Կայացավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի խորհրդի նիստը

Կայացավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի խորհրդի նիստը
18-08-2011

Օգոստոսի 12-ին տեղի ունեցավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը։

ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյանը ներկայացրեց երկրորդ եռամսյակի գործունեությունն ու ընթացիկ աշխատանքները: Բաց քվեարկությամբ խորհուրդը հավանություն տվեց կատարված աշխատանքին:

ԿՏԱԿ-ի խորհրդի անդամ, Երևանի հ.198 ավագ դպրոցի տնօրեն, ֆիզիկայի ուսուցիչ Արտաշես Թորոսյանը ներկայացրեց «Հայկական կրթական միջավայր» պորտալի մաս կազմող հեռավար ուսուցման համակարգի (learning.armedu.am) համար նախատեսված ավագ դպրոցի ֆիզիկայի դասընթացը: Խորհրդի անդամները և նիստին հրավիրված մասնագետները քննարկեցին թե՛ պարոն Թորոսյանի շատ հետաքրքիր զեկուցումը, թե՛ հեռավար ուսուցման համակարգի արդյունավետ շահագործմանն առնչվող հարցերը: Քննարկումը վարում էր կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Առաջարկվեցին համակարգի կիրառության հնարավոր տարբերակներ՝ լրացուցիչ ուսումնական դասընթացներ աշակերտների համար, էքստերն քննությունների նախապատրաստում և անցկացում, տարաբնույթ վերապատրաստումներ և այլն:

http://www.armedu.am/arm/official.php?sec=news&p=1&id=5717


Comments