Կարո՞ղ է աշակերտը սովորել այնքան, որքան նա կարող է սովորել:


Ուզում եմ խոսել մի շատ հետաքրքիր կարողության մասին: Գալով դպրոց աշակերտը սովորում է: Սովորում է այն, ինչ պլանավորել է սովորեցնել ուսուցիչը: Արդյո՞ք այս դեպքում աշակերտը կսովորի այն, ինչ կարող է սովորել: Չենք կարող վստահ ասել ԱՅՈ: Որովհետև ուսուցիչը չի կարող պլանավորել սովորեցնել յան ամենը, ինչ դասարանի յուրաքանչյուր աշակերտ կարող է սովորել: Որովհետև աշակերտների սովորելու ընդունակությունները և կարողությունները տարբեր են, իսկ դասի տևողությունը ընդամենը 45 րոպե: Ուրեմն աշակերտը չի սովորի այն, ինչ կարող էր սովորել: Բայց դրա լուծումը կա: Մենք գիտենք, որ ուսուցանվող դասի մի մասը աշակերտը կարող է սովորել ինքնուրույն: Բայց նրան դասը հանձնարարում ենք սովել դպրոցում մեր բացատրությունը լեսելուց հետո միայն: Աշակերտին հանձնարարենք հաջորդ դասին ուսուցանվող նյութին ծանոթանալ մինչև դասը: Աշակերտը դասի այն մասը, որը կարող է յուրացնել ինքուրույն կկարդա, կընկալի, հնարավոր է, որ նաև կսովորի (եթե ցանկանա): Այն մասը, որ առանց ուսուցչի բացատրության չի կարող հասկանալ՝ չի սովորի: Բայց կիմանա ինչը չի հասկանում և չհասկացածի մի մասի, կամ ամբողջի մասին կցանկանա իմանալ դասի ընթացքում: Երբ գա դասի և լսի ուսուցչի բացատրությունը հնարավոր է ստանա իր հարցերի պատասխանը: Բայց հնարավոր է նաև, որ ուսուցիչը նախատեսած չլինի բացատրել այն ինչ ուզում էր հասկանալ աշակերտը: Ի՞նչ կանի այդ դեպքում աշակերտը: Նա հարց կտա: Նա կխնդրի ուսուցչին բացատրել այն ինչ ԻՆՔԸ ՈՒԶՈՒՄ ԷՐ ՍՈՎՈՐԵԼ: Ուզում եմ ընդգծել, որ նա կխնդրի բացատրել, ոչ թե այն, ինչը ինքը չհասկացավ, յալ ԱՅՆ ԻՆՉԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱ ԵԿԵԼ ԷՐ ԱՅԴ ԴԱՍԻՆ: Սրանք երնք երկու տարբեր աշակերտներ են: Մեկը սովորում է այն, ինչ իրեն սովորեցնում է ուսուցիչը, իսկ մյուսը սովորում է այն ինչ ինքն է ուզում սովորել: ԵՎ այդ երկրորդ աշակերտը կսովորի այն, ինչ կարող է սովորել և ոչ թե այն ինչ ուզում են իրեն սովորեցնել:
Այս կարողությունը կարելի է սահմանել՝ <Աշակերտը գիտի, թե ինչ է ուզում սովորել>:
Կարո՞ղ է արդյոք ուսուցիչը օգնել աշակերտին և արդյո՞ք շատ ժամանակ կխլի ուսուցչից հանձնարարել աշակերտին ծանոթանալ նոր նյութին մինչ ուսուցչի բացատրությունը: Կծանոթանա՞ն արդյոք աշակերտները նոր նյութին մինչ ուսուցչի բացատրությունը: Դա կախված է ուսուցչից:

Comments