Եթե մարդը ինքը չի ուզում սովորել, ապա ով է նրան այդպես դաստիարակել և ինչի է դա հանգեցնելու:

Կրթություն ստանալը երեխայի նպատակն է:
Այդ նպատակը ձևավորվում է ընտանիքում: Ինչպիսի վերաբերմունք կա ընտանիքում գրագետ լինելու նկատմամբ, այնպիսի ձգտումներ են առաջանում երեխայի մոտ: Այդ ձգտումներով է երեխայի մոտ ծնվում ցանկություն կարդալ հեքիաթը, պատմվածքը, վեպը և էպոսը: Այդ ձգտումներով է երեխան հետաքրքրվում աշխարհի կառուցվածքով, բուրգերի առեղծվածով, երկնքում փայլող աստղերով: Նա իրական կյանքում փորձառություն է ձեռք բերում և այդ փորձառությունը հարցեր է ծնում: Նա փնտրում է իր լսած հեքիաթների մեջ այդ հարցերի պատասխանը: Նա սկսում  է իր համար աննկատ սովորել: Նա չի նկատում, որ սովորելը դժվար է: Մինչդեռ այն դժվար է և այս առաջին քայլերը չարած մարդիկ այդ դժվարությունը շատ են զգում և նրանց մի մասը հրաժարվում է կրել այդ դժվարությունը:
Այդ դժվարությունը երեխաները և նրանց ծնողները փորձում են հաղթահարել: Բայց նրանք փաստորեն հաղթահարում են հետևանքը և ոչ թե պատճառը: Երեխաները որոշում են դիտել, ծնողները համաձայնում են, որովհետև երեխաները դժվարանում են կարդալ: Դիտելով դժվար է սովորել սովորել: Ցավոք այսօր շատ ծնողներ համարում են, որ դիտլով հեքիաթի մոտիվներով ստեղծված մուլտֆիլմը կամ պատմավեպի հիման վրա ստեղծված գեղարվեստական ֆիլմը բավարար է դեպքերի ընթացքը հասկանալու համար: Դիտելը կամ լսելը հեշտ է, հաճախ շատ գեղեցիկ, բայց սովորելու համար քիչ արդյունավետ: Սովորելու համար պետք է քննարկել տեսածը կամ լսածը, հարցեր տալ, պատասխաններ լսել կամ գտնել:
Այսպիսի վերաբերմունքով ծնողը իր համար աննկատ հրաժարվում իր երեխայի կարևոր իրավունքներից մեկի՝ կրթություն ստանալու իրավունքի որակի սահմանումը ձևակերպելուց: Ծնողը որոշում է, որ այն ինչ սովորեցնում է երեխային ֆիլմը, խաղը, իսկ հետագայում դպրոցը, ԲՈՒՀ-ը՝ առանց իրեն և իր երեխային առանձնահատուկ նեղություն պատճառելու՝ բավարար է: Նա ուղղակի կամ անուղղակի մասնակցում է շատ լուրջ քննարկումների երեխաներին <ավելորդ> առարկաներով կամ շատ տնային աշխատանքով չծանրաբեռնելու վերաբերյալ: Դրանով քայլ առ քայլ իջեցնեում է դպրոցում, ԲՈՒՀ-ում իրականացվող կրթությունից ակընկալվող գիտելիքների պահանջը և նվազեցնում երեխայի սովորելուն աջակցելու իր հոգսը:
Այսօր կարիք կա հասկանալու, թե սովորելը ում նպատակն է:
Եթե ծնողը համաձայն է, որ իր երեխան անցնի կրթության բոլոր ճանապարհներով առանց գիտելիք ստանալու, ապա դա երեխայի կրթություն ստանալու իրավունքի խախտում է, թե ոչ:
Եթե երեխան օգտվելով այն առիթից, որ իր ծնողը համաձայն է, որ ինքը քիչ գիտելիք ստանա, բայց անբավարար գնահատականներ չունենա դպրոցում կամ ԲՈՒՀ-ում, դա երեխայի կրթություն ստանալու իրավունքի խախտում է, թե ոչ:
Եթե դպորցը կամ ԲՈՒՀ-ը օգտվելով այն առիթից, որ ծնողը և իր երեխան համաձայն են, որ քիչ գիտելիք ստանան, բայց դպրոցում կամ ԲՈՒՀ-ում անբավարար գնահատականներ չնշանակվեն , դա երեխայի կրթություն ստանալու իրավունքի խախտում է, թե ոչ:
Բայց եթե մարդը ինքը չի ուզում սովորել, ապա ով է նրան այդպես դաստիարակել և ինչի է դա հանգեցնելու:

Comments