Արդյունքների վրա հիմնված ուսուցման միջավայրեր Իթվինինգում

Նոյեմբերի 10-ից - 11-ը նախատեսված է ծանոթության համար: Կա երկու տարածք, որտեղ մասնակիցները ներկայանալու են և ծանոթանալու են թեմային: 

Ծանոթանում ենք ԿԼՈՐ ՍԵՂԱՆ տարածքում:


Իսկ թեմային ծանոթանալու են ՌԵՍՈՒՐՍՆԵՐ բաժնում:

Selected bibliography Selected bibliography

Useful resources:
Battistini, Jan, From Theory to Practice: Classroom Application of Outcome-Based Education, 1995 https://archive.org/details/ERIC_ED380808
Carroll, John B., The Carroll Model: A 25-Year Retrospective and Prospective View, 1989 http://www.psycholosphere.com/The%20Carroll%20Model%20by%20John%20Carroll.pdf
Groff, Jennifer, Technology-Rich Innovative Learning Environments, 2013 http://www.oecd.org/edu/ceri/Technology-Rich%20Innovative%20Learning%20Environments%20by%20Jennifer%20Groff.pdf
Guskey, Thomas, Mastery Learning, 2009 http://www.education.com/reference/article/mastery-learning/
Harden, R. M., Developments in Outcome-Based Education, 2002 http://www.iime.org/documents/harden.htm
Heick, Terrell, Integrating the 16 Habits of Mind, 2012 http://www.edutopia.org/blog/habits-of-mind-terrell-heick
Istance, David, Dumont, Hanna, Future Directions for Learning Environments in the 21st century, in The Nature of Learning. Using Research to Inspire Practice, 2010 http://www.keepeek.com/Digital-Asset-Management/oecd/education/the-nature-of-learning_9789264086487-en#page319
Jenkins, Alan, Unwin, David, How to Write Learning Outcomes, 2001 http://www.ncgia.ucsb.edu/education/curricula/giscc/units/format/outcomes.html
Killen, Roy, William Spady: A Paradigm Pioneer, 2011 http://www.learningtolearn.sa.edu.au/tfel/files/links/Spady_ParadigmPioneer.pdf
Murphy, Carol, Outcome-Based Instructional Systems: Primer and Practice. Education Brief, 1984 http://files.eric.ed.gov/fulltext/ED249265.pdf 
Perks, Kevin, Crafting Effective Choices to Motivate Students, 2010 http://www.ohiorc.org/orc_documents/ORC/Adlit/InPerspective/2010-03/in_perspective_2010-03.pdf
Նոյեմբեի 12-ից - 15-ը  Սովորում ենք, թե ինչ են իրենցից ներկայացնում <Արդյունքների վրա հիմնված ուսուցման միջավայրերը>՝ հիմնական սկզբունքները, փորձի փոխանակում, անհանգստություններ: Սովորելու հիմնական նպատակն է լինելու ուսումնասիրել և վելուծել արդյունքների վրա հիմնված կրթությունը:

Քննարկման է դրված մի շատ հետաքրքիր գաղափար:
Ինչու՞ եք կարծում, որ <արդյունքը տեղի ունենա բոլոր աշկերտների համար> ցանկությունը կարող է բարդացնող գործոն լինել <արդյունքների վրա հիմնված> կրթության իրականացման համար:

Յան Բատտիստինին նշում է, արդյունքի վրա հիմնված կրթությունը իրականացնելով խնդրահարույց է ապահովել արդյունք բոլոր աշակերտների համար, եթե կրթական համակարգը ունի հստակ ժամանակացույց, չափորոշիչ և ծրագիր, որը պետք է իրականացնել այդ ժամանակամիջոցում: Նա կարծիք է հայտնում, որ որ երբ աշակերտը որևէ կարևոր գաղափար է սովորում, դա ավելի կարևոր է, քան այն տարին, ամիսը կամ օրը, երբ նա դա սովորել է (Battistini, Jan, From Theory to Practice: Classroom Application of Outcome-Based Education, 1995 https://archive.org/details/ERIC_ED380808):
Նա ընդգծում է, որ <արդյունքներ վրա հիմնված> բառակապակցության մեջ <հիմնված> բառը ցույց է տալիս, որ կրթական համակարգը պետք է հիմնված լինի արդյունքի և ոչ թե կրթական գործընթացին հատկացված ժամանակի վրա:












1960-ական թվականներին Բլումի կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ տարբեր ուսումնական հաջողություններ ունեցող դասարանում, տեսականորեն, բոլոր աշակերտները կարող են սովորել լավ, եթե ունեն սովորելու բավարար ժամանակ և պայմաններ: (http://www.education.com/reference/article/mastery-learning/)
Այն խնդիրը, որ առաջանում է սովորելու համար պահանջվող ժամանակի և սովորելու համար հատկացված ժամանակի միջև նկարագրել է Ջոն Քարոլը: Նա սահմանել է հինգ փոփոխականներ, որ նկարագրում են աշակերտների հաջողությունները դպրոցում: Առաջինը նա անվանել է ԸՆԴՈՒՆԱՈՒԹՅՈՒՆ, որը այն ժամանակն է, որի ընթացքում աշակերտը կարող է սովորել տրված նյութը:Երկրորդը ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ է, որը սովորելու համր տրված ժամանակն է: Երրորդը ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ է, որը այն ժամանակն է, որ աշակերտը պատրաստ է տրամադրել սովորելու համար: Չորրորդը ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՈՐԱԿՆ է, որը կարճացնում է սովորելու համար պահանջվող ժամանակը: Հինգերորդը ԴԱՍԱՎԱՆԴՎԱԾԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, որը երկարեցնում է սովորելու համար պահանջվող ժամանակը: (http://www.psycholosphere.com/The%20Carroll%20Model%20by%20John%20Carroll.pdf)
Այստեղից երևում է, որ խնդիրն եր են առաջանում, երբ դասի ընթացքում աշակերտի սովորել ցանկանալու ժամանակը փոքր կամ մեծ է իր սովորել կարողանալու ժամանակից: Խնդիրներ են առաջանում նաև այն ժամանակ, երբ աշակերտի սովորել ցանկանալու և սովորել կարողանալու ժամանակները փոքր կամ մեծ են ուսուցչի կողմից սովորեցնելու համար նախատեսված ժամանակից կամ թեմային առարկայի ծրագրով հատկացված ժամանակից:
Մյուս կողմից, ինչպես նշումը է Լևինը, ուսումնական տարվա և ուսումնական օրվա տևողության մասին քննարկումներում նշվում էր, որ դրանց տևողության երկարացումը քննարկվող խնդրի լավագույն միջոցը չէ: Այս դեպքում հնարավոր է համարվում ուսուցչի կողմից նյութի բացատրությանը և յուրացմանը հատկացված ժամանակի երկարացման հնարավորությունը ավելի արդյունավետ է համարվում: Բայց ավելի շատ ժամանակ տրամադրելով դադաղ սովորողներին սովորեցնելու համար ուսուցիչը չի կարող բավարարել առագ սովորողների կարիքները:
Բլումը ուսումնասիրեց, թե ինչպես է տեղի ունենում ուսուցումը դասարանում: Նա նկատեց, որ ուսուցիչները հիմնականում բաժանում են փոքր մասերի այն սկզբունքները և կարողությունները, որ ցանկանում են ուսուցանել աշակերտներին: Ուսուցանելով այդ հատվածները ուսուցիչները գնահատմում են աշակերտներին: Գնահատման արդյունքներով աշակերտները դասակարգվում են, որակավորվում են: Գնահատումը տեղի է ունենում ուսուցանվող հատվածի վերջում և հանդիսանում է տվյալ հատվածը սովորելու համար հատկացված ժամանակի ավարտը: Միաժամանակ այն աշակերտների միակ հնարավորությունն է ցույց տալու համար, որ այդ հատվածը իրենք յուրացրել են: Արդյունքում միայն դասարանի փոքր մասն է լավ սովորում:
Բլումը առաջարկում է այդ գնահատումը իրականացնել ուսուցման ընթացքում, յուրաքանչյուր հատվածը ուսուցանելուց հետո, բայց դրանք չհամարել թվանշան, այլ միջոց, պարզելու համար աշակերտների կողմից նյութի յուրացման աստիճանը: Այս դեպքում գնահատումը դառնում է սովորեցնելու գործիք: Նա առաջարկեց գնահատման այս ձևը անվանել ուսուցանող (ֆորատիվ) գնահատում: Նա առաջարկեց ուսուցման կազմակերպման որոշակի ալգորիթմ.


http://www.education.com/reference/article/mastery-learning/
Այս ալգորիթմը տալիս է տարբերակված մոտեցման հնարավորություն: Առաջին գնահատումը լավ հանձնած աշակերտը չի սպասում սխալները ուղղող դասընկերներին, այլ իր գիտելիքները խորացնում է ուսուցչից ստացած լրացուցիչ աշխատանքի ընթացքում:

Քննարկման է դրված մի նոր գաղափար:
Աշակերտի հաջողությունը դրված նպատաներին հասնել ն է և ոչ թե մյուս աշակերտների հետ համեմատվելը:

Այս հարցին պատասխանելու համար առաջարկվում է օգտվել մի շատ օգտակար տարածքից, որը կոչվում է Padlet: Ստորև ես տեղադրում եմ իմ քննարկման տարածը, որը ստեղծել եմ այդ ծրագրում և առաջարկում եմ Ձեզ պատասխանել դրված հարցին և միևնույն ժամանակ փորձել Padlet ծրագիրը: Երկու անգամ կտտացրեք տարածքի վրա և բացված պատուհանում գրեք Ձեր անունը, Ձեր նյութի վերնագիրը և տեքստը:





Ուսումնական միջավայրը էկոհամակարգ է, որը ներառում է սովորելու գործողություն և սովորելու արդյունք: Ուսումնական միջավայրy ունի <մանակավարժական միջուկ>, որը կազմված է չորս բաղադրիչներից՝ սովորողներ, մանկավարժներ, բովանդակություն և ռեսուրսներ: Կազմակերպական գործողությունները միավորում են այս չորս բաղադրիչները մի հզոր կառուցվածքի մեջ, որը և իրականանում է:
Իթվինինգը (ամպային, ցանցային տեխնալոգիաները) դարձել է եզակի, լավ պլանավորված, հզոր, արդյունավետ միջավայրերի շտեմարան և ներդրել է վերը նշված չորս բաղադրիչները այդ միջավայրերում: Կատարվել են փոփոխություններ ուսուցիչների խմբերում՝ դրանք վերախմբավորվել են խառը առարկայական խմբերի: Միևնույն տարիքի աշակերտական խմբերը վերածվել են տարբեր տարիքի աշակերտական խմբերի: Վերաիմաստավորվել է սովորելու ժամանակը, մանկավարժությունը և գնահատումը: Մեզ ծանոթ եռանկյունուն՝ սովորողները (ո՞վ), ուսուցիչները (ու՞մ հետ) և բովանդակությունը (ինչը՞) ձևավորում են ուսումնական միջավայր չորրորդ կարևոր բաղադրիչի՝ ռեսուրսների (ինչո՞վ) հետ միասին:
Ստեղծվել է հնարավորություն միասին պլանավորել, միասին աշխատել, կիսվել ուսուցիչների մասնագիտական զարգացման ռազմավարություններով, աշակերտների խմբեր ստանում են անհրաժեշտ ուշադրություն, որը անհնար էր, երբ ուսուցման իրականացնողը մեկ ուսուցիչ էր:
Հնարավոր է կազմակերպել տարբեր տարիքային խմբերի աշակերտներից կազմված խմբերում:
Ուսուցումը կազմակերպվում է ավելի երկար ժամանակահատվածներում: Հաշվի է առնվում աշակերտների սովորելու անհատական հնարավորությունները: Աշակերտները ունեն հնարավորություն արագացնել իրենց ուսումնառությունը: Փոխվում է ուսումնական օրը, շաբաթը:


Տեխնոլոգիաներով հարուստ, նորարական ուսուցանող միջավայրեր
Հեղինակ՝ Ջենիֆեռ Գրոֆֆ
Ուսումնական միջավայրերի ապագա ուղղությունները 21-րդ դարում
Հեղինակներ՝ Դավիդ Իստանս և Հաննա Դումոնտ

Արդյունավետ կրթական միջավայրը

  1. սովորելը դարձնում է կարևոր, խթանում է մասնակցությունը և այդտեղ սովորողները հասկանում են, որ իրենք սովորող են,
  2. մի վայր է, որտեղ սովորելը սոցիալական է և հաճախ՝ համագործակցային,
  3. ուղղված է աշակերտների նպատակադրմանը և էմոցիաների կարևորությանը,
  4. շատ զգայուն է անհատական առանձնահատկությունների, այդ թվում նախնական գիտելիքների նկատմամբ,
  5. պահանջ է յուրաքանչյուր սովորողի համար, բայց առանց չափազանց մեծ ծանրաբեռնվածության,
  6. ըստ ընտրված նպատակների օգտագործում է հաջորդական գնահատումը և ուսուցանող վերլուծությունը,
  7. նպաստում է գործողությունների և դասավանդվող առարկաների միջև հորիզոնական կապերի ստեղծմանը դպրոցում և դպրոցից դուրս:
Առաջադրանք էր տրված օգտագորժելով Canva ծրագիրը գրել, թե մեր կողմից օգտագործվող ուսումնական միջավայրը որքանով է համապատասխանում վերը նշված յոթ նկարագրերին:

Հանձնարարված էր կարդալ Մտքի 16 սովորությունները և ընտրելով մեր աշակերտների համար այն սովորությունները, որ լրացուցիչ բացատրության կարիք են զգում, որ աշակերտները հասկանան: Դրանից հետո այդ սովորությունները պետք է ներկայացնենք JooMag ծրագրի միջոցով:
























Comments