«Անգլիայի պատմություն» թեմայի ուսուցում օգտագործելով համացանցը:

Ուսումնական նախագիծ ավագ դպրոցի հումանիտար հոսքի անգլերեն լեզվի խորացված ուսուցման ենթահոսքերի համար:

«Անգլիայի պատմություն» թեմայի ուսուցում օգտագործելով համացանցը:

Նախագծի նպատակը

· Սովորեցնել ուսուցիչներին կազմակերպել ուսուցում համացանցի միջոցով` օգտագործելով wiki օնլայն տարածքը:

· Սովորեցնել աշակերտներին սովորել wiki տարածքում:

Նախագծի խնդիրները


· Նախապատրաստել wiki տարծքը:

· Գրանցել ուսուցիչներին և աշակերտներին:

· Ուսուցիչներին ծանոթացնել «Անգլիայի պատմություն» թեմայի նյութերին:

· Ուսուցիչների հետ մշակել անգլերեն լեզվով պատմություն համացանցում դասավանդելու դասընթացը:

· Wiki-ում տեղադրել դասընթացը և անհրաժեշտ հանձնարարությունները:

· Աշակերտներին ծանոթացնել wiki տարծքին:

· Կազմակերպել ուսուցումը:

· Կատարել ընթացիկ գնահատում:

· Կազմակերպել նախագծի հանձնումը:

· Կատարել նախագծի գնահատում:

Նախագծի մասնակիցները կսովորեն

· Պլանավորել և իրականացնել ուսուցում համացանցում:

· Սովորել համացանցում:

· Պլանավորել և իրականացնոլ ուսումնական նախագծեր:

· Կատարել նախագծերի գնահատում:

Նախագծի տևողությունը

2010 հունվար-մայիս

Նախագծի մասնակիցները

· Երևանի թիվ 198 ավագ դպրոց:


Մանրամասն ...


Դասի օրինակ

Քայլ 1.
Ուսուցիչը աշակերտներին առաջարկում է դիտել BBC A History Of Britain (Revolutions) Part1 դասը:


Քայլ 2.

Ֆիլմը դիտելուց հետո ուսուցիչը առաջարկում է աշակերտներին կազմել դիտումի ժամանակ իրենց դժվարությունների ցուցակը wiki-ում:

Աշակերտները ծանոթանում են իրենց դժվարությունների ցուցակին և փորձում ֆորումում ուսուցչի օգնությամբ գտնել դժվարությունների պատճառները և դրանց հաղթահարման ձևերը: Ենթադրում եմ, որ նրանք կարող են դժվարանալ

  • անծանոթ բառերից,
  • անծանոթ առոգանությունից,
  • խոսքի արագությունից,
  • նոր սովորելու եղանակից:

Քայլ 3.

Ուսուցիչը աշակերտներին առաջարկում է մեկ անգամ ևս դիտել ֆիլմը, դուրս բերել անծանոթբառերը, արտահայտությունները և wiki-ում կազմել անծանոթ բառերի ցուցակը, դրանց թարգմանությունները:

Քայլ 4.

Երբ արդեն հաղթահարվել են դժվարությունները, ուսուցիչը առաջարկում է աշակերտներին wiki-ում ներկայացնել Բրիտանիայի պատմության ներկայացված հատվածի գործող անձանց: Ֆորումում աշակերտները քննարկում են այդ անձանց դերը Բրիտանիայի պատմության այդ փուլում:

Քայլ 5.

Ուսուցիչը առաջարկում է աշակերտներին մեկ անգամ ևս դիտել ֆիլմը և համեմատել Բրիտանիայի պատմության այդ դրվագը Հայաստանի նմանատիպ որևէ դրվագի հետ: Աշակերտները ստանում են հանձնարարություն wiki-ում կազմել նմանությունների և տարբերությունների աղյուսակը:

Քայլ 6.

Աշակերտները ստանում են հանձնարարություն կազմել Բրիտանիայի և Հայաստանի պատմությունների համեմատական զեկուցում ppt ծրագրով և տեղադրել այն wiki-ում:

Կարդացեք նաև

Блоги учителей английского языка

Дмитрий Никитин - http://nikitindima.name/

Cornflower (English Language Teachers community) - http://engteachtallinn.blogspot.com/

Shamrock - http://shamrocklynx.blogspot.com/

Elista Access School - http://elista-access.blogspot.com/

Comments