Ուսումնական նոր միջավայր ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ավագ դպրոցների ներդրման առաջին փուլից հետո պարզ դարձավ, որ ավագ դպրոցը չի կարող բավարարվել միայն դասագրքով ուսուցում կազմակերպելու նախկին մտածելակերպով: Ավագ դպրոցի աշակերտի պահանջները ավելանում են և նրանք պահանջում են նոր, արդիական գիտելիք: Այդ գիտելիքը հնարավոր է ապահովել օգտագործելով մեդիա-հնարավորությունները և մեդիակրթության նոր տեսությունները: Այս ուղղությունը մանկավարժության մեջ դեռևս կիրառվում է տեսական միջավայրում և միայն ԲՈՒՀ-երում: Եկել է ժամանակը դպրոցի ուսուցչին մեդիակրթության տեսությունը ներկայացնելու և նրանց միջոցով մեդիագրագիտությունը ավագ դպրոց բերելու համար:
2010 թվականին Երևանի թիվ 198 ավագ դպրոցում Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանող Արմինե Մելքոնյանի [ղեկավար Գայանե Թերզյան] կողմից փորձարկվել է մեդիագրագիտության կարողությունների զարգացմանը նպաստող դասընթաց:
Դասընթացի փորձարկման արդյունքում պարզվեց
Մեդիագրագիտությունը սովորողներին հնարավորություն է տալիս ոչ միայն գիտեիքներ ստանալ ժամանակակից մեդիայի բովանդակության մասին, այլ նաև, որ ավելի կարևոր է, ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են մեդիամշակույթի աշխարհում կողմնորոշվելու և սեփական ուղին գտնելու համար տեղեկատվության հետ աշխատել, մեդիատեքստերը վերլուծել, գնահատել և սեփական մեդիատեքստ ստեղծել
Մեդիագրագիտության մաս է տեղեկատվական գրագիտությունը, որը ենթադրում է կարողանալ
o տեղեկատվության անհրաժեշտությունը գիտակցել, այն որոնել, գտնել, գնահատել, արժևորել և արդյունավետորեն կիրառել
o ճանաչել և հասկանալ հաղորդակցության բառերի, խորհրդանշանների (սիմվոլներ) և տեխնիկաների հարուստ ՙբառապաշարը՚
Մեդիատեքստերը վերլուծելու կարողությունը ենթադրում է
o ուսումնասիրել հաղորդագրության ձևը, կառուցվածքը և հաջորդականությունը
o հասկանալու այն համատեքստը, միջավայրը, որի պայմաններում ստեղծվել է այդ տեղեկությունը, հաղորդագրությունը,
o Կիրառել նախկին գիտելիքներն ու կենսափորձը կանխատեսելու համար հնարավոր արդյունքները:
o Մեկնաբանել հաղորդագրությունը:
Մեդիատեքստերը գնահատելու կարողությունը ենթադրում է
o կապակցել հաղորդագրությունը սեփական կենսափորձին և դատողություններ անել հաղորդագրության հավաստիության, որակի և պատճառի մասին:

Comments