Րաֆֆի՝ Սամվել

http://www.eanc.net/EANC/library/Fiction\Original\Raffi\Samvel.htm?page=1&interface_language=am

Այս հատվածը քննարկելու համար ստեղծված է wiki: Կարող եք միանալ մեր քննարկումներին:

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱԳԱՎՈՐ

Երկիրը լեռնային էր:

Լեռնային անընդհատ շղթաները, իրանց բազմաթիվ ճյուղավորությամբ, կտրատել էին անհավասար մակերևույթը, կազմելով մի հսկայական ցանց: Այդ ցանցի մանր և անձուկհյուսվածքի մեջ սեղմված էին խորին ձորեր, մթին հովիտներ և նեղ դաշտեր: Այդ ձորերը, այդ հովիտները, այդ դաշտերը ներկայացնում էին մի-մի գավառ, որ բաժանված էինբնական սահմաններով:

Լեռնային ցանցի հյուսվածքի թվով բազմանում էր և գավառների թիվը: Որքան շատ մասնատված էր երկրի մակերևույթը, այնքան շատ տրոհվում էին և գավառները: Այդպատճառով հայոց աշխարհը այն անզուգական երկրներից մեկն էր, այնքան փոքր տարածության վրա` ունեն այնքան բազմաթիվ գավառներ:

Գավառները բոլորովին անջատված էին միմյանցից և համարյա զուրկ էին հաղորդակցությունից: Լեռը անմատչելի պատնեշ էր դրել նրանց մեջ, իսկ ձորը` անանցանելիխրամատ:

Մարդը մեծ դժվարություններ ուներ բնության խստություների հետ մաքառելու:

Ապառաժների կուրծքի վրայով, ներքևում անդնդային խորություն, որտեղից հազիվ լսելի էր լինում անցնող գետի խուլ դղրդյունր, — վերևում` քարշ ընկած ժայռեր, որ ամենրոպե սպառնում էին խորտակվիլ և ամեն ինչ ծածկել իրանց ահարկու փլատակների ներքո, — բնության այդ սոսկալի կատաղության մեջ մա՛րդը, լեռնային մարդը, միայն նա՜կարողացել էր յուր համար ճանապարհ բաց անել և մրցել վայրենի այծյամների հետ:

Տեղ-տեղ հաղորդակցությունը կտրում էին մթին, անթափանց անտառները: Նրանց մեջ մարդիկ աճում էին հսկա ծառաստանի հետ, կերակրվում էին նրանց պտուղներով ևիրանց սաղարթախիտ աշխարհի սահմաններից դուրս` մի այլ աշխարհ չէին ճանաչում:

Այդ անտառներին մերձենալիս մարդիկ այնքան չէին վախենում գազաններից, որքան նրանց մեջ որջացած բնակիչներից:

Լեռների և անտառների հորինած դժվարությունների պակասը, հաղորդակցության վերաբերությամբ, լրացնում էին գետերը: Նրանք անցնում էին խորին, քարեղեն հատակիվրայով և երկու կողմից պարիսպների նման բարձր, ժայռոտ եզերքի միջով: Սեղմված իրանց նեղ ափերի մեջ, կատաղությունից գոռում, գոչում, որոտում էին նրանք և փրփրագեղհորձանքներով զարկվում էին անխորտակելի ապառաժներին, որ փոքր-ինչ լայնացնեն իրանց ուղին, որ փոքր-ինչ ազատ ընթացք ստանան: Երասխի ահարկու «սահանքները»ամեն մի ճանապարհորդի վրա սարսափ էին ձգում:

Լեռների և ձորերի անձկության մեջ հայոց գետերը անհամբեր էին նավարկության: Նրանք թույլ էին տալիս իրանց վրա նավակներ այն ժամանակ միայն, երբ դուրս էին գալիսկիրճերի և փապարների խորքից, երբ ընթանում էին հարթ դաշտերի միջով և երբ խաղաղ ու հանդարտ հոսանքով մոտենում էին ծովերին:

Հայոց գետերի հինգ մեծամեծ նահապետներըՏիգրիս, Եփրատ, Կուր, Երասխ, Փասիսանհամբեր էին և կամուրջների արհեստը դեռ անզոր էր զսպել նրանց յուր հոյակապկամարների ներքո: Այդ էր պատճառը, որ Օգոստոս կայսրի կառուցած կամուրջը Երասխի վրա համարվեցավ մի հրաշալիք, որ առիթ տվեց Վիրգիլիոսի երգերին: Իսկ պարսիցԿյուրոս թագավորի կառուցած կամուրջը նույն գետի վրա համարվեցավ աստուծո գործ: Արտաշատ քաղաքի մոտ գտնվող ամենահին կամուրջը, որ կոչվում էր Տափերական,սկզբում տոփերի մի շարվածք էր, որ պահվում էր միայն գետի խաղաղ ժամանակը:

Հաղորդակցության ոչ սակավ արգելք էր լինում ձմեռը` Հայոց աշխարհի երկարատև ձմեռը:

Դեռ հոկտեմբեր ամսում շատ տեղերում, մանավանդ բարձրավանդակների վրա, թանձր ձյունը ծածկում էր հովիտները, լցնում էր ձորերի խորքերը, անհետացնում էր բոլորճանապարհները և կտրում էր ամեն հարաբերություն: Ճանապարհորդները, երկար ձողերը ձեռքներին բռնած, այնպես էին շրջում, որպեսզի ձյունի հյուսի տակ ծածկվելուժամանակ, ձողերի գլուխը դրսում մնալով, խնդրակները գիտենային, որ տակումը մարդիկ են թաղված: Այդ ձողերը ունեին և այլ հարմարություններ: Նրանց վրա հենվելովթռչում էին խորին վիհերից և նրանցով ձյունի տակից ծակ էին բաց անում շունչ առնելու համար:

Ձյունի վտանգներին ենթարկվում էին ոչ միայն հասարակ մահկանացուներ, այլ թագավորներն անգամ:

Սանատրուկ թագավորը, տղայության ժամանակ, երեք օր և երեք գիշեր մնաց ձյունի տակ, յուր դայակի գրկում: Խնդրակների սպիտակ շունը գտավ նրանց և հսկեց նրանց մոտայնքան ժամանակ, մինչև մարդիկ եկան և դուրս հանեցին: Տիրան Ա թագավորը բոլորովին անհետացավ ձյունի հյուսի տակ, նրան գտնել չկարողացան: Քսենոփոնը հունաց տասնհազարի հետ` հայոց երկրով անցնելու միջոցին սառցրեց յուր զինվորների ոտներն ու ձեռքերը, թեև ձմեռը դեռ նոր էր սկսվել: Յուր բանակի ձիաների ոտներն անգամ պատեց նատաք պարկերի մեջ, բայց հնար չեղավ ցրտից ազատելու: Արտավազդ Ա-ի օրերում հայոց ձմեռը կոտորեց Անտոնիոս հռոմայեցու զորքերից 8000 հոգի, երբ նա վերադառնում էրպարսից արշավանքից:

Սարսափելի էր հայոց բուքը, բորեասը:

Դառնաշունչ քամին կատաղաբար տեղափոխում էր ձնային ահագին բլուրներր և օդը մթնեցնում էր սառցային թանձր փոշիով: Այդ օրհասական րոպեներում ամեն շնչավորթաքստի տեղ էր որոնում: Մեծ ճանապարհների վրա, վտանգավոր տեղերում, քարավանների պատսպարության համար` շինված էին հատուկ պանդոկներ: Բայց այդփոթորիկների միջոցին` խիստ սակավ էր պատահում, որ քարավանը ժամաներ յուր փրկության իջևանին: Շատ անգամ մի քանի քայլ հեռավորության վրա ծածկվում էր ձյունիթանձրության ներքո:

Լեռնային կողմերում տարվա համարյա կես մասը շինականները իրանց անասունների հետ ապրում էին ձյունի տակ, մթին, գետնափոր խրճիթներում: Այդ ստորերկրյախորշերում թե՜ տերը և թե՜ անասունը բավական պաշար ուներ: Բայց սովը և անասունների կոտորածը միշտ անխուսափելի էր դառնում, երբ ձմեռը սովորականից ավելի երկարէր տևում: Ջուրը ստանում էին նրանք հալեցրած ձյունից, իսկ անասունների համար ճարակ չէին գտնում:

Գարնան արեգակը բերում էր յուր ջերմության հետ հեղեղներ: Պղտոր, աղմկալի վտակներով լցվում էին ձորերը և հաղորդակցությունը ավելի դժվարանում էր: Այդ ժամանակ,սարերի ստորոտներում, սպիտակ, ձյունապատ տափարակները սկսում էին հետզհետե սևանալ և ապա ծածկված էին սքանչելի կանաչազարդությամբ: Ծիծեռնակի ձայնի հետ`լսվում էր նորածին գառնուկների պառանչը: Հովիվները իրանց վրանները զետեղում էին ծաղկազարդ արոտամարգերի վրա:

Ժամանում էր ամառը:

Սարերի ներքևում, տափարակների վրա հասունանում էր նուռը, թուզը, ձիթենին: Ոսկեգույն սաթի նման փայլում էին խաղողի ողկույզները: Եվ շիկահեր կույսի գիսակների նմանծփում, ծածանվում էին ծանրացած հասկերը: -Իսկ այնտեղ, վերևում, բարձրությունների վրա, դեռ նկարված էին ճերմակ գագաթները, և լայն, թանձրախիտ շերտերով մնում էրանշարժ սառնամանիքը ապառաժների հավիտենական խոռոչների մեջ:

Հովիտների մեջ, ցած և դուրան տեղերում ամառային տոթն ու տապը ավելի անտանելի էր լինում, քան ձմեռնային ցուրտը: Արեգակը այրում էր, երկինքը կրակ էր թափում:Մարդիկ, որ սովորած էին ձմեռվա ցրտից պատսպարվելու համար թաքչիլ գետնափոր խրճիթներում, այժմ արևի կրակից ազատվելու համար իրանց անասունների հետհեռանում էին դեպի լեռների հովասուն բարձրությունները: Եվ այսպես, յուրաքանչյուր տարվա ընթացքում կատարվում էր մի տեսակ գաղթականությունջերմից դեպիցուրտը, իսկ ցրտից դեպի ջերմը: Բայց ամեն մի հասարակություն յուր գավառի սահմաններից չէր դուրս գալիս:

Բնության այս տեսակ խիստ, միմյանցից տարբեր և միմյանց հակառակ ծայրահեղությունները ստեղծեցին նույնպես խիստ և ծայրահեղ բնավորություններ: Այդ էր պատճառը, որհայոց աշխարհի բարքը, վարքը, սովորությունները, կենցաղավարության եղանակը և առհասարակ նրա հասարակական կազմակերպությունը` յուր բոլոր երևույթներով`հետևանք էր երկրի բնական պայմանների:

Գետերը, մեծամեծ լճերը, լեռնային շղթաները իրանց բազմաթիվ ճյուղավորությամբ` կտրատեցին երկրի մակերևույթը, ստեղծելով բազմաթիվ մանր մասնիկներ, որոնցյուրաքանչյուրը ներկայացնում էր մի-մի գավառ, որ բաժանված էր բնական սահմաններով:

Տրդատի օրերում գավառների թիվը հասնում էր 620-ի: Իսկ Արշակ Բ-ի օրերում նրանց թիվը հասնում էր մինչև 900-ի:

Նրանցից յուրաքանչյուրը մի-մի իշխանություններ էին, որ ապրում էին իրանց տարբեր կյանքով և տարբեր սովորություններով, որքան տարբերվում էր մի գավառ մյուսից յուրտեղական պայմաններով:

Անշարժությունը, հաղորդակցության դժվարությունը, ինչպես տեսանք վերևում, ավելի ևս զարգացնում էին նրանց մեջ տեղական հատկանիշ առանձնությունները: Երկրիանփոփոխ դրությունը պահպանում էր անփոփոխ սովորություններ: Դրա հետևանքը լինում էր կրթության և հառաջադիմության դանդաղկոտությունը: Մի գավառացի մյուսգավառացու լեզուն չէր հասկանում, թեև երկուքն էլ եղբայրներ էին:

Շահերի տարբերությունը առաջ էր բերել և իշխանության տարբերություններ: Ամեն մի գավառ յուր առանձին կառավարությունը, յուր օրենքներն և ավանդություններն ուներ:

Այդ իշխանությունները կոչվում էին նախարարություն:

Որքան գավառներ կային, այնքան և նախարարություններ կային: Դարերի ընթացքում, զանազան քաղաքական հանգամանքների պատճառով նրանց թիվը կամ ավելանում էր,կամ պակասում էր:

Նախարարությունների ներկայացուցիչները կոչվում էին նախարար:

Ամեն մի նախարար յուր երկրի բացարձակ տերն էր: Նրա իշխանությունը ժառանգաբար անցնում էր սերունդից սերունդ:

Նախարարների հարաբերությունները դեպի Հայաստանի արքան ստորադասական էր: Նրանք վճարում էին արքունի գանձարանին մի որոշյալ հարկ, պարտավորված էին որոշթվով զորք պահել, պատերազմի ժամանակ օգնել թագավորին, իսկ խաղաղության ժամանակ` պահպանել տերության սահմանները: Յուրաքանչյուր նախարար հսկում էր այնսահմանների վրա, որ մոտ էր յուր իշխանության երկրին:

Արտաշես Բ-ն առաջինը եղավ, որ նախարարությունների սահմանները որոշեց, գծերի վրա քարյա սյուներից նշաններ դրեց և յուրաքանչյուրի ժառանգության չափըարձանագրեց արքունի դիվանագրքերի մեջ: Իսկ Տրդատ Մեծը որոշեց նրանց պարտավոիությունները երկրի սահմանագլուխները պահպանելու վերաբերությամբ:

Առհասարակ Հայաստանի սահմանների մոտ եղած նախարարությունները ավելի ընդարձակ և ավելի զորեղ էին, քան թե կենտրոնում կամ, որպես կոչվում էր, միջնաշխարհումգտնվածները: Սահմանագլխի նախարարներից ոմանք տիրում էին մի քանի գավառների:

Նախարարական տներից շատերը վայելում էին առանձին արտոնություններ` թե՜ կառավարության գործերում և թե՜ թագավորի արքունիքում: Օրինակ, թագավորիերկրորդականը ընտրվում էր Մուրացան նախարարությունից, թագավորի հանդիսավոր թագադրության օրում թագադիր ասպետը ընտրվում էր Բագրատունյացնախարարությունից, թագավորի պալատի ներքինապետը ընտրվում էր Մարդպետական նախարարությունից, զորքերի ընդհանուր սպարապետր ընտրվում էր Մամիկոնյաննախարարությունից: Կային այլ նախարարություններ ևս, որոնց արտոնական պաշտոններն էին զանազան պալատական ծառայություններ:

Ամեն մի նախարարություն, առանձին վեր առած, մի ամբողջական իշխանություն էր: Իշխում էր տոհմի ավագը, որ կոչվում էր նահապետ կամ տանուտեր: Իսկ նախարարականտան մյուս ժառանգները միայն վայելում էին երկրի հասույթները` կամ թոշակներով և կամ հողային բերքով: Դարերի ընթացքում իշխանական գերդաստանի անդամների թիվըհետզհետե բազմանալով, շատ հասկանալի է, որ երկրի հասույթները անբավարար կլինեին գոհացնելու բոլորին: Այդ դեպքում խիստ հաճախ էր պատահում, որ նախարարներընոր տիրապետություններ էին անում, խլելով իրանց դրացիների հողերը: Ներքին կռիվը և արյունահեղությունը անցնում էր սերունդից սերունդ, որ շատ անգամ պատճառ էրտալիս ամբողջ նախարարական տոհմերի բնաջինջ լինելուն: Տրդատի վախճանվելուց հետո, Բզնունյաց, Մանավազյանց և Որդունյաց նախարարները, միմյանց հետպատերազմելով, համարյա թե ոչնչացրին միմյանց ցեղերը:

Թագավորը, ըստ կալվածական ժառանգության, համարյա մի մեծ նախարար էր: Նա սեփականել էր իրան ամբողջ Արարատըերկրի սիրտը:

Արարատը, որպես արքայական կալվածք, անբաժանելի էր:

Արարատում բնակվում էր թագավորը և թագաժառանգը միայն: Իսկ արքայական տան մյուս ժառանգներից ոչ ոք իրավունք չուներ Արարատում բնակվելու: Նրանց համարորոշված էին առանձին գավառներ: Դա Արշակունիների մեջ օրենք էր:

Հաշտենից, Աղիովտի և Առբերանի գավառները իրանց բոլոր հասույթներով հատկացրած էին թագավորազների կեցության համար: Այդ երեք գավառներում նրանք այնքանբազմացել էին, որ հողերը մինչև անգամ անբավական էին նրանց վայելչությունները գոհացնելու համար: Այդ պատճառով միշտ բողոքում էին, թե իրանց տեղը նեղ է, ևթագավորից նոր հողեր էին խնդրում:

Հայոց պատմության մեջ մի նշմար անգամ չենք տեսնում, որ Արշակունի թադավորազները կառավարության որևէ պաշտոնում ընդունվեին: Նրանց չենք տեսնում և զինվորականծառայության մեջ: Նրանք դատապարտված էին մշտական անգործության: Նրանց ընծայել էին ընդարձակ գավառներ, տալիս էին գանձարանից առատ ռոճիկներ, որ վայելեն,որսորդություններով և զանազան զվարճություններով զբաղված լինեն և մի այլ փառասիրության չձգտեն: — Այդ` յուր ժամանակի քաղաքականությունն էր, որպեսզի գահինհետամուտ չլինեն: Ապրելով բոլորովին մեղկ և աննպատակ կյանքով, նրանց մեջ սպանվում էին ամեն բարձր և քաջազնական գաղափարներ:

Եվ այդպես, թագավորը սեփականել էր իրան Արարատը և թագաժառանգի հետ բնակվում էր այնտեղ` յուր մայրաքաղաքում: Մյուս թագավորազները իրավունք չունեինԱրարատում բնակություն հաստատելու: Նրանց համար նշանակված էին առանձին գավառներ:

Արշակունի թագավորազներից մեկը միայն, Արշակ Բ-ի եղբոր որդի Գնելը համարձակվեցավ բնակություն հաստատել Արարատում (Արագած լեռան ստորոտում) և յուրվարմունքով գրգռեց Արշակի կասկածանքը և նույն կասկածանքին զոհ դարձավ...

Թագավորազների բազմանալը մի կողմից, նախարարությունների բազմությունը մյուս կողմից, գրավել էին երկրի մեծ մասը և սպառում էին նրա արդյունքները ի վնաս արքունիգանձարանի:

Թագավորին մնացել էր մի գավառ միայնԱրարատը:

Մի այսպիսի պետական կազմակերպության մեջ, երբ ուժը հողի ընդարձակության և հողի վրա ապրող բնակիչների բազմութժան չափովն էր չափվում, շատ հասկանալի է, որնախարարների հավաքական զորությունը ոչ միայն կարող էր ճնշում գործ դնել թագավորի վրա, այլ նրա վիճակը ամեն րոպե կարող էր յուր ձեռքում պահել: Զորք ամեն մինախարար ուներ, և ոմանց զինվորական ուժը ավելի բարձր էր, քան Արարատյան զինվորությունը:

Մյուս կողմից, այնքան բազմաթիվ նախարարություններ, բաժան-բաժան եղած միմյանցից, որոնց յուրաքանչյուրը կենտրոնացած էր յուր մեջ, ապրում էր յուր տարբեր շահերով,ուներ յուր վաղեմի, ավանդական ինքնակայությունը, — շատ պարզ է, որ այդ մասնատյալ իշխանություններից չէր կարող կազմվիլ մի ամփոփ, ամուր, միահեծան պետություն:

Արշակունյաց վերջին թագավորները զգում էին, թե ինչ բանի մեջն է իրանց տկարությունը, և պետությունը մի ամբողջական և ուժեղ կազմության վերածելու նպատակովսկսեցին փոքր առ փոքր ոչնչացնել նախարարների իշխանությունը:

Գործերի դրությունը, շրջապատող հանգամանքները և իրանցթագավորներիհանապազ ընդհարումները նախարարների հետ, նրանց այդ բնական շավիղի մեջ դրին:

Այդ գաղափարը ծագեց Արշակունի թագավորների մեջ սկսյալ այն օրից, երբ քրիստոնեությունը մուտք գործեց Հայաստանում: Տրդատը առաջինը եղավ, որ ոչնչացրեց Սլկունյացզորեղ նախարարությունը և Տարոնը խլեց նրանցից: Բայց մեծ թագավորը, զբաղված լինելով Հայաստանի կրոնական վերանորոգության մեծ գործով, ժամանակ չունեցավիրագործելու նրա քաղաքական վերանորոգության ավելի ծանր գործը:

Տրդատ մեծի երեք հաջորդները` Խոսրով Բ, Տիրան Բ և Արշակ Բ` ավելի առաջ տարան նրա սկսած գործը:

Տրդատ մեծի որդի Խոսրով փոքրը թեև ոչ հոր հսկայական տիպարն ուներ և ոչ նրա անպարտելի քաջությունը, բայց խելացի մարդ էր: Նախարարների վերաբերությամբ ձեռքառեց նա երկու միջոցներ` խիստ և մեղմ: Խիստ էր նա, երբ Աղձնյաց Բակուր բդեշխին սպանել տվեց, նրա ցեղը ջնջեց և, նրա երկրում շատ կոտորածներ կատարելուց հետո,նրա որդի Հեշային բազմաթիվ գերիների հետ տարագրեց Աղձնիքից: Բայց նրա գործ դրած մեղմ միջոցները ավելի քաղաքագիտական էին և ավելի կորստաբեր կարող էին լինելնախարարների համար, եթե Խոսրովը երկար ապրեր: Նա թագավորեց 9 տարի միայն: Նա մտածեց` ավագ նախարարներին կապել արքունիքի հետ և պալատականզվարճություններով մեղկացնել, տկարացնել նրանց: Այդ նպատակով հրատարակեց մի նոր օրենք, որ հազարից մինչև տասն հազար (մի բյուր) զորք ունեցող նախարարներըպետք է միշտ թագավորի մոտ լինեն և նրանից չհեռանան: Եվ որպեսզի նրանց զբաղեցնե, Խոսրովը Երասխի զվարճալի ափերի մոտ հիմնեց Դվին քաղաքը, յուր արքունիքըտեղափոխեց այնտեղ, իսկ քաղաքից ոչ այնքան հեռու, Ազատ գետի ամբողջ հովիտը ծածկեց ձեռատունկ անտառներով, որ կոչեց յուր անունով Խոսրովակերտ: Այդ անտառներըլցրեց զանազան տեսակ որսի անասուններով: Այդ անտառների մեջ հիմնեց այն շքեղ աապարանքը, որ կոչվում էր Տիկնունի: Գեղեցիկ տիկինների մի դրախտ էր այդ հրաշալիապարանքը յուր հովանավոր ծառաստանով և յուր մշտանվագ ցնծություններով: Այնտեղ պատրաստ էր նախարարների համար ամեն տեսակ բավականություն, ամեն տեսակզվարճություն: Այնտեղ հրապուրանքը, պալատական մեղկությունը մաշում, սպանում էր ամեն տիրապետական զգացմունք: Իսկ այդ երկար չտևեց: Խոսրովի մահից հետո նրահղացած գաղափարը յուր հետ մեռավ:

Խոսրովի որդի Տիրան Բ-ը հոր խաղաղ քաղաքականությանը չհետևեց: Նա անխնա ձեռքով կոտորել տվեց մի քանի նախարարական ցեղեր և մանավանդ երկու ավագնախարարությունների տոհմեր, որպիսիք էին Արծրունիները և Ռշտունիները: Կոտորածի միջոցին Մամիկոնյան երկու եղբայրներ, մերկ սրերը ձեռներին, հարձակվեցանդահիճների վրա և կարողացան ազատել երկու տոհմերից երկու մանուկներ միայն` Շավասպ և Տաճատ: Տիրանը այդ ներքին կռիվը ավելի առաջ տանել չկարողացավ, որովհետևնրա թագավորությունն ևս հոր նման, կարճատև եղավ11 տարի: Իսկ յուր վարմունքով առիթ տվեց նա նախարարների իրանից հեռանալուն և յուր լքյալ և անօգնական մնալուն:Այդ անպաշտպան դրության հետևանքը եղավ նրա պարտությունը` նախ հռոմայացիներից և ապա պարսիկներից: Վերջինները զրկեցին նրան թե՜ աչքերից և թե՜ գահից:

Տիրանի որդի Արշակ Բ-ը վճռեց վերջացնել այն, ինչ որ սկսել էին յուր նախորդները: Նա բացարձակ պատերազմ հայտնեց նախարարների դեմ: Բայց նախքան պատերազմըսկսելը նրան հարկավոր էր մի ամուր նեցուկ, որի վրա հենվեր նա, այլ խոսքով, նրան հարկավոր էր մի զորեղ կուսակցություն: Նախարարներից անհնար էր այդ կուսակցությունըստեղծել, որովհետև բոլոր նախարարներր միաբանված էին նրա դեմ: Իսկ Արարատը միայնակ բոլոր նախարարների հետ մաքառելու չափ ուժ չուներ: Հանճարեղ թագավորըմտածեց յուր կողմը ձգել եթե ոչ ամբողջ ժողովուրդը, գոնե նրա միջի դժգոհներին, — նրանց, որ հալածված և տանջված էին նախարարներից: Այդ նպատակով հիմնեց Մասիսլեռան ստորոտում մի ապաստանի քաղաք, որ յուր անունով կոչեց Արշակավան: Երբ քաղաքը պատրաստ էր, հրաման արձակեց, թե ամեն ոք` եթե այդ քաղաքը մտնելու լինի,կազատվի թե՜ օրենքից և թե՜ դատաստանից: Շուտով քաղաքը և Կոգ գավառի ամբողջ հովիտը, ուր գտնվում էր Արշակավանը, լցվեցավ բազմաթիվ գաղթականներով: Այնտեղապաստան գտան նախարարներից հարստահարվածները, նախարարներից նեղվածները: Այնտեղ ապաստան գտան բոլոր դժգոհները, բոլոր բողոքողները: Այնտեղ ապաստանգտան նաև զանազան հանցավորներ, զանազան դատապարտյալներ: Երկրի դառնությունը, երկրի դարևոր վրեժխնդրությունը` բռնության և կոպիտ ուժի դեմ` այնտեղգումարվեցավ: Այնտեղ գումարվեցավ մեղքը, հանցանքը, որ առաջ էր եկել բռնավորների անզուսպ կամայականությունից: Ամենափոքր ժամանակում քաղաքը ունեցավ մինչևքսան հազար երդ բնակիչներ:

Այդ մարդիկը ամենքն էլ նախարարների հպատակներից էին: Այդ վշտացած և, միևնույն ժամանակ, ծայրահեղ մարդիկը Արշակի ձեռքում մի զորեղ ուժ էին նախարարներին դեմդնելու համար:

Նախարարները զգացին այդ, մանավանդ երբ տեսնում էին, որ իրանց հպատակներից ոչ միայն դժգոհները, այլ ամեն ոք հաճությամբ կտեղափոխվեր այն ազատ քաղաքը, ուր ոչհարկ կար և ոչ օրենքի հալածանք, այլ ամեն մարդ վայելում էր կատարյալ ապահովություն:

Թողյալ այդ, նույնիսկ նախարարների երկրում մնացած անշարժ բնակիչները կարող էին հրապուրվել, կարող էին ամեն րոպե ապստամբվել, տեսնելով, որ թագավորը շնորհում էավելի ազատություն և ավելի անդորրություն, քան թե իրանց իշխանները:

Այստեղից ծագեցին այն արյունահեղ կռիվները նախարարների և Արշակի մեջ:

Գուցե Արշակը հաղթող կհանդիսանար, եթե նախարարները արտաքին օգնության չդիմեին: Նրանք դիմեցին հայոց դարևոր թշնամունպարսկին: Շապուհը օգուտ քաղեցհայոց աշխարհի ներքին երկպառակություններից և ուղարկեց յուր զորքերը: Արշակը անճար մնալով խույս տվեց դեպի Կովկասյան լեռները:

Նրա բացակայության ժամանակ` նախարարների վրեժխնդրությունը անցավ անգթության ամեն չափից: Նրանց ձեռնտվությամբ պարսիկները տիրեցին Անի քաղաքին,կողոպտեցին թագավորական գանձերը և մինչև անգամ Արշակունի թագավորների հանգստարաններին չխնայեցին, քանդեցին շիրիմները և գերի տարան արքաների նշխարները:

Այդ ժամանակ նախարարները իրանց բոլոր ուժով հարձակվեցան Արշակավանի վրա, թե այր և թե կին անխնա կոտորեցին: Ապաստանի քաղաքը լցվեցավ դիակներով. արյունըհորդությամբ հոսում էր փողոցներից: Ողջ մնաց ծծկեր մանուկների մի մասը միայն:

Արշակը վերադարձավ Կովկասից, յուր հետ բերելով վրացի և այլ լեռնական զորքեր: Կրկին բորբոքվեցավ կռիվը նախարարների և թագավորի մեջ: Նախարարները, պարսկինհարուստ ավարով ճանապարհ դնելուց հետո, այս անգամ հույնին կանչեցին իրանց թագավորի դեմ: Վաղեսի լեգեոնները մոտեցան հայոց սահմաններին: Արշակը ունեցավ յուրդեմ երեք հզոր թշնամիներ` հույնը, պարսիկը և յուր նախարարները...

Նա չհուսահատվեցավ, բայց զիջավ, երբ խաղաղության հրեշտակը մեջ մտավ և դադարեցրեց արյունահեղությունը:

Դա Ներսես Մեծն էր:

Մեծ հայրապետը հաշտեցրեց նախարարներին իրանց թագավորի հետ, ուխտ դնելով, որ «այնուհետև թագավորը վարվի նրանց հետ ուղղությամբ, իսկ նրանք ծառայենհավատարմությամբ»:

Չհաշտվեցան երկու նախարարներ միայն` Մերուժան Արծրունին և Վահան ՄամիկոնյանըՍամվելի հայրը: Նրանք գնացին պարսից Շապուհ արքայի մոտ:

Ահա՜ որտեղից ծագեց թշնամությունը Արշակի և այդ երկու նախարարների մեջ...


Այս հատվածը քննարկելու համար ստեղծված է wiki: Կարող եք միանալ մեր քննարկումներին:

Comments