու համար թե կարող են արդյոք աշակերտները տարբեր գաղափարների միջև կապերն տեսնել խնդիրները լուծելիս, կամ ինչպիսին է նրանց վերաբերմունքը սովորելու նկատմամբ: Թվանշանային գնահատման նոր ձևերը ինչպիսիք են թղթապանակները, ՏՀՏ-ի վրա հիմնված գնահատումները թույլ են տալիս չափել, թե ինչպես են աշակերտները մտավոր իրականացնում բարդ գործընթացներ:
Դասարանում օգտագործվող ուսուցանող գնահատումը ավելի լավ է հարմարեցված հիմնական կարողություններ սովորացնելու համար: Ուսոցանող գնահատման միջոցով ուսուցիչները կարող են բացահայտել թե ինչքան լավ են աշակերտները հասկացել բարդ նյութը որոշակի հարցերով կազմակերպված քննարկումների միջոցով: Հարցերը պետք է ընդգրկեն ուսուցանվող նյութի բովանդակությունը: Ուսուցիչները պետք է խուսափեն այո կամ ոչ հարցերից, կամ այնպիսի հարցերից, որոնք կարող են առաջացնել սթրես: Ուսուցիչները աշակերտներին պետք է տրամադրեն հետադարձ վերլուծություն կոնկրետ առաջարկություններով, թե աշակերտները ինչ պետք է անեն իրենց աշխատանքը բարելավելու և կրթական նպատակներին հասնելու համար: Ուսուցիչը պետք է աշակերտին տրամադրի այնքան շատ կամ այնքան քիչ տեղեկատվություն ինչքան աշակերտին պետք է հաջորդ քայլը կատարելու համար:
Այս բոլոր հնարները նպաստում են բարձր կարգի մտածողության զարգացմանը: Աշակերտները կարող են զարգացնել ավելի մեծ ինքնուրույնություն սովորելով գնահատել իրենք իրենց առաջընթացը, որոշակի հիմնական կարողությունների նպատակների իրականացման մեջ կամ իրենց անհատական առաջընթացը զարգացնելով, եր ձեռք են բերում այնպիսի կարողություններ, ինչպիսիք են ստեղծագործությունը և նախաձեռնությունը: Այստեղ թղթապանակներով գնահատումը օգնում է աշակերտներին տեսնելու զարգացումը ժամանակի ընթացքում: Գնահատման ցանկացած տեսակ ավելի արդյունավետ է եթե հիմնաված ժամանակի ընթացքում մի քանի անգամ կատարված չափումների վրա:
Ընթերցելուց հետո խնդրում եմ կատարել ստորև տրված առաջադրանքը:



Այսօր կրթությունը ամբողջ կյանքի ընթացքում առաջընթացի, կյանքի, կենսամակարդակի բարելավման լավագույն և կարևորագույն գրավականն է: Կրթությունը չի ավարտվում դպրոցում կամ համալսարանում: Այն շարունակվում է ամբողջ կյանքում: Սովորում են բոլորը՝ և աշախատասեր և ծույլ մարդիկ: Կյանքի ընթացքում նրանք ձեռք են բերում որոշակի հմտություններ, որոնք նրանց օգնում են ապրել: Նրանք, ովքեր ծույլ են, չեն սովորում ուրիշի փորձը, սովորում են իրենց կյանքի փորձից: Բնական է, որ դա շատ փոքր փորձառություն է և մարդու համար լուրջ առաջընթաց ապահովել չի կարող: Այլ բան է, որ իրենք դա չգիտեն:
Բայց այդ մասին գիտեն ուսուցիչները և անում են ամեն ինչ, որ երեխաները գիտելիքը սովորեն կիրառել: Իսկ ինչ է տեղի ունենում, երբ երեխաները սովորում են իրենց գիտելիքը կիրառել միայն այդ առարկայի տիրույթում: Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ դժվարություններ են ունենում մեր աշակերտները տարրական դպրցից 5-րդ դասարան փոխադրվելով: Նրանց մի մասը դժվարանում է մայրենի լեզվով կարդալ և հասկանալ կարդացածը՝ այլ առարկաներ սովորելիս: Ինչու: Որովհետև տարրական դպրոցում մենք սովորեցնում ենք Հայոց լեզուն Հայ գրականությունը կարդալու համար: Մեր աշակերտները ունեն հմտություն տվյալ առարկայից, բայց չունեն հմտություն այն կիրառել հաղորդակցվելիս, որոշումներ կայացնելիս, ուսուցում կազմակերպելիս և այլն: 
2006 թվականին Եվրոպայում առանձնացվեցին 8 հիմնական կարողություններ, որոնք իրենց մեջ ընդհանրացնում են գիտելիքը, հմտությունները և արժեքային համակարգը, որոնք անհրաժեշտ են անձի ձևավորման, ակտիվ քաղաքացիության, սոցիալական ներգրավման և աշխատունակության ապահովման հայմար: 



Դրանք են.
  • հաղորդակցությունը մայրենի լեզվով,
  • հաղորդակցությունը օտար լեզվով,
  • մաթեմատիկական կարողությունները և բնագիտության և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների կարողությունները,
  • թվային կարողությունները,
  • սովորել սովորելը,
  • սոցիալական և քաղաքացիական կարողությունները,
  • նախաձեռնության և ձեռներեցության կարողությունը,
  • մշակութային իրազեկվածությունը և ինքնաարտահայտումը
1. Ինչու՞ է անհրաժեշտ գնահատել հիմնական կարողությունները:

Հիմնական կարողությունները գնահատել անհրաժեշտ է սովորողների կարողությունները արձանագրելու և դրանք զարգացնելու համար: Դա կօգնի կատարել փոփոխություններ ոչ միայն այն բանում, ինչ ուզում ենք սովորեցնել, այլև ինչպես պետք է սովորեցնել և արդյունքում ինչ պետք է սովորել և ինչպես պետք է սովորել:

2. Ի՞նչ հանգամանքներ պետք է հաշվի առնենք հիմնական կարողությունները գնահատելու որոշում կայացնելիս:

Հիմնական կարողությունների գնահատումը ներառում է արդյունքների գնահատում: Այդ պատճառով պետք է հաշվի առնել գնահատման ժամանակ կիրառվող գործիքների համապատասխանությունը, հավաստիությունը և արդարությունը:



3. Ինչպե՞ս կարելի է գնահատել հիմնական կարողությունները:

Օգտագործվում են մի շարք ձևեր հիմնական կարողությունների գնահատման համար՝ թեստեր, հարցաթերթիկներ, կատարողականի վրա հիմնված գնահատում և ուսուցչի, աշակերտի զույգի և աշակերտի ինքնագնահատման ձևով գնահատում: Առավել ճշգրիտ ձևով աշակերտի ուսումնառության գնահատման համար ուսուցչին անհրաժեշտ է գնահատել սովորողներին որոշակի ժամանակաշրջանում, օգտագործելով տարբեր գնահատման մեթոդները (Looney, J, 2009, Baker, E, 2003):

4. Հիմնական կարողությունների գնահատման ձեր համակարգի ձևավորումը


Շարունակելի
































Գրականություն

chrome-extension://ecnphlgnajanjnkcmbpancdjoidceilk/http://keyconet.eun.org/c/document_library/get_file?uuid=2ba7847f-b335-4aa6-9d57-bad7c441aedd&groupId=11028

Comments