Ուսուցիչները գերհոգնած են: Չորս հիմնական նշաններ:

Ուսումնական տարվա վերջում ուսուցիչները շատ հոգնած են լինում: Նրանց մեջ լինում են գերհոգնած ուսուցիչներ: Պետք է ուշադիր լինենք նրանց նկատմամբ և միջոցներ ձեռնարկենք նրանց այդ վիճակից հանելու համար: Իսկ որպեսզի հասկանանք, որ նրանք գերհոգնած են, պետք է ճանաչենք ախտանիշերը:

1. Անհայտ կորածներ

Գերհոգնած ուսուցիչները հաճախ դադարում են մասնակցել ներդպրոցական ուսումնական և ժամանցային միջոցառումներին: Նրանք իրենց ճնշված են զգում և ցանկություն չունեն լինել նրանց կողքին, ով թվում է թե ավելի հաջողակ են: Այս ուսուցիչները բացակայում են ժողովներից և չեն պատասխանում էլեկտրոնային նամակներին: Այս ուսուցիչները կտրվում են արտաքին աշխարհից մինրև ուսումնական տարվա վերջը:

2. Վերջ մտքերի փոխանակությանը

Մտքերի փոխանակությունը այլևս կարևոր չէ գերհոգնած ուսուցիչների համար: Դասերի պլանավորումը հետագա թեմաների համար դադարում են և ուսուցիչը կատարում է միայն օրվա աշխատանքը: Նրանք դժվարանում են, չեն ցանկանում խոսել հաջորդ ուստարվա պլանների մասին: Նրանք պատրաստ են խոսել միայն այսօրվա մասին: Անգամ դա է նրանց համար ձանձրալի:

3. Բողոքների բաժին

Գերհոգնած ուսուցիչը հազվադեպ է խոսում գործընկերների հետ: Իսկ երբ խոսում է, ապա միայն բողոքում է: Բողոքները կարող են լինել աշակերտների, ծնողների, աշխատակիցների և սենյակում գտնվողների մասին: Ամեն ինչ վատ է, ոչինչ հնարավոր չէ ուղղել և այդ դեպքում ինչու անհանգստանալ: Այս մոտեցումը կպահպանվի մինչև ժովովի, ուսումնական տարվա վերջը:

4. Ոգևորությունը գնացել է

Այս ոգևորությունը կարող են տեսնել միայն ուսուցիչները: Երբ ուսուցիչը ոգևորված է, դուք այդ ոգևորություև կարող եք տեսնել ուրիշների վրա այդ ոգևորության թողած ազդեցությամբ: Դա երևում է ուսուցչի ժպիտում, երբ նա բարևում է աշակերտներին: Այն երևում է արցունքներով լցված աչքերում, երբ իր շրջանավարտները եկել են դպրոց և շնորհակալություն են հայտնում դպրոցական օրերի համար: Այդ ոգևորությունը ուժ է դնում ուսուցչի արած ամեն գործի մեջ: Երբ ոգևորությունը գնում է, մոյւս ուսուցիչները պետք է արագ օգնության հասնեն, քանի դեռ ուշ չէ:
Գրականություն

Comments