Դպրոցը ժամանակի պահանջներին չի համապատասխանում

Եվ այնուամենայնիվ նա պտտվում է. 
Գալիլեո Գալիլեյ

Կրթական համակարգը պահպանողական է: Սա հայտարարում են բոլորը: Միայն չես հասկանում ասողները համարում են, որ դա լա՞վ է, թե՞ վատ:
Կրթական գործընթացի մասնակիցները՝ աշակերտները, ծնողները, ուսուցիչները, տնօրենները ունեն այս մասին տարբեր կարծիքներ: Այդ կարծիքները սուբյեկտիվ կամ օբյեկտիվ են և բխում են իրենց անձնական շահից:
Այդ շահը երբեմն համընկնում է բոլորի կամ մեծամասնության մոտ: Բայց դա չի կարելի համարել կրթական քաղաքականության մշակման հիմք:
Կրթությունը զարգացող գիտություն է: Իսկ այսօր այդ զարգացումը արագացել է: Մենք չենք կարող դանդեղեցնել այդ ընթացքը: Մենք դանդաղելու պատճառով կարող ենք ետ մնալ:
Հոտո ինչ: Ասում է հասարակության մի մեծ հատված:
Այսօր կա հասարակության մի մեծ հատված, որը դանդաղող կրթական համակարգի սերունդն է: Նրանք ապրում են դպրոցից ստացած ցածր գիտելիքներով: Հարմարվել են: Նրանք այդ կենսակերպը ընդունել են և փոխանցում են իրենց սերունդներին:
Այդ նոր մարդկանց մի մասը դարձել է ծնող: Նրանք չեն անհանգստանում, որ իրենց երեխան վատ է սովորում և չեն հետաքրքրվում, թե իրենց երեխան ինչ է սովորում դպրոցում: Նրանք անհանգստանում են, երբ դպրոցը իրենց անհանգստություն է պատճառում: Չբացակայել: Սովորել: Լինել կարգապահ: Լինել պատասխանատու: Լինել հարգալից: Լինել հանդուրժող: Այս պահանջների կատարումը անհանգստույան պատճառ է: Գիտակցելով դպրոցի պահանջների արդարացիությունը և օգուտը իրենց երեխաների համար, նրանք բոլոր հնարավոր միջոցներով պայքարում են իրենց անհանգստացնող դպրոցի պահանջների դեմ:
Նոր մարդկանց մյուս մասը դարձել է ուսուցիչ: Նրանք իրենց նոր հասարակական մտածելակերպը, որպես նոր մանկավարժական փիլիսոփայություն, բերել են դպրոց: Նրանք անհանգստանում են չսովորող աշակերտների համար և զիջում են այդ աշակերտներին: Ներում են չսովորելը: Նեղություն չեն տալիս չսովորողին: Բացատրում են և հիմնավորում գոյություն ունեցող իրավիճակը և հանգստացնում իրենք իրենց և այն ծնողներին, որ չեն ուզում անհանգստանալ:
Հասարակության այս շերտը չի սիրում իր կյանքը դժվարացնող փոփոխություններ: Նրանք ասում են, որ կրթական համակարգը պետք է դանդաղ փոփոխվի:
Բայց կրթական համակարգը չի կարող չփոխվել: ԵՎ նրա փոփոխության արագությունը կախված է ոչ թե հասարակական կարծիքից, այլ գիտության զարգացման աստիճանից: Գիտության զարգացումից ետ մնացող կրթական համակարգի կողքին ծնվում են նոր, գիտության զարգացմանը համապատասխանող կրթական համակարգեր: Մենք դա տեսնում ենք ամեն օր և հասարակությունը պահանջում է դրանք վերացնել: Մասնավոր դասուսույցներ, մասնավոր դպրոցներ, օտար լեզվով ուսուցանող դպրոցներ, հեռավար կրթություն: Հասարակության անհանգստացող հատվածը իր երեխաներին տանում է այս նոր դպրոցները: Ընտրում է կրթական նոր, գիտությանը ավելի շատ համապատասխանող կրթական համակարգը: Այս նոր համակարգ են տեղափոխվում բարձր որակավորում ունեցող ուսուցիչները:
Սա կրթական արտագաղթ է: Տեղափոխվում են, որովհետև ժամանակ չունեն սպասել փոփոխությունների: Փոփոխությունները տեղի են ունենում դանդաղ, իսկ երեխաները արագ են մեծանում: Նրանք չեն կարող փոքր մնալ, մինչև իրենց երազած դպրոցը ստեղծվի:
Դանդաղ փոխվող կրթական համակարգը դառնալու է ավելու ու ավելի անմրցունակ:
Ի վերջո հին կրթական համակարգը փոխվելու է:
Համակարգը պետք է փոխվի և ոչ թե ձևափոխվի: Այսօր արդյունավետ գործող բոլոր նոր համակարգերը նոր են իենց կառուցվածքով և տրամաբանությամբ, կրթության կազմակերպման սկզբունքներով և աշխատանքի կազմակերպմամբ: Դրանք հին համակարգի ձևափոխություններ չէն: Դրանք զարգանալով կդառնան նոր տիպի դպրոցներ, որտեղ աշակերտները գալու են սովորելու համար:
Եթե ձեզ համոզում են, որ կրթական համակարգը պահմանողական է, հիշեք ինչպես պատասխանեց Գալիլեյը:

Comments