Բաց դասարան

Ինչ է նշանակում սովորել բաց դասարանում: 
Այսօր կարելի է գտնել ուսուցման կազմակերպման բազմաթիվ օրինակներ, երբ աշակերտը դպրոցում դասերն ավարտելով չի դադարում սովորել և ուսուցման գործընթացը դպրոցից դուրս կազմակերպվում է դպրոցի կողմից: Դրա դասական օրինակը տնային աշխատանքն է: Աշակերտները վերադառնալավո տուն կատարում են որոշակի հանձնարաված աշխատանք, որը դասարանում կազմակերպված ինքնուրույն աշխատանքի շարունակությունն է: ԵՎ դասարանում և տանը սովորողը իր ուսումնական գործունեությունը կազմակերպում է ինքնուրույն, իսկ տրված առաջադրանքների լուծումը դա միայն տվյալ աշակերտի աշխատանքի արդյունքն է: 
Այս աշխատանքը արդյունավետ է, սակայն ավելի շատ ամրապնդում է դպրոցում ստացած գիտելիքը և ավելի քիչ նոր նյութի յուրացում է ապահովում: Ուսուցիչը չի կարող վստահ լինել, որ աշակերտը ինքնուրույն ուսումնասիրելով նոր նյութը կարող է այն ճիշտ ընկալել և ուսուցիչը կարիք ունի այդ հանգամանքը ստուգել հաջորդ դասին՝ դպրոցում: Ուսուցիչը այդ դասը պլանավորելիս չգիտի ինքնուրույն սովորելու արդյունքը և չի կարող դասը պլանավորել այդ նյութի բացատրության համար ժամանակ չնախատեսելով: 
Իսկ ինչպե՞ս կարող է ուսուցիչը ճիշտ գնահատել իրավիճակը մինչև հաջորդ դասը: 
Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեզ այդպիսի հնարավորություն է տալիս: Ուսուցիչը կարող է նախապատրաստել տնային հանձնարարություն, որի մեջ մտնում է նոր նյութի բացատրությունը և էլեկտրոնային ձևով փոխանցել իր աշակերտներին: Այդ բացատրությունը կարող է տալ ուսուցիչը, կարող է նաև աշակերտներին առաջարկել լսել որևէ այլ մասնագետի դասախոսություն, դիտել ֆիլմ կամ կարդալ հոդված: Կան ծրագրեր, որոնց միջոցով ուսուցիչը աշակերտի կողմից աշխատանքը կատարելու պահին տեսնում է այդ աշխատանքը և հաջորդ դասից առաջ իմանում է նրա հաջողությունների և դժվարությունների մասին: Այդ դժվարությունները և հաջողությունները հաշվի առնելով նա պլանավորում է իր հաջորդ դասը: 
Ստացվում է, որ աշակերտի ուսուցումը կազմակերպվում է դպրոցում, իսկ դասերից հետո՝ ցանկացած վայրում, որտեղ հասանելի է համացանցը: Ընդ որում կազմակերպվում է ուսուցում և ոչ միայն դպրոցում սովորածի ամրապնդում: 
Սա լրացուցիչ հնարավորություններ է տալիս աշակերտներին: 
Գաղտնիք չէ, որ աշակերտները ունեն դասերը սովորելու տարբեր ձևեր և արագություն: Աշակերտները նյութը յուրացնելուց հետո այն ավելի լավ ընկալելու, արժևորելու և կիրառելի դարձնելու համար որոշակի ժամանակի կարիք ունեն: Այդ ժամանակը ամեն աշակերտի համար տարբեր է: Եթե աշակերտների կողմից նյութի յուրացման համար պահանջվող ժամանակը դպրոցում սահմանափակվում է դասի 45 րոպեով, ապա տանը տրված հանձնարարությունը կատարելու համար նրանք ունեն այնքան ժամանակ որքան իրենց է անհրաժեշտ: Տանը աշակերտը ինքն է որոշում որտեղ սովորել, երբ սովորել, ինչպես սովորել և ինչ արագությամբ սովորել: Տանը նա կարող է կառավարել իր սովորելու գործընթացը: 
Միևնույն ժամանակ նրա ուսուցման ամբողջ գործընթացը՝ և դպրոցում և տանը պլանավորվում և իրականացվում է դպրոցի կողմից: Այն ինչ տեղի է ունենում տանը կապված է նրա հետ ինչ կատարվում է դպրոցում: 
Ահա թե ինչ է նշանակում սովորել բաց դասարանում: 
Բաց դասարանը ուսուցումը ավելի անհատական է դարձնում: Բաց դասարանում աշակերտը ունի պարտականություններ և նրա սովորածը հաստատվում է միայն այն դեպքում, եթե բուն նյութը յուրացրել է ամբողջությամբ: ԵՎ սրանից բխում է, որ յուրացնելով նյութը աշակերտը կարող է առաջ գնալ առանց մյուսներին կամ ուսուցչի նոր հանձնարարությանը սպասելու: Բաց դասարանում աշակերտի հետ մեծ հույսեր են կապում, որը նշանակում է, որ աշակերտը գիտի թե ինչի կարող է հասնել: Սա նրան նախապատրաստում է համալսարանում հաջողությամբ սովրելուն և աշխատանքում հաջողության հասնելուն: Բաց դասարանում սովորողը ինքն է իր սովորելու սեփականատերը: Սովորելու տերը դառնալով աշակերտը կարիք չունի սովորելու համար սպասել ուսուցչի հրահանգին: Նա սովորում է սովորել: 
Երբ աշակերտների համար ստեղծում ենք սովորելու միջավայր պետք է հտևյալ չորս կարևոր գաղափարները ունենանք մեր մտքում.
  • Սովորելու սեփականատեր աշակերտ
  • Անհատական ուսուցում
  • Հմտության վրա հիմնված ուսուցում
  • Լավ համագործակցություն

Այս ցանկում համագործակցությունը կարևորագույն գործոնն է, որովհետև բաց դասարանում ուսուցումը կազմակերպվում է նաև հեռավար ձևով, երբ ուսուցիչը չի տեսնում աշակերտին և աշակերտը գիտի, որ ուսուցիչը չի տեսնում, թե ինչպես է ինքը աշխատում: Թույլ համագործակցության կամ դրա բացակայության դեպքում ուսուցիչը չի կարող վստահ լինել, որ իր տված առաջադրանքը աշակերտները կկարողանան լավ կատարել: Այստեղ խոսքը չի գնում միայն պարտաճանաչության մասին: Թույլ համագործակցությունը թույլ չի տալիս աշակերտին լինել անկաշկանդ, համարձակ, տալ հարցեր և արտահայտել սեփական կարծիքը: Այս անվստահությունը բազմապատկվում է այն դեպքում, երբ ուսուցիչը չի տեսնում աշակերտին դասարանում, երբ վերջինս թաքնվում է իր առաջ նստածի ետևում և տանը, երբ համակարգչի առաջ նստած աշակերտը խուսափում է ուսուցչին հարց տալ և վստահ է, որ ուսուցիչը իր թաքնվելը չի տեսնի և հարց չի տա: Այս բարդությունը ուսուցիչը կարող է վերացնել միայն աշակերտների հետ ամուր և վստահության վրա հիմնված կապ ստեղծելու դեպքում: Աշակերտները չեն կարողանա համագործակցել, թե չունեն նման կարողություններ: Այս կարողությունները պետք է ստեղծի ուսուցիչը իր դասերի ընթացքում:
Իսկ ի՞նչ է սովորելու սեփականատեր լինելը:
Սովորելու սեփականատեր լինելը. (ընտրեք ցուցակից)
  • Աշակերտները դասի ժամանակ ավելի շատ են խոսում, քան ուսուցիչները:
  • ՈՒսուցիչը սահմանում է խնդիրներ աշակերտների համար:
  •  Նախապատրքստում է աշակերտներին ԲՈՒՀ ընդուբմվելու համար:
  • Աշակերտներն են հիմնականում իրենց սովորելու տերը:
  • Նվազեցնում է աշակերտների նպատակադրումը:
  • Անհարմար սկզբունք է աշակերտների և ուսուցիչների մեծ մասի համար:
  • Տարբերակված ուսուցման հոմանիշ է:
  • Պետք է մեծացնի աշակերտների ուսուցմնական հաջողությունները:

Դպրոցում ուսումնական գործընթացի ամբողջ ընթացքում աշակերտը իր կողքին տեսնում է ուսուցչին և դասընկերներին որպես սովորելու ընթացքում իրեն օգնողներ: Նա ցանկացած ժամանակ կարող է դիմել նրանց օգնություն և օժանդակություն ստանալու համար: Իսկ որտեղ է նա սովորում ինքնուրույն սովորել: Երբ է աշակերտը ստանում ինքնուրույն սովորելու կարողություն: Դպրոցում: Բաց դասարանում աշակերտի ինքնուրույն սովորելու կարողությունները էլ ավելի լավ են զարգանում: Նա ստանալով հնարավորություն ինքնուրույն ընտրելու իր սովորելու տեղը, ձևը և ժամանակը իր վրա վերցնում է պատասխանատվություն հանձնարավածը լավ յուրացնելու համար: Նա հանդիպելով դժվարությունների սովորում է հաղթահարել դրանք ինքնուրույն որոնելով լուծումները կամ դիմելով իր կողքին չգտնվող ուսուցչին կամ դասընկերներին: Դպրոցն ավարտելուց հետո համալսարանում կամ աշխատանքի վայրում նա այդպիս իրավիճակների շատ է հանդիպելու և անհրաժեշտ փորձառության դեպքում ունենալու է հաջողություն:
Անհատական ուսուցումը այս դեպքում ավելի լուրջ դեր է ձեռք բերում: Այսպիսի անհատական ուսուցման ժամանակ աշակերտը ստանում է այն ինչ պետք է իրեն այն պահին, երբ դա իրեն անհրաժեշտ է: Անհատական ուսուցման ժամանակ աշակերտը չունի այն սահմանափակումները, որ կան դասարանում՝ սովորել 45 րոպե, սպասել դանդաղ սովորեղներին կամ փորձել հասնել արագ սովորողների ետևից, հարցեր տալ այն ժամանակ, երբ ուսուցիչը ավարտել է բացատրությունը: Մենք չենք կարող խուսափել դասարանական աշխատանքից և դա չի էլ պահանջվում: Մենք կարող ենք դասրանական աշխատանքում առաջացող դժվարությունները հաղթահարել բաղ դասարանում:
Իսկ ի՞նչ է հմտության վրա հիմնված ուսուցումը:
Հմտության վրա հիմնված ուսուցումը. (ընտրեք ցուցակից)


  • Կրթության ապագան է:
  • Հուսադրող փորձառություն է:
  • Շատ դժվար է լավ կատարելու համար:
  • Երազանք է:
Աշակերտները սովորելու ընթթացքում անցնում են թեմայից թեմա ունենալով գիտելիքների որոշակի բացթողումներ: Նրանք չեն կարողանում ամբողջ նյութը յուրացնել տրված ժամանակում և ուսուցիչը անցնում է առաջ: Աշակերտներրը իրենց գիտլիքները լիարժեք չեն կարողանում կիրառել այդ բացթողումների պատճառով և որոշակի փուլերի ավարտին նրանք և նրանց ուսուցիչները չեն կարող վստահաբար ասել, որ իրենք ուսուցանված նյութը ամբողջությամբ գիտեն և ունեն դրանք ցանկացած իրավիճակում կիրառելու հմտություն:







Շարունակելի

Comments