Ով է դպրոցի հիմնադիրը

Այս հարցը իրավաբանական տեսանկյունից քննարկելու կարիք չկա: Բոլորն էլ գիտեն, որ պետական դպրոցը հիմնադրում է պետությունը: Այստեղից հստակ երևում է, որ երկրում ապրող երեխաների կրթությունը կազմակերպում է պետությունը: պետությունը նաև սահմանում է, որ բոլոր երեխաների հիմնական կրթություն ստանալը պարտադիր է:
Մյուս կողմից ծնողն է ընտրում այն դպրոցը, որտեղ ցանկանում է, որ իր երեխան սովորի: Որովհետև ծնողներն են ընտրում կրթության այն չափը, որի կարիքը ունեն, կամ նրանք կարծում են որ ունեն իրենց երեխաները: Նրանք ընտրում են այն միջավայրը, որտեղ ցանկանում են իրականացվի իրենց երեխաների ուսուցումը և սոցիալական դաստիարակությունը: Հետևաբար տարբեր կրթական տեսլական ունեցող դրպրոցների հիմնադիրները ծնողներն են:
Ինչպես է ձևավորվում դպրոցի տեսլականը այս իրավիճակում: Դպրոցը ոչ առևտրային կազմակերպություն է: Դպրոցը խանութ չէ, որ վաճառի այնպիսի ապրանքներ, որոնց ճաշակը ունեն տվյալ համայնքի բնակիչները: Դպրոցը չի կարող առևտրային մտածելակերպ ունենալ և իրականացնել հաճախորդի համար հարմար՝ <հեշտ> կրթություն: Բայց դպրոցը ունի ընտրություն կատարելու անհրաժեշտություն: Եվ այդ անհրաժեշտությունը առաջանում է դպրոցի ֆինանսավորման ձևի պատճառով: Տեսլականի ընտրության ժամանակ առաջանում է կասկած, որ որակյալ կրթություն ապահովելը աշակերտներից պահանջում է քրտնաջան և լարված աշխատանք, իսկ դա կարող է աշակերտների կորուստի, հետևաբար նաև ցածր ֆինանսավորման պատճառ դառնալ: Այս դավաճանական միտքը որդի նման քայքայում է այն հրաշալի տեսլականը, որ ընտրել էր դպրոցը: Բայց այդ միտքը միրաժ է միայն: Բավական է նայել այլ ուղղությամբ և հասկանալի է դառնում, որ կան բազմաթիվ այլ ընտրություններ: Դպրոցը կարող է զարգացնել համայնքը: Նա պարտավոր է դա կատարել նման իրավիճակներում և դառնալ համայնքը զարգացնող կենտրոն:
Նման մոդելներ արդեն գոյություն ունեն և կա մշակված մեթոդիկա: Ժամանակին այդ մոդելները ներկայացվեցին բոլոր դպրոցներին և այսօր դրանք պետք է օգտագործել: Եկել է ժամանակը փոխելու իրավիճակը և ստեղծելու սվորել ցանկացող, կրթության որակը արժևորող համայնք:
Ես չեմ մեղադրում <հեշտ> կրթություն ցանկացող մարդուն: Ես նրա ու իմ համար եմ անհանգստանում, որովհետև <հեշտ> կրթությունը անորակ է: Իսկ մեզ պետք են որակյալ մասնագետներ աշխարհի այս բադ հատվածում ապրելու համար: Մենք գիտենք, որ մեր երեխաները ընդունակ են և սովորելով սովորել կարող են փայլուն արդյունքների հասնել: Մնում է օգնենք այդ երեխաներին սովորել <հեշտ> կամ <դժվար> կրթության փոխարեն որակլալ կրթություն ապահովելով: Իսկ <Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր։>:

Comments