Մեծ սպասումների մշակույթ

Դպրոցում ուսուցումը սկսվում է մեծ սպասումների մշակույթի ձևավորումով:Դա հնարավորություն է տալիս, խաթանում է աշակերտներին կանգնել իրենց սովորելու գործընթացի ղեկի մոտ: Դա նշանակում է, որ սկսած այն պահից, երբ նրանք մտնում են դպրոց և դպրոցում եղած ամբողջ ժամանակաշրջանում գիտեն, որ այստեղ ունեն մեծ սպասումներ իրենց ակադեմիական հաջողություններից և անհատական զարգացումից: Դպրոցի ուսուցիչները և տնօրինությունը իրենց առաջ նպատակ են դրել նրանց օգնել սպասվող հաջողություններին հասնելու համար, բայց նրանց հիմնական խնդիրն է սովորեցնել աշակերտներին կառավարել իրենց սովորելու գործընթացը: Սովորելու լավագույն միջավայրը հնարավորություն է տալիս աշակերտին սովորել իր կարողություններին համապատասխան տեմպով՝ ունենալով անհրաժեշտ աջակցություն ուսուցիչների կողմից, որտեղ չկա պահանջ սովորել տվյալ նյութը տրված ժամանակում և այդ հանձնարարությունը ժամանակին չկատարելը համարվում է վատ արդյունք: Յուրաքանչյուր աշակերտի առաջ դրվում են անհատական խնդիրներ և նրանց ուսուցանվում է այն նյութը, որն անհրաժեշտ է նրանց, որը նրանք ունակ են սովորել և այն ձևով, որը ամենից շատ է համապատասխանում նրանց: Ուսուցման ընթացքում աշակերտներին տրվում են մտածողության այնպիսի կարողություններ, որոնք անհրաժեշտ են բոլոր առարկաների ուսուցման ժամանակ և կիրառվում են ցանկացած տիպի առաջադրանք կատարելիս:
Իրականում այն ինչ անում են աշակերտները այս դպրոցում ոչնչով չի տարբերվում այն բանից, ինչ նրանք անում են այլ դպրոցներում: Պարզապես այս դպրոցում ուսումնառության ժամանակը բաժանվել է ժամանակի, որի ընթացքում նրանք զարգացնում են իրենց կարողությունները և ժամանակի, որի ընթացքում նրանք ձեռք են բերում գիտելիքներ: Այս դեպքում աշակերտները հստակ պատկերացնում են ինչ է կարողությունը և ինչ է գիտելիքը, տարբերում են դրանք իրարից և կարևորեում են դրանցից յուրաքանչյուրը:
Դպրոցում աշակերտի օրը հագեցած է բազմազան միջոցառումներով: Եվ դա շատ կարևոր է: Նախ աշակերտը ներգրավվում է ուսուցման գործընթացին: Դպրոցը մշակում է ռազմավարություններ աշակերտներին ուսումնառության մեջ ներգրավելու համար և մասնակցությունը դասերին, խմբակների շախատանքին, դպրոցական բազմապիսի միջոցառումներին այդ ներգրավվման բաղադրիչներն են: Յուրաքանչյուր բաղադրիչի տևողությունը 45 րոպե է: Ամեն 45 րոպե հետո աշակերտները փոխում են իրենց աշխատանքի բնույթը: Նրանք չեն սովորում 7 դաս իրար ետևից: Օրվա 7 հատ 45 րոպեները ավանդական դասերը չեն, որոնց ընթացքում աշակերտներին ուսուցանվում են տարբեր առարկաներ: Առարկայական դասերից հետո կարողությունների ձևավորման, հետազոտական աշխատանքի դասեր են: Ահա սրանով է այս դպրոցը տարբերվում մյուս դպրոցներից:


Ամերիկյան չատերային դպրոցների փորձից
http://www.kippla.org/about-kipp-la/index.cfm

Comments