Ուսուցանող գնահատումը ճանապարհ է հարթում

 by Jennifer Beasley http://inservice.ascd.org/commoncore/formative-assessment-paves-the-way/
Ընդգծված տողերը ավելացված են իմ կողմից;

Երբ սկսում ես որևէ ճանապարհորդության, շատ կարևոր է, որ իմանաս թե ուր ես գնում; Դասարանում դա մեր դասի նպատակն է կամ ուսուցման թեման; Այդ նպատակը կարող ենք գտնել չափորոշիչում, բայց այդ նպատակին, ինչպես ամեն մի ճանապարհորդության ժամանակ, ամեն ուսուցիչ հասնում է իր ընտրած ուղով և տարբեր ժամանակներում; Մեր ճանապարհին պետք է լինեն ճանապարհային նշաններ, որպեսզի մենք կարողանանք գտնել կորցրած ճանապարհը; Ուսուցանող գնահատումը այն գործիքն է, որով ուսուցիչը կարող է ստուգել և հասկանալ, որ բոլոր սովորողները հասել են <տեղ>;

Ճանապարհային նշան համար մեկ՝ նախագնահատում;

Մեր աշակերտները դասարան են գալիս տարբեր գիտելիքներով և սովորելու տարբեր մշակույթով; Ամեն աշակերտ յուրովի է մոտենում խնդրին, աշխատում նյութի վրա, համագործակցում; Մենք պետք է կարողանանք պարզել, թե ինչքանով են մեր աշակերտներից յուրաքանչյուրի գիտելիքները, կարողությունները և հմտությունները համապատասխանում չափորոշչային պահանջներին; Արդյունավետ ուսուցիչները համարում են, որ գնահատումը ուսուցման մի մասն է, որտեղ տեղեկատվությունը օգտագործվում է ետահայաց գնահտման համար, որով պարզվում է ուսուցման ընտրված ձևի արդյունավետությունը և պլանավորվում է ուսուցման հաջորդ աստիճանը; Նախագնահատումը ուսուցանող գնահատման մի ձև է, որը ուսուցչին տալիս է ճանաչել յուրքանչյուր աշակերտի հնարավորությունները, մինչև ճանապարհորդություն սկսելը;

Ճանապարհային նշան համար երկու՝ ընթացիկ գնահատում;

Ճանապարհորդությունը սկսելիս ճանապարհը կորցնելը շատ հեշտ է; Ընթացիկ գնահատումը կարելի է օգտագործել հասկանալու համար, թե որտեղ է աշակերտը ուսուցման նպատակին համապատասխան ընտրված խնդիրները իրականացնելիս; Պարտադիր չէ, որ այս գնահատումները լինեն թեստեխ կամ երկար առաջադրանքներ; Սրանք կարող են լինել կարճ, հեշտ նախապատրաստվող և նույնքան հեշտությամբ կատարվող, դասի ընթացքում իրականացնելի, ամենօրայ աշխատանքի ձևեր; Այդպիսի գնահատման ձև է <ելքի>, <3-2-1> քարտերը; Ելքի քարտի վրա աշակերտը գրում է այն, ինչ սովորեց այսօր; Սկզբից աշակերտը դժվարությամբ կգրի մեկ-երկու տեղ, իսկ հետո ավելի շատ նյութ կունենա գրելու, որովհետև դասի ժամանակ կլինի ավելի ուշադիր դասի ժամանակ; 3-2-1 քարտերի վրա՝ դասի վերջում աշակերտները գրում են երեք բան, որ այսօր սովորեցին, երկու հարց, որ դեռ ունեն և մեկ բան, որ դեռ կուզեին իմանալ; Այս քարտերը հավաքվում են դասի վերջում, ուսումնասիրվում են ուսուցչի կողմից; Դրանք տեղեկություն են տալիս ուսուցչին, թե դասարանի որ մասն է յուրացրել նյութը այնքանով, որքանով նա նախատեսել է դասը սկսելիս, որ աշակերտները նյութը չեն հասկացել կամ սխալ են հասկացել, ինչ հարցեր են մանցել անհասկանալի, ինչ լրացուցիչ տեղեկությունների կարիք ունեն; Այս ամենը ուսուցիչը օգտագործումը է նոր դասը պլանավորելիս;

Ճանապարհային նշան համար երեք՝ թվանշանային գնահատում;

Երբ աշակերտը հասնում է իր ուսումնական ճանապարհորդության վերջին՝ ուսուցիչները կարող են կիրառել թվային գնահատում, որպեսզի պարզեն, թե բոլորն են հասել <տեղ>;
Թվանշանային գնահատումը իրականացման ձևերը նկարագրված են գնահատման մեթոդաբանության մեջ; Թվանշանային գնահատումը կատարվում է տաս միավորային համակարգով, որտեղ մեկ, երկու և երեք միավորները համարվում են անբավարար գնահատական;

Երբ մենք շարժվում ենք առաջ չափորոշիչներում սահմաված խնդիրները կատարելով մենք պետք է հետևենք, թե որտեղ են մեր աշակերտները և այդ հարցում մեզ շատ կօգնեն ուսուցանող գնահատման <ճանապարհային նշանները>;

Comments