Զարգացման ծրագիրը պետք է իրականացնել

Զարգացման ծրագիրը գրելով դժվար աշխատանքը ոչ թե ավարտվում է այլ՝ սկսվում: Սկսվում է զարգացման ծրագրում նախատեսված նպատակների իրականացումը: Զարգացման ծրագրում այդ նպատակները սահմանված են ավելի ընդհանուր ձևով և առանց հստակ ժամկետներ սահմանելու: Այդ ժամկետները սահմանում է դպրոցի տնօրենը՝ տարեկան աշխատանքային պլանը գրելիս: Դրանով տնօրենը պլանավորում է զարգացման ծրագրի կատարումը և որոշում հմնական կատարողներին:
Զարգացման ծրագրի կատարումը ապահովելու համար, մինչև սեպտեմբեր, անհրաժեշտ է մշակել և հաստատել դպրոցի աշխատանքների տարեկան պլանը: Տարեկան պլանը ունի կարևոր բաղադրիչներ.
  1. ներդպրոցական վերահսկողություն,
  2. ուսուցիչների մասնագիտական զարգացում,
  3. ուսումնական միջավայրի զարգացում,
  4. ուսուցիչական, ծնողական, աշակերտական ինքնավարության զարգացում,
  5. դպրոցի վարչական աշխատողների միջև պարտականությունների բաշխում:
Պլանավորված աշխատանքի կատարումը ամբողջությամբ գերխնդիր է: Աշխատանքի ընթացքում տեղի են ունենում պլանավորման փոփոխություններ, որի արդյունքում աշխատանքի կատարման ժամկետները փոփոխվում են:
Տարեկան պլանով նախատեսված աշխատանքների կատարումը գնահատվում է ներքին գնահատման միջոցով: Ներքին գնահատման արդյունքում պարզվում է զարգացման պլանով նախատեսված նպատակների իրականացման աստիճանը և որակը, անհրաժեշտության դեպում կատարվում է փոփոխություն զարգացման պլանում: 

Comments