ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԴԵՄ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ․․․

Ֆեյսբուքում կազմակերպեցի հարցում, որտեղ խնդրեցի պատասխանել <ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԴԵՄ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ․․․> հարցին ընտրելով պատասխաններից մեկը, կամ մի քանիսը, կամ գրելով սեփական պատասխանը։
Ամենից շատ ձայներ են տրվել (15 և 13) <շատ է, ժամանակը չի բավարարում> և <Երեխաների համար ազատ ժամանակ չի մնում> պատասխանները։ Կարծում եմ, որ երկու պատասխանն էլ խոսում է այն մասին, որ տրված տնային աշխատանքը ծավալով մեծ է և բարդ, որի պատճառով աշակերտները շատ ժամանակ են ծախսում դրանք կատարելու վրա և ոչ միշտ են կարողանում բոլոր առաջադրանքները կատարել։ Մյուս պատճառը, որ աշակերտները չեն ցանկանում կատարել տնային աշխատանքը այն է, որ տնային աշխատանքի նպատակ անհասկանալի է նրանց համար։
1․ Ինչու՞ է տնային աշխատանքը շատ։ 
ա․ Ուսպլանով նախատեսված գրեթե բոլոր առարկաները հանձնարարում են տնային աշխատանք՝ սովորել պատմել և/կամ լուծել խնդիրներ, վարժություններ, գրել շարադրություն և այլն։ 
բ․ Դասացուցակը կազմված է սխալ և նույն օրը կան <դժվար> 2-3 առարկա, որոնց տնայինները բարդ են։ 
գ․ Ուսուցիչները չեն հասցնում կատարել առարկայի ծրագիրը և չյուրացված նյութը հանձնարարում են տնային աշխատանք, որը հիմնականում չի կատարվում։ 

2․ Ինչու՞ աշակերտները չեն հասկանում տնային աշխատանքի նպատակը։ 
ա․ Որոշվետև նրանք դասի ժամանակ չեն հասկացել, յուրացրել նոր դասը։ Դա տեղի է ունենում առարկայի ծրագրի ծանրաբեռնվածության, ուսուցչի կողմից նյութը լավ չմատուցելու, բոլոր աշակերտներին դասին ներգրավել չկարողանալու պատճառով։ 
բ․ Որոշվհետև ուսուցիչը չի ներկայացնում աշակերտներին նոր թեման սովորելու նպատակը։ Աշակերտները չեն պատկերացնում, թե սովորածը որտեղ և երբ են օգտագործելու։ 
գ․ Որովհետև ուսուցիչը աշակերտներին չի ներկայացնում տնային աշխատանքի նպատակը և տնային աշխատանք, որը ինքնուրույն աշխատանք է, հաջորդ դասին իր շարունակությունը չի ստանում։ Այս ամենը ծրագրային և մեթոդական խնդիրներ են և նոր չափորոշիչներով պետք է կարգավորվեն, ստանան իրենց լուծումները։
Հետազոտությունների արդյուքնում փորձագետները (Classroom Instruction That Works, 2nd ed.) առաջարկում են հետևյալ խորհուրդները․

  • Միշտ հարցրեք. «Ի՞նչ կսովորեք այս տնային առաջադրանքից»: Ձեր հանձնարարած տնային աշխատանքի նպատակը պետք է լինի գիտելիք և հմտություն ստանալը: 
  • Հանձնարարեք տնային առաջադրանքներ՝ սովորողներին իրենց գիտելիքները և գործնական հմտությունները խորացնել օգնելու համար, որպեսզի նրանք ավելի արագ կամ ավելի փորձառու դառնան: 
  • Ստուգելու համար, որ հասկանաք, թե սովորողները ունա՞կ են ինքնուրույն կատարել առաջադրանքները, նախքան նրանց ծնողները կհորդորեն կատարել դրանք: 
  • Երբ սովորողները վերադառնում են տուն, կա՞ արդյոք նրանց համար ապահով և խաղաղ տեղ իրենց տնային աշխատանքները կատարելու համար: Ուսուցիչներ համարում են, որ իրենց աշակերտների տնային միջավայրերը այդպիսին չեն: Հնարավո՞ր է, որ աշակերտն իվիճակի լինի տնային աշխատանքներն ավարտել նման միջավայրում: 
  • Երբ աշակերտներին տնային հանձնարարություն եք տալիս, իմանալով, որ նրանք կկարողանան կատարել իրենց առաջադրանքը, բայց սխալներով, աշակերտները դա անարդար են համարում: 
  • Հաշվի առեք, որ ծնողները և խնամակալները ձեր դաշնակիցներն են, երբ խոսքը վերաբերում է տնային աշխատանքին: Հասկացեք նրանց սահմանափակումները և, երբ տնային պայմանները խնդրահարույց են, ծնողները չունեն ժամանակ կամ բավարար գիտելիք իրենց երեխային օժանդակելու համար, դիտարկեք աշակերտներին աջակցելու այլընտրանքային մոտեցումներ (օրինակ ՝ լրացուցիչ օգնություն ծնողներին):

Խնդրում եմ պատասխանել հարցին ընտրելով պատասխաններից մեկը, կամ մի քանիսը, կամ գրելով սեփական պատասխանը։
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԴԵՄ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ․․․
շատ է, ժամանակը չի բավարարում
Added by you
Voters for this option
Երեխաների համար ազատ ժամանակ չի մնում
Added by Lilit Nazaryan
Voters for this option
ինձ ոչ մի օգուտ չի տալիս
Added by you
Voters for this option
Հասարակությունը ստեղծեց դպրոցը, որպես ինստիտուտ՝ տանը ուսուցում չանելու նպատակով
Voters for this option
ինձ դրա համար չեն գնահատում
Added by you
Voters for this option
Մեկնաբանություններ

Comments