Նոր ուսուցիչների ուսուցում և աջակցություն


Այս աշխատանքը ընթացքի մեջ է և ենթարկվելու է փոփոխությունների և զարգացումների:
 
 Նոր ուսուցիչներին աջակցելու մի օրինակ է մենթորությունը [mentoring-հարմար թարգմանություն դեռ չեմ գտել], երբ փորձառու ուսուցիչները հանդես են գալիս որպես նոր ուսուցիչների ուսուցանող և աջակցող:
   Նոր ուսուցիչները դպրոցում իրենց զգում են անպաշտպան և չեն հասկանում, թե իրենցից՝ նոր ուսուցիչներից ինչ են ակնկալում: Ամեն ինչ հասկանալի է դառնում երկու տարի հետո: Երկու տարի հետո նրանք հարմարվում են ուսուցչի դերին, բայց դեռևս որոշ հարցերում ունեն իրական անհանգստություններ:
   Այդ տարիների ընթացքում նոր ուսուցիչը ստանում է ֆորմալ օգնություն տնօրենից, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալից և առարկայի մեթոդմիավորման նախագահից: Բայց եթե նա չի ունենում դպրոցում միայն իրեն օգնող, հատկապես իրեն օգնող փորձառու ուսուցիչ, նա մնում է մեն մենակ իր խնդիրների հետ:
   Նոր ուսուցիչները դպրոցում չպետք է լինեն միայնակ: Նրանք պետք է ունենան մենթորներ՝ ումից կստանան օգնություն, ում կկարողանան հարցեր տալ: Մենթորները կաշխատեն նրանց հետ ամեն օր, ամեն իրավիճակում կլինեն նրանց կողքին և կսովորեցնեն այդպիսի իրավիճակներից դուրս գալու, լուծումներ տալու ուղիները:


Նպատակը

  • ստեղծել նոր ուսուցիչների աջակցության կենտրոն
  • վերապատրաստել փորձառու ուսուցիչներ դպրոցում նոր ուսուցիչներին աջակցելու համար
  • գնահատել դպրոցում նոր ուսուցիչների համար ստեղծված կայացման և զարգացման հնարավորությունները
Մենթորության փորձից

Նրանք ուրախ են ունենալ հնարավորություն քննարկել և հնարավորություն ունենալ արտահայտել իրենց կարծիքը փորձառու ուսուցիչների հետ:


Նրանք կարողանում են հարցնել և հասկանալ որոշ աշխատանքների իրականացման իմաստը և ճիշտ եղանակը:
Այդ աշխատանքները սկզբից թվում են պարզ, նույնիսկ հասարակ, որովհետև ուրիշների մոտ հեշտությամբ ստացվում է, բայց հանկարծ պարզվում է, որ անիրականանալի նոր ուսուցչի համար: Իս հետո պարզվում է, որ կան անտեսանելի քայլեր, գործողություններ, որոնց կհասնես ինքնուրույն փորձելով, սխալվելով և նորից փորձելով, իսկ մենթորի աջակցությամբ շատ ավելի արագ և առանց կորուստների:




Գրականություն




Comments